Category Archives: Ստեղծագործական աշխատանք

Հպարտ, պարծենկոտ և գոռոզ կաղնին

Պինդ, հպարտ, կանաչ, թարմ, երկաթի, ծերացած, անզոր, տկար, գոռոզ, պարծենկոտ:
Կար-չկար, մի պինդ կաղնի կար։ Նրա տերևները միշտ կանաչ ու թարմ էին, իսկ ճյուղերն ու արմատները՝ երկաթի պես պինդ։ Բայց նա չափազանց հպարտ էր և նույնիսկ՝ գոռոզ։ Նա շատ պարծենկոտ էր և վերևից էր նայում մնացած բերքատու ծառերին։ Նրան դուր չէր գալիս, որ նրանք ամեն գարուն ծաղկում և գեղեցկանում են, իսկ հետո բերք են տալիս։ Բայց մի օր նա տեսավ, թե որքան շատ օգուտ են տալիս նրանք, և հասկացավ, որ նրա կողմից շատ վատ և անիմաստ բան էր գոռոզ և պարծենկոտ լինելը։ Եւ կաղնին միանգամից իրեն զգաց ծերացած, անզոր ու տկար։

Եթե ես շատ ուժեղ և հարուստ լինեի

Իմ կարծիքով, եթե հարուստ ես, դու չպետք է քո հարստությունը անմիտ բաների համար ծախսես։ Ուժեղ լինել չի նշանակում, որ քեզնից լավը չկա, ամեն մարդ իր ուժն ունի։ Եթե ես հարուստ լինեի, բոլոր կարիքավորներին կօգնեի և կհարգեի։ Նրանց համար կացարաններ կկառուցեի, որտեղ նրանք կկարողանային գիշերել և սնվել։ Կօգնեի հիվանդ երեխաներին ստանալ բուժում։ Իսկ հարուստ լինելու համար պետք է շատ լավ սովորել, լավ գիտելիք ստանալ։

Ես և բնությունը

Ես շատ եմ սիրում բնությունը: Բնությունը շատ կարևոր և գեղեցիկ երևույթ է: Բնությունը շատ կարևոր է մարդկանց համար: Բայց մարդիկ չեն գնահատում բնությունը և ախտոտում ամբողջ երկիրը։ Հայաստանի բնությունը շատ գեղեցիկ, բազմազան և հետաքրքիր է: Ես և իմ ընտանիքը շատ ենք գնում ճամփորդությունների: Շատ հավես է ընտանիքով բնության մեջ։

Քամին և տերևը

Տերևը ուզում էր հասնել այգու մյուս ծայր: Բայց նա հոգնել և քրքրվել էր: Նա ուժասպառ ըկավ, բայց լսեց մի ձայն, որն ասաց.
-Ես քեզ կօգնեմ, և մենք միասին կասնենք այնտեղ:
Տերևը նայեց և տեսավ, որ դա քամին է և շատ ուրախացավ: Նա ասաց քամուն, որ շատ երջանիկ կլինի, եթե նա օգնի իրեն: Նրանք միասին հասան այգու մյուս ծայր և տերևը հրաժեշտ տվեց քամուն: Քամին էլ, իր հերթին խոստացավ, որ կվերադառնա:

Մայրենիի “Ելք” ստուգատես 11.05.2023

Փորձիր գրավոր պատմել «Բարեկենդան» հեքիաթը՝ դրանում օգտագործելով հետևյալ բառերը՝ թամբ, դուռ, խելք, հնարամիտ, լվացքի մեքենա։

Բարեկենդանը
Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Բարեկենդանը
Արամ Տոնոյան

Լինում են, չէն լինում, մի մարդ ու կին էն լինում: Նրանք իրար չէն սիրում և ասում են հիմար: Մի օր ամուսինը գնում է, իսկ կինը որոշում է լվացք անել: Նա հանում է լվացքի մեքենան և սկսում լվացք անել: Գալիս է ամուսինը, բացում է դուռը և մտնում տուն: Կինը տեսնում է, որ ամուսինը բերել է մի-քանի պարկ եղ ու բրինձ: Նա բարկանում է.
-Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել:
-Ա՛յ կին, տար պահի, բարեկենդանի, համար է։
Կինը տարավ պահեց: Անցավ ժամանակ: Մի անգամ ամուսինը տանը չէր, իսկ կինը թամբն էր մաքրում: Նա դուրս եկավ տնից և տեսավ մարդու: Նա հարցրեց.
-Ա՛յ մարդ, բարեկենդանը դու ե՞ս:
Հնարամիտ
անցորդը հասկացավ, որ այս կնոջ խելքը պակաս է և ասաց “հա”: Կինը նրան տուն տարավ բարկացավ՝ թե ինչու է այդքան ուշացել, եղն ու բրինձը տվեց և ճանապարհեց նրան: Երբ ամուսինը հետ եկավ, տեսավ, որ եղն ու բրինձը չկա։ Նա զայրացավ, նստեց ձիուն և ընկավ անցվորի հետևից։ Անցվորը նրան տեսավ և հասկացավ, որ դա այն կնոջ ամուսինն է։ Նա եղն ու բրինձը թաքցրեց և կանգնեց։ Երբ ամուսինը հասավ նրան, հարցրեց, թե չի՞ տեսել եղ ու բրնձով մարդու։ Անցվորն ասաց, որ տեսել է։ Նա ասաց, որ ոտքով ավելի արագ կլինի, և որ ամուսինը իր ձին թողի իր մոտ։ Ամուսինը համաձայնվեց և ոտքով գնաց, իսկ երբ նա տեսադաշտից կորավ, անցվորը նրա ձին քշեց տարավ։ Ամուսինը մինչև ուշ գիշեր ման եկավ, իսկ երբ եկավ տեսավ, որ ձին չկա։

Ինչ պատահեց, երբ գողացան Ամանորը

Լինում է չի լինում մի անտառ է լինում: Այդ անտառում ապրում են շատ գազանիկներ: Նրանք Ամանորին պատրաստվելիս են լինում: Մի օր առավոտյան նապաստակը տեսնում է, որ նրանց տան զարդարված եղևնին անհետացել է: Նա որոշում է ոչմեկին չասել: Բայց հաջորդ օրերի ընթացքում այդ բանը կրկնվում է անտառի բոլոր բնակիչների մոտ: Նրանք ժողով են կազմակերպում և որոշում են, որ եղևնիներ գողացողը իրենց անտառից չի: Այդ ժամանակ իմաստուն բուն ասում է.
-Իսկ ինչու՞ է մեզ պետք Ամանորը: Մենք կենդանիներ ենք և կարող ենք դիմանալ առանց ամանորի:
Բոլորը համաձայնում են այս իմաստուն խոսքերի հետ և նրանց մոտ շատ վաղուց արդեն Ամանորը չի նշվում:
Իսկ դուք գուշակե՛ք, ո՞վքեր էին եղևնին գողացողները։

“Իմ ընտանիքը” մաթեմատիկական նախագիծ

  1. Պապիկը հայրիկից մեծ էր 30 տարով, իսկ հայրիկը Արամից մեծ էր 3 անգամ: Քանի՞ տարեկան է պապիկը, եթե Արամը 10 տարեկան է:
    Լուծում՝
    Հայրիկ=3×10=30
    Պապիկ=30+30=60

    Պատասխան՝ 60
  2. Կարենը 5 տարեկան է, հայրիկը 7 անգամ շատ, իսկ քույրիկը փոքր է հայրիկից 5 անգամ: Քանի՞ տարեկան է քույրիկը:
    Լուծում՝
    Հայրիկ=7×5=35
    Քույրիկ=35:5=7
    Պատասխան՝ 7

Մաթեմատիկա “Ամանորին ընդառաջ” նախագիծ

  1. Ամանորյա խնջույքի համար մենք գնեցինք 2-ական կգ թուրինջ, նարինջ և մանդարին: Ընդ որում, 1 կգ նարինջը պարունակում է 2 անգամ ավելի մրգի հատիկներ քան 1 կգ թուրինջը, և երկու անգամ պակաս քան 1 կգ մանդարինը: Քանի՞ հատիկ թուրինջ, նարինջ և մանդարին գնեցինք, եթե հայտնի է, որ 1 կգ թուրինջը պարունակում է 3 մրգի հատիկ:
    Լուծում՝
    Թուրինջ=2×3=6
    Նարինջ=2x3x2=6×2=12
    Մանդարին=2x6x2=12×2=24
    Պատասխան՝ 6 հատ թուրինջի , 12 հատ նարինջի և 24 հատ մանդարինի մրգի հատիկ:
  2. Տոնածառի զարդարման համար մայրիկը գնեց 3 տուփ տոնածառի խաղալիք՝ գնդակներ, աստղեր և մոմեր: Եղևնին ուներ 36 ճյուղ: Եղևնու ամեն ճյուղի վրա տեղվորվեց 4 գնդակ, 2 աստղ և 3 մոմ: Քանի՞ խաղալիք էր բերել մայրիկը, երե հայտնի է, որ տոնածառը ամբողջությամբ զարդարելուց հետո մնաց 5-ական աստղ, գնդակ և մոմ:
    Լուծում՝
    Գնդակներ=4×36+5=144+5=149
    Աստղեր=2×36+5=72+5=77
    Մոմեր=3×36+5=108+5=113
    Ամբողջը=149+113+77=339
    Պատասխան՝ 339 խաղալիք