Category Archives: Մայրենի

Լեզվական առաջադրանք 23.04.2024

Կոչական

  1. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝      Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են   հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ             կողմնորոշվեն:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝          Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ   համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ       կողմնորոշվեն:

Ես կանվանեմ ընդգծված բառերը կոչական:

  1. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Ընգծված բառերը ցույց են տալիս, թե ում է դիմում հեղինակը:

  1. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
    Ընդգծված բառերը կոչվում են կոչականներ, որովհետև նրանք ինչ-որ մեկին կոչում են:
    344.
    Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Սամվե՛լ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Ավե՛տ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Ալե՛քս:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Արե՛գ:
Գիտե՞ս, Գագի՛կ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, Նարե՛կ, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

  1. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն    փիլիսոփա:
            Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ          պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Ա նախադասության մեջ սովորական կոչական է իսկ Բ նախադասության մեջ ինչպիսի կոչական։

  1. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ)և փոխի՛ր շեշտի տեղը:

Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:- Ա՛յ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:

Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:- Չարաճճի՛ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:- Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, ջղա՛յն նկարիչ:
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ.- Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, աշխատասե՛ր հովի՛վ.
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:- Գիտե՞ս, բարի՛ ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:- Իզուր չէիք եկել, ծույլիկ երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:

 

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:

 

Ստեփան Զորյան․ Չալանկը

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էր Չալանկը ամռան օրերին տանջվում ճանճերից։
Չալանկը ամռան օրերին տանջվում էր ճանճերից, որովհետև փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին:
2․ Բնութագրեք պատմվածքի շանը։
Պատմվածքի շունը շատ հավատարիմ էր, երբեք սուտ չէր խոսում և պահում էր իրեն տերերի նման:
3․ Տեքստից դուրս գրեք անձնանիշ և իրանիշ 5-ական գոյականներ, դրանք դրեք գործիական հոլովով։
Շներ-շնով
Վիզ-վզով
Ոտնաձայն-ոտնաձայնով
Ձեռնափայտ-ձեռնափայտով
Հողը-հողով
Բարեկամ-բարեկամներով
Մարդկանց-մարդկանցով
Մուրացկանների-մուրացկաններով
Գող-գողով
Անծանոթների-անձանոթներով
4․ Տքստում գտեք 1-ին և 3-րդ դեմքով գործածված եզակի թվով դերանուններ, դրանք դարձրեք հոգնակի։
Նա-նրանք
Ես-մենք

Լեզվական առաջադրանք 16.04.2024

  1. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

Երկիրը պտտվում է:
Մեր Երկիր մոլորակը պտտվում է հսկա Արեգակի շուրջ։
Հասկանում ենք:
Մենք լավ հասկանում ենք ուսուցչի բացատրած դասը։
Մեր մեծ ընկերները շուտով հեռանում են դեպի ծով:
Մոռացել ես:

Դո մոռացել ես իմ ծննդյան օրվա մասին:
Գտա:
Այգում երկար փնտրերուց հետո ես վերջապես գտա եղբորը։

  1. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

Փորձենք:
Փորձե՞նք այս ուտելիքը։
Աղջիկները կպատմեն:
Աղջիկները կպատմեն ամեն ինչ։
Մեծերը կլսեն:
Մեծերը կլսեն մեր զրույց։
Կնտրեք:
Կնտրեք հարմար ժամ։
Ճամփորդը վերադարձավ:
Կորած ճամփորդը վերջապես վերադարձավ:

  1. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում:
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ            և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին             գործված: (ինչպիսի՞)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված:

Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին         հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել:

Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից:

Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ:

Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով       երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին:

Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք:

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Վախթանգ Անանյան․ Ընտանի օձեր

Առաջադրանքներ

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

Ածական Գոյական
Ասֆալտապատ Գյուղ
Կավե Ընտանիքներ
Փոքրիկ Օձեր
Տաք Բներ
Տխուր Ջուր
Բարի Փողոցներ
Թունավորված Տներ
Կաթոտ Փոշի
Ծուռումուռ Հետքեր
Ընտանի Պարաններ

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:
Ընտանի օձերը տիրոջ տանն են ապրում և տիրոջը երբեք չեն վնասում, եթե տերը նրանց ոչինչ չանի: Տերերը օձերին կերակրում են կաթով:

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Օձը կաթը թունավորում էր, որովհետև նրա ձվերը վերցրել էին, իսկ նա որոշեց պատասխանել:
Օձը կաթը թափեց, որովհետև հայտնաբերեց ձվերը և շտապեց Վաչիկին փրկելու:

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր։
Ես հավանեցի այն հատվածը, երբ օձը հայտնաբերեց ձվերը, և վազեց Վաչիկին փրկելու:
6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:
Պատմվածքը սովորեցնում է, որ օձերի հետ կարելի է ապրել համերաշխ, եթե նրանց չվիրավորել և չնեղացնել:

Լեզվական առաջադրանք 09.04.2024

  1. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

Դու (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
Բայց նա (ո՞վ) շուտով կհայտնվի:
Ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
Առանց արժանի մրցակցի դու (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ          դառնալ:
Նա (ո՞վ) է լինելու քո օգնականը:
Դու (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

  1. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

    Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) էին նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ էր (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք) գիտի, որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ էր (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում էինք (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ ցուցադրի (ցուցադրի, ցուցադրեն):

 

  1. 320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

 

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

 

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

 

Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։
Աղջիկ-Աղջիկը տանիքից ընկում էր։
Ծառ-Ծառը շոգ ամռանը չորացել  էր։

Բերան-Բերանով ուտելն է ճիշտ։
Արեգակ-Արեգակը ձմռանը թուլանում է։
Վարորդ-Վարորդը մեքենան վարելուց հեռախոսով է խոսում։
Աշակերտ-Աշակերտը դասամիջոցի ժամանակ խելոք չեր պահում։
Քամի-Քամին կամաց-կամաց ուժեղանում է։
Դանակ-Դանակը կտրեց մարդու փորը։

 

«Բրոնզ ես, հուր ես»

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Ես զգում եմ բանաստեղծությունը կարդալիս, որ այս այն գրված է սիրով։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Իմ կարծիքով այս բանաստեղծությունը նվիրված է նրա աիրելի աղջկանը։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները։
    Բրոնզ, հուր, փառք, փայլ, սուր, երգեր, վերքեր։

Ջայլամներ

Ջայլամները շատ հետաքրքիր չթռչող թռչուններ են: Ջայլամները լինում են երեք տեսակի՝ Էմու, Նանտու և Հարավ-աֆրիկյան։ Ամեն ոտքի վրա նրանք ունեն երկու մատ, որոնցից մեկը չունի եղունգ: Ջայլամների եղունգները շատ պինդ են և օգտագործվում են տարբեր ոլորտներում: Ջայլամների ծնկները ծալվում են հակառակ: Ջայլամները չափազանց վախկոտ կենդանիներ են և լարվում են ամեն մի աննշան ձայնից՝ բարձրացնում են գլուխները և նայում են շուրջը: Շատերը լսել են, որ ջայլամները գլուխը մտցնում են ավազի մեջ, բայց դա սխալ է: Ջայլամները գլուխը մոտեցնում են գետնին, որ լսեն վտանգը: Ջայլամները ունեն շատ կարճ հիշողություն, որովհետև նրանց ուղեղը աչքից փոքր է: Ջայլամները թարթում են աջից ձախ, ոչ թե վերևվից ներքև: Կոպը փակում են միայն քնելուց: Դեկորատիվ նպատակներով օգտագործվում են սպիտակ փետուրները, որոնք աճում են միայն թևատակերում: Ջայլամի միսն օգտագործվում է սննդում: Ջայլամի յուղը օգտագործվում է կոսմետիկ և բուժիչ միջոցներ արտադրելու մեջ:

Վախթանգ Անանյան․ Թուխիկը

Առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
Քրթմնջալ-փնթփնթալ
2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Ամբողջ քաղաքում խոսում էին Թուխիկի մասին:
3․ Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ:

—        Թուխի՜կ, դո՛ւրս եկ, — լացի միջից ձայնեց բժշկի այրին:

Չլսվեց պատասխան «ղա-ղա »-ն, կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:
4․ Նկարագրիր Թուխիկին:
Թուխիկը ուներ թուխ փետուրներ և կոշտ ձայն:
5․ Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
Իմ կարծիքով, այս պատմությունը իրական է:
6․ Տեքստից դուրս գրիր 4-ական գոյական, ածական, բայ, դրանք դիր ուղիղ ձևով։
Քաղաքում-քաղաք, ագռավի-ագռավ, բնից-բուն, փետուրները-փետուրներ:
Նշանավոր, փետրավոր, հետաքրքիր, թռչնային:
Տանում-տանել, խուզարկում-խուզարկել, զվարճանալու-զվարճանալ, թառելու-թառել: