Հ․Թումանյան Խելոքն ու հիմարը

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    Բանեցնել-աշխատեցնել
    Ջոկ-տարբեր
    Մոզի-հորթ
    Թոկ-պարան
    Խարխուլ-ամրությունը կորցրած
    Գանգատ-բողոք
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
    Խելոք-հիմար
    Հա-չէ
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
    Աչքերը չորս անել—ուշադիր նայել:
    Առաջը փռվել — դիմացը լցել:
    Ապրանքը ջուրը տար — անասուններին ջրի տանել:
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Մի եղբայրը եղբայրը խելացին էր և խորամանկ։
    Մյուս եղբայրը եղբայրը հիմար էր։
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Անխելքին ոչ ոք չօգնեց, որովհետև պատմվածքը շատ անհավանական էր հնչում և ոչ-ոք նրան չեր հավատում:
  6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    Հիմարը և եղբայրը:

Հ․ Թումանյան․ Խոսող ձուկը

Առաջադրանքներ

  1. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք՝ առանձնացնելով արմատները և ածանցները, գերք՝ բառերը պարզ են, ածանցավոր, թե՞ բարդ։
    ձկնորս-ձուկ+որս-բարդ
    շալակատար-շալակ+ա+տանել-բարդ
    օրական-օր+ական-ածանցավոր
    գետափ-գետ+ափ-բարդ
    ուրախություն-ուրախ+ություն-ածանցավոր
    անզգույշ-ան+զգույշ-ածանցավոր
    բացուխուփ-բաց+ու+խուփ-բարդ
    վերադառնալ-
    մարդակերպ-մարդ+ա+կերպ-բարդ
    անգործ-ան+գործ-ածանցավոր
    անճար-ան+ճար-ածանցավոր
    կաթնատու-կաթ+նա+տալ-բարդ
  2. Ձեր կարծիքով ձկնորսների շալակատարներն ի՞նչ աշխատանք էին կատարում։
    Ձկնորսի շալակատարները ձկնորսի որսած ձուկն էին տանում և բերում:
  3. Ինչո՞ւ շալակատարը համաձայնեց հրեշից կովը վերցնել, եթե կար սպառնալիք, որ հետո հրեշը կարող էր նրանց տանել։
    Շալակատարը վերցրեց կովը, որովհետև նա գիտեր, որ վաղ թե ուշ ինքն ու կինը մահանալու են: Իսկ հրեշը սպառնում էր, որ, եթե երեք տարի հետո իր տված հարցերին չպատասխանեն, նա վերցնելու է նրանցից կովը և դարձնելու է նրանց ծառա:
  4. Փորձեք արդարացնել ձկնորսին, որն աշխատանքից ազատեց իր աղքատ շալակատարին։
    Ձկնորսը տանջվելով ձուկ էր որսացել, իսկ շալակատարը հետ էր նետել ձուկը ծովի մեջ:
  5. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, արմարտը կամ արմատներն առանձնացրեք և նոր բառեր կազմեք դրանցով։
    վերջալույս-լույս+վերջ-լուսամուտ
    լավություն-լավ-լավամարդ
    անծանոթ-ծանոթ-ծանոթություն
    ճամփորդ-ճամփա-ճամփորդություն
    մեղավոր-մեղք-անմեղք
    օտարական-օտար-օտարություն
    փոքրիկ-փոքր-փոքրություն
    անհաղթելի-հաղթ-հաղթանակ
  6. Ի՞նչ ասացվածքներ կան, որ համապատասխանում են հեքիաթի ասելիքին, դրանցից մի քանիսը գրեք։
    Մարդ ինչ անի, իրեն կանի:
  7. Հրեշի և երիտասարդի երկխոսության օրինակով փոքր երկխոսություն հորինեք։
    -Եկել եմ:
    -Եսել եմ եկել:
    -Ինչով ես եկել:
    -Ոտքով եմ եկել:
    -Ուրեմն մոտիկ տեղից ես եկել:
    -Ի՜նչ մոտիկ տեղ, Երկրով պտտվես չես գտնի:
    -Ուրեմն երկիրը փոքր է եղել:
    -Ի՜նչ փոքր, հազար տարի պտտվես մյուս ծերը չես տեսնի:
    -Ուրեմն…
     
  8. Մոխրագույնով նշված բառեր դուրս գրեք և դրանց համար հականիշներ մտածեք։
    պատասխան-հարց
    գեղեցիկ-տգեղ
    մութ-լույս
    վտանգավոր-անվտանգ
    եկել եմ-գնացել եմ
    թզուկ-հսկա
    լավություն-վատություն

Հ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։
    Սուտ-ճշմարիտ:
  2. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։
    Ծերեր — ջահելներ
    Աղքատ — հարուստ
    Լիքը — տատարկ
    Վեճ — հաշտություն
    Բերել — տանել
    Ճշմարիտ — սուտ
    Իմաստուն — անխելք
  3. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    Հողագործ — հող + գործ — գործարան, հողակտոր
    Հողատիրոջ — հող + տեր — հողամաս, համատեր
    Թագավորի — Թագ+ավոր — թագադրված
    Անգետ — ան + գետ —տգետ
    Բացատրությունն —  բացատրել + ություն — բացատրագիր
  4. Ազնվության — ազնիվ + ություն — ազնվական
  5. Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։
    Հեքիաթը մեզ սովորեցնում է, որ ագահ լինել չի կարելի:
  6. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Հողատեր և հողագործ- Շատ արդար էին:
    Թագավոր- Ագահ էր:
  7. Հեքիաթը բաժանեք մասերի և վերնագրեք մասերը։
    Մաս առաջին՝ Ոսկու կարասը:
    Մաս երկրորդ՝ Թագավորի մոտ:
    Մաս երրոդ՝ Օձերը:
    Մաս չորրորդ՝ Իմաստունների խորհուրդը:
    Մաս հինգերորդ՝ Հարսանիքը:

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Հովհաննես Թումանյան — Բարեկենդանը — Սեդա Վիրաբյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ 

— Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ 

— Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Եթե ամուսիններն իրար հետ սիրով լինեին նրանք իրար վրա չէին բղավի “Հիմար”:
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    Բարեկենդան տոնի ժամանակ մարդիկ շատ ուտում են, որովհետև հետո քառասուն օր պահելու են Պաս և չեն ուտելու կենդանական ծագման ոչ մի մթերք:
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։
    Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․
    — Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։
    Տղեն կանգնում է։
    — Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։
    — Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։
    — Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ 
    — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէ՛ի գտնում։
    — Դե արի տար։
    Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։
    Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․
    — Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։
    — Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․
    — Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։
    — Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։
    — Ա՛յ էն կողմը։
    Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։
    Գալիս է, հասնում իրեն։
    — Բարի օր, ախպերացու։
    — Աստծու բարին։
    — Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։
    — Անց կացավ։
    — Ի՞նչ ուներ շալակին։
    — Եղ ու բրինձ։
    — Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
    — Բավականին ժամանակ կլինի։
    — Որ ձին քշեմ, կհասնե՞մ։
    — Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
    — Բա ի՞նչպես անեմ։
    — Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ 
    — Հա՜, էդ լավ ես ասում։
    Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է: — Անցվորականը հասկանում է, որ կինը հիմար է: Դարձվածք-ծալը պակաս է:
    Սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։ — Եղն ու բրինձը վարձնում է և ուղվում դեպի իր գյուղը:
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
    Մարդիկ
    Հիմարներ
    Ախպերներ
    Քույրբրիկներ
    Բրինձներ
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։
    Ծիծաղ, կռիվ, ճանապարհ, վազք, փոփոխություն, ամոթ, ծեր, փախուստ:

Ջանի Ռոդարի Ջելսոմինոյի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:
    անգամ
    երբ
    սուրբ
    ավելորդ
  2. Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:
    քմ–ահ–ա–ճու–յք
    շրջա–կայք
    քաղ–հան
    ակն–թարթ
  3. Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան-սանդուղք 

բ/ սիրուն-գեղեցիկ

գ/ բղավել-գոռալ

դ/ դաշտ-արտ

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – պարզ

դ/տանձ — պարզ

5. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևաններ
բ/ ճյուղեր

գ/ ծառեր

դ/ամուսին

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ–գոյական   

գ/ արևային-ածական

դ/  միտք – գոյական

7. Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
Լուրջ-լրջանալ
Կատակ-կատակել
Գեղեցիկ-գեղեցկացնել
Միտք-մտածել

8. Որ՞ն է տրված  նախադասության գործողություն կատարող բառը։
“Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին”
Մոտեցավ: 

9. Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են:
Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց:

10. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:

11. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
Ծույլ:

12. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

13. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  
Նա մտածեց ասել տանձերին <<Թափվեք>>, որ նրանք թափվեն և նա խնայի իր ուժը։

14. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
Որովհետև նա տանձերին ասեց <<Թափվեք>> և տանձերը թափվեցին։

15. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
Որովհետև կինը անընդհատ հարևանին ասում էր որ Ջելսոմինոն չար վհուկ էր։

Մաթեմատիկա 28.02.2023

1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  1. 654, 789, 1011, 1023, 9862
  2. 356, 105, 100, 98, 99
  3. 4569, 1011, 999, 80, 5

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 5698, 5681, 1562, 100, 24
  • 2, 100, 104, 256, 2689
  • 56, 100, 120, 125, 124

3.1789 > 17*9 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 5
  • 9
  • 8

4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 3
  • 30
  • 1000

5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 4
  • 40
  • 1000

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։
14

7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
19

8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
16

9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:
400

10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:
38331

11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
5

12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։
30

13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։
12

14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։
12

15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Քառակուսու պարագիծը պարագիծը 16 է: Գտի՛ր քառակուսու մակերեսը:
S=16 սմ

Մաթեմատիկայի Փետրվար Ամսվա Հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում: Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Մոգական հնարքներին չեմ մասնակցել, մնացածին մասնակցել եմ:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և երկրորդ:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկի հետ:

Дети Деда Мороза

У Деда Мороза было три сына и одна дочка. Звали их Ветер, Лёд, Иней и Снежинка.
Позвал Дед Мороз своих детей и говорит:
— Скоро зима. Кто из вас лучше людям поможет?
Дети пошли к людям. Вот вернулись они к Деду Морозу и рассказывают.

Начал рассказ Ветер:
— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.
Лёд сказал:
— Я на реках мосты построил.
Иней говорит:
— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!
Снежинка сказала:
— Мне стало землю жалко. Я покрыла её белым
снегом.
— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех.

Найди и прочитай о том, какую работу сделали Деда Мороза.
Деда Мороза нам подарили зиму и подарки.
Почему отец похвалил Снежинку?
Отец похвалил Снежинку потому, что она пожалела землю.

Запомни конструкцию с вопросами к кому? к чему?
Подошёл к кому? к брату (он)
к подруге (она)
к чему? к дому (он)
к школе (она)
к зеркалу (оно)

Отгадай загадку. На какие вопросы отвечают выделенные в предложении слова?
Не удержались в небе (где)
Серебряные нити
И, выскочив на волю, (куда)
Пришили тучку к полю. (к чему/кому)

Прочитай текст. Выпиши выделенные слова и поставь к ним вопросы.
Я люблю ходить в гости к соседу (к кому) Алёше. Алёша любит различные поделки. Вот на полочке (где) стоит светильник, около светильника (около чего) — фигурки лесовика, совёнка. Все эти чудные вещи он сделал из дерева, шишек, сухих листьев. Ещё Алёша выточил ложки и подарил (что сделал) их всем своим друзьям (кому).

Լեզվական աշխատանք 21.02.2023

  1. Գրել 7-ական բառ, որոնք կսկսվեն Օ-ով և Է-ով:
    էշ, էլեկտրականություն, էկոլոգիա, էկոնոմիա, էլեկտրոէներգիա, էկրան, էկսկովատոր, օդանավ, օդապարիկ, օդապարուկ, օդ, օդային, Օշական, օդաչու:
  2. Գրել 7-ական բառ, որոնց բառամիջում լսվող Օ-ն կգրվի Օ, լսվող Է-ն կգրվի Ե։
    Տնօրեն, օրեցօր, այսօր, անօրինական, կեսօր, միջօրե, առօրյա, գոմեշ, տիեզերք, կազմել, սկսվել, մեջ, լեզու, խմբագրել:
  3. Գրել բառեր, որոնց սկզբում լսվում է Օ, բայց գրվում է Ո և լսվում է Է, բայց գրվում է Ե։
    Ով, ովքեր, եմ, ենք, են:
  4. Ձեր գրած բառերից 10 հատ ընտրեք և յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն։
    Տիեզերքում կան մոլորակներ:
    Մենք բաց թողեցինք օդապարուկ:
    Կեսօրին մենք ճաշում ենք:
    Օդաչուն վարում էր օդանավը:
    Ես օրեցօր մեծանում եմ:
    Տնօրենը նոր օրենք հայտարարեց:
    Օդապարիկով թռչելը շատ զվարճալի է:
    Ջրից կարելի է ստանալ էլեկտրոէներգիա:
    Ես գնացի Օշական:
    Իմ համակարգչի էկրանը լուսավոր է: