Category Archives: Ճամփորդություններ

Այց Երևանի պատմության թանգարան

Այսօր մենք այցելեցինք Երևանի պատմության թանգարան: Սկզբում մենք ուսումնասիրեցինք, թե ինչպես են մարդիկ ապրել և ինչպիսի գործիքներ են օգտագործել քարի, բրոնզի և երկաթի դարերում:

Հետո մեզ ցույց տվեցին հին Երևանի մանրակերտը: Վերևի հարկերից պրոյեկցիոն սարքերը լուսավորում էին մանրակերտի այն հատվածները, որոնց մասին գնում էր խոսքը:

Երկրորդ ցուցասրահում ներկայացված էր Երևանը 19-րդ դարում: Քաղաքի պատմությունը ներկայանում էր նաև բնակիչների կենցաղով, սովորույթներով ու բարքերով: Բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշների միջոցով տեղեկանում էինք, թե ինչպես էին մեր համաքաղաքացիները կահավորում իրենց բնակարանները և որ արհեստներն էին պահպանվել հնից:

Այնտեղ նաև պայմանական ներկայացված էր այն փողոցը, որը հիմա Աբովյան է կոչվում: Եւ երկրորդ ցուցասրահի վերջում կար կշեռք, որով այն ժամանակ առևվտուր էին անում: Երևանի տարածքում շատ տարբեր դրամներ էին գտել պեղումների ժամանակ, ինչը վկայում է, որ երևանում առևտուր անելը շատ տարածված էր:

Երրորդ ցուցասրահում ներկայացված էին հայ չեմպիոնների մրցանակները և նվերները թանգարանին: Օրինակ՝ Տիգրան Պետրոսյանի:

Նաև ինձ շատ դուր եկավ 20-րդ դարի սկզբի ձիաքարշը, որը հետագայում փոխարինվեց տրամվայներով:

Ենոքավան գյուղի մասին

Ենոքավան գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք, Խաչաղբյուրի կիրճի եզրին: Նախկինում, մինչև 1935թ. ուներ Քրդևան անվանումը: Բնակչության նախնիները 19-րդ դարի կեսին այստեղ են եկել Սևքար գյուղից։

Continue reading Ենոքավան գյուղի մասին

Ճամփորդում ենք Հարթագյուղ

1. Գծել Երևան-Հարթագյուղ քարտեզ maps ով, տեղադրել բլոգում:

2. Գտնել, մշակել և բլոգում տեղադրել տեղեկություններ Լոռվա մասին:
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային տիրույթները։ Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և հիմնականում ունի լեռնային ռելիեֆ՝ բարձրադիր լեռներ, անդնդախոր, երբեմն սուր կտրվածքով կիրճեր։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակի գոգավորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։

3. Տեղեկություններ գտնել Հարթագյուղի մասին, մշակել, դնում բլոգում:
Հարթագյուղը պատմական վկայագրերի համաձայն հիմնադրվել է 1801-1828 թթ-ին։ Գյուղը հիմնադրել են Ռշտունիքից, Մուշից, Բասենից, Էրզրումից և Ալաշկերտից գաղթած արևմտահայերը։ Հետագայում գյուղը համալրվել է փոքրաթիվ վանեցիներով և կարսեցիներով։ Գաղթականներով համալրման վերջին փուլը 1918-1922 թթ էր։ Որոշ արխիվային փաստաթղթերում Ալեքսանդրապոլի գավառի Ղալթախչի գյուղը հիշատակվում է որպես գործող բնակավայր դեռևս 1820 թվականից։ Կաթողիկոսական դիվաններից մեկում հիշատակվում է նույնանուն գյուղը որտեղ բնակություն են հաստատել կարսեցի ընտանիքներ։ Առաջին արևմտահայերը եկել են այստեղ 1801-թվին։ Մյուսները եկել են Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո (1829-1931 թթ)։

4. Տեղեկություններ գտնել Սուրբ Հովհաննես մատուռի մասին, մշակել, դնում բլոգում:
Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղ, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, գյուղերից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել հարթագյուղցիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958 թվականին։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը (Վենետիկի Ս. Ղազար կղզի)։

5. Տեղեկություններ գտնել Սպիտակ քաղաքի մասին, մշակել, դնում բլոգում:
Սպիտակը ծովի մակարդակից բարձր է 1650 մ։ Սպիտակը գտնվում է Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին: Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից` 97 կմ։ Սպիտակի տարածքը լեռնային է. հյուսիսում ձգվում են Բազումի, իսկ հարավում՝ Փամբակի լեռնաշղթաները։ Երկրաշարժաբանական առումով տարածքը համարվում է սեյսմիկ ակտիվ գոտի՝ աղետաբեր երկրաշարժի բարձր հավանականությամբ։

6.Գրել` թե ճամփորդին ի՞նչ է անհրաժեշտ գիշերակացով ճամփորդության համար, ինչպե՞ս եք նախապատրաստվում։
Անհրաժեշտ է հարմար ուսապարկ, փոխնորդ շորեր, գիշերազգեստ, անհատական հիգիենայի պարագաներ և քնապարկ:

Ամառային հանգիստ Սյունիքում

Հունիսին մենք ընտանիքով գնացինք Սյունիք: Առաջին կանգառը Հալիձոր գյուղն էր: Այնտեղից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի Տաթևի մեծ անապատ:

Այնուհետև գնացինք Տաթևի ճոպանուղի:

Տաթևի վանքում մասնակցեցինք ներկայացման, իսկ հետո գնացինք հյուրատուն:
Հաջորդ օրը գնացինք Խնձորեսկ: Կամրջով անցանք ձորը և հայտնվեցինք հին Խնձորեսկում: Այնտեղ շատ գեղեցիկ բնություն էր:

Հաջորդ օրը գնացինք տուն:

“Ելք” ստուգատես 19.05.2023

Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ կամ ընտանիքիդ անդամներից որևէ մեկի հետ:

1. Դուք որտե՞ղ եք ճամփորդել:
2. Դուք ինչպիսի՞ տեսարաններ եք տեսել:
3. Ո՞ր ճամփորդությունն է ձեզ ամենից շատ դուր եկել։

Ճամփորդություն դեպի մատենադարան

Այսօր մենք դասարանով գնացինք Մատենադարան: 😀

Մատենադարանում մենք տեսանք շատ հին ձեռագրեր և Մագաղաթներ: Իսկ գիտե՞ք, որ ամենամեծ Մագաղաթը՝ Մշո ճառընտիրը, կշռում է 28 կգ: Երբ մենք նայում էինք Մագաղաթները մենք տեսանք, որ Մագաղաթներից մի-քանիսի մեջ կային գույնզգույն զարդանախշեր: Ներկերը այդ զարդանախշերի համար սարքում էին տարբեր միջատներից, բույսերից և քարերից: Կային նաև շատ տարբեր գրքեր՝ քարից, կաշվից, ոսկուց և արծաթից: Երբ դուրս եկանք, փողոցով իջանք ներքև ու ընկեր Սոնան գնեց մեր համար պոնչիկներ: Մենք գնացինք այգի, այնտեղ նստեցինք և կերանք պոնչիկները: Հետո վերադաձանք դպրոց:🙂

Կոմիտաս թանգանգարանում

Չորեքշաբթի օրը մենք դասարանով գնացինք Կոմիտասի (Սողոման Սողոմոնյանի) թանգարան: Սկզբում մենք մտանք Կոմիտասի անվան այգի և նկարվեցինք նրա արձանի մոտ:

Այնտեղ ցուցադրված էին Կոմիտասի նամակները, գործիքները, ձեռագիր նոտաները և պատերի վրա գրված էին նրա բանաստեղծությունները: Էքսկուրսավարը մեզ պատմեց նրա կենսագրությունը: Կոմիտասը ծնվել է Թուրքիայի Քյոթահիա (կամ Կուտինա) քաղաքում: Ուսում ստացել է Էջմիածինի Գևորգյան ճեմարանում: Հետագայում նա ստեղծել է քառաձայն երգչախումբ: Էքսկուրսավարը մեզ տարավ դահլիճ և մեզ բաժանեց տարբեր երաժշտական գործիքներ: Մենք սկսեցինք երգել և նվագել: Վերջում մեզ բաժանեցին մեր տոմսերը:

Իմ ամառային արձակուրդը

Այս ամռանը ես գնացել եմ Լոռի: Ինձ շատ տպավորել է Ախթալա վանական համալիրը: Այդ եկեղեցին ունեցել է իր պատերի մեջ գաղտնի երկրորդ եկեղեցի: Ես եղել եմ նաև Ստեփանավանում: Այնտեղ ես գնացել եմ դենտրոպարկ: Դենտրոպարկում ես տեսել եմ աշխարհի ամենամեծ ծառերից մեկը՝ Սեկվոյան: Դեբետ կիրճի սարահարթին ես բաց եմ թողել օդապարուկ: Վերջին օրերին ես գնացել եմ Սևան:

Ախթալա վանական համալիր:

Ամառ 2022

Ճամփորդություններ

Այս ամռանը ես գնացել եմ Լոռի: Ինձ շատ տպավորել է Ախթալա վանական համալիրը: Այդ եկեղեցին ունեցել է իր պատերի մեջ գաղտնի երկրորդ եկեղեցի: Ես եղել եմ նաև Ստեփանավանում: Այնտեղ ես գնացել եմ դենտրոպարկ: Դենտրոպարկում ես տեսել եմ աշխարհի ամենամեծ ծառերից մեկը՝ Սեկվոյան: Դեբետ կիրճի սարահարթին ես բաց եմ թողել օդապարուկ: Վերջին օրերին ես գնացել եմ Սևան:

Գրքեր

Այս ամառ ես կարդացել եմ հետեվյալ գրքերը՝ Փոքրիկ վհուկը, Պատմվացքներ Ֆրանցի մասին և Զմրուխտյա մկրատը: Նրանք ինձ շատ դուր եկան և ես խորհուրդ կտամ իմ ընկերներին կարդալ դրանք: