«Բրոնզ ես, հուր ես»

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Ես զգում եմ բանաստեղծությունը կարդալիս, որ այս այն գրված է սիրով։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Իմ կարծիքով այս բանաստեղծությունը նվիրված է նրա աիրելի աղջկանը։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները։
    Բրոնզ, հուր, փառք, փայլ, սուր, երգեր, վերքեր։