Category Archives: Ընթերցանություն

Ռոալդ Դալ “Ջորջի Հրաշագործ բալասանը”

Ես որոշել եմ կարդալ «Ջորջի հրաշագործ բալասանը»։ Ջորջը փոքր տղա էր, որը ուներ ջղայն տատիկ։ Մի օր Ջորջի մայրիկն ու հայրիկը գնացել էին և Ջորջը մնացեել էր տատիկի հետ։ Քանի որ Ջորջը տատիկին չէր սիրում նա որոշեց պատրաստել հրաշագործ բալասան, որ տատիկը խմի այդ բալասանը և չփնթփնթա: Նա լցրեց մի տարայի մեջ ատամի մածուկ, կոշիկի ներկ և լիքը այլ զզվելի բաներ։ Երբ տատիկը ասում էր Ջորջին․
-Ջորջ իմ դեղ խմելու ժամը դեռ չի ե՞կել։
-Ոչ։
Պատասխանում էր Ջորջը։
Երբ Ջորջը ավարտեց պատրաստել բալասանը նա տվեց, որ տատիկը խմի։
Տատիկը խմեց և սկսեց բոյովանալ։ Նա ջարդեց տանիքը և նրա գլուխը այնտեղից դուրս ցցվեց: Երբ մայրիկն ու հայրիկը եկան նրանք հարցրեցին ինչո՞ւ է այդքան բոյով։
Մայրիկը նեղվեց, որ տատիկը բոյովանում է քանի որ Ջորջի տատիկը նրա մայրիկն էր։
Իսկ հայրիկը ուրախացավ և հարցրեց թե՝ ի՞նչ է լցրեր Ջորջը այնտեղ։
Նա պատմեց, բայց ամբողջը չէր հիշում։
Նրանք պատրաստեցին նմանատիպ շատ բալասաններ բայց չստացվեց:
Հայրիկը ուզում էր մեծացնել իր կենդանիներին և վաճառել։
Վերջին բալասանը պատրաստելուց առաջ, տատիկը ջորջից թեյ խնդրեց: Երբ Ջորջ նոր և վերջին բալասանի շիշը ձեռքին բակում քայլում էր, տատիկը կարծեց, թե դա թեյն է և խլեց շիշը ջորջի ձեռքից: Տատկը խմեց նոր բալասանը և սկսեց փոքրանալ։
Նա այնքան փոքրացավ, որ չէր երևվում։
Մայրիկը նեղվել էր, իսկ հայրիկը ուրախացել էր։

“Ելք” ստուգատես 12.05.2023

Ա․ Թվարկիր, թե ինչ գրքեր ես կարդացել:
Ես կարդացել եմ՝ Ռոալդ Դալի Վհուկները, Մեծ բարի հսկան, Աշխարհի չեմպիոն դանին, Ընձուղտը պեղոն մեկ էլ ես, Չարլին և շոկոլադի գործարանը, Մաթիլդան, Կտրիճ աղվեսը և Ջորջի հրաշագործ բալասանը: Նաև կարդացել եմ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը, Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը, Հարրի Փոթերը և ազքաբանի կալանավորը, Հարրի Փոթերը և կրակի գավաթը, Հարրի Փոթերը և փյունիկի միաբանությունը, Հարրի Փոթերը և կիսարյուն արքայազնը, Հարրի Փոթերը և մահվան պարգևները:

Բ․ Ովքե՞ր են կարդացածդ գրքերի հեղինակները:
Իմ կարդացած գրքերի հեղինակներն են՝ Ռոալդ Դալ և  Ջ.Ք.Ռոուլինգ:

Գ․ Ինչե՞ր ես սովորել կարդացածդ գրքերից:
Ես սովորեցի այս բոլոր գրքերից, որ պետք է անվախ լինել:

Դ․ Քեզ ամենից շատ դուր եկած գիրքը համառոտ ներկայացրու:
Ինձ ամենաշատը դուր է եկել Հարրի Փոթերը և մահվան պարգևները: Այդ գրքի մեջ Հարրի Փոթերը կռվում է աշխարհի ամենաուժեղ չար կախարդի հետ և հաղթում է նրան: