Ուրբաթ օրը մենք դասարանով գնացել էինք «Փոքրիկ Էյնշտեյն» (Ալբերտ Էյնշտեյն) թանգարան: Այնտեղ մենք տեսանք շատ հետաքրքիր սարքեր: Ես ձեզ կպատմեմ ինձ ամենաշատ դուր եկած 2 սարքերի մասին: Առաջինը դա մեծ էլեկտրական գունդն էր, որին դիպչելուց մազերը բիզ-բիզ էին կանգնում, որովհետև գունդը էլեկտրական էր: Երկրորդ սարքը, դա հայելիներով տուփ էր:
Այդ տուփը հետևից գաղտնի մուտք ուներ, իսկ հայելիները «խաբելով» թույլ չէին տալիս, որ մուտքը երևա, մարմինը երևա և հայելիները արտացոլում էին իրենց շուրջը ու երևում էր, որ այդ մասում պատ չկա:
Մայրենի Մայրենիի ժամերին մենք սովորել ենք բանաստեղծություններ՝ «Աշուն օր», «Ձյուն», «Ամենից լավ տունը», «Աշուն» և «Թռչունի մտածմունքը»: Նաև կարդացել ենք հեքիաթներ՝ «Շաշ հյուրը», «Մկների ժողովը», «Խուլի այծերը», «Հեքիաթ փշատերև ծառի մասին» և «Ճանապարհորդություն դեպի Լուսին»: ….