Category Archives: Ձմեռային ճամբար

22-26.01.2024 Շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ լավ ձյուն էր եկել: Հինգշաբթի օրը մենք տղաներըվ ձյունից բերդ սարքեցինք: Եւ շատ հավես ժամանակ անցկացրեցինք: Նաև մենք մեր միկրոկանաչիներից աղցան պատրաստեցինք: Շատ համեղ աղցան էր: Այս շաբաթն էլ շատ լավ անցավ:

14-19.01.2024 Շաբաթվա պատում

  1. Այս շաբաթն էլ շատ հետաքրքիր անցավ: Մենք գնացինք Հարավային դպրոց և փոքրերի հետ բնագիտական փորձեր կատարեցինք: Հետո ուսումնասիրեցինք դպոցի տարածքը: Հաջորդ օրը գնացինք Հյուսիսային դպրոց՝ Տիկին շողիկի լաբորատորիա: Այնտեղ նախորդ անգամվանից հետո շատ բան էր փոխվել, համստերները ձագեր էին ունեցել: Այնտեղ ինչպես միշտ շատ հետաքրքիր էր: Հինգշաբթի օրը մենք գնացինք Սևաբերդ: Այնտեղ ես եղել էի անցյալ տարի, բայց այս տարի ամեն-ինչ ուրիշ էր: Եղանակը ավելի տաք էր և ձյունը ավելի շատ էր: Շատ հավես օր անցկացրեցինք: Ուրբաթ մեր մեր մոտ եկան ավագ դպրոցից երկու տղա: Նրանց հետ կատարեցինք շատ հետաքրքիր բնագիտական և ֆիզիկական փորձեր: Այս շաբաթը շատ լավն էր:

“Փորձարարական բնագիտություն” Միկրոկանաչիներ

Միկրոկանաչները բույսերի երիտասարդ ընձյուղներ են, որոնք օգտագործվում են ինչպես սննդի, այնպես էլ ճաշատեսակներ զարդարելու համար։ Այն օգտագործվում է աղցանների, ապուրների, կոկտեյլների, սմուզիների և այլ ըմպելիքների ու ուտեստների պատրաստման մեջ։ Սննդանյութերի բարձր պարունակության պատճառով նման մթերքը համարվում է շատ խոստումնալից, և դրա սպառումը անշեղորեն աճում է։
Պատմություն
Ենթադրվում է, որ միկրոկանաչները առաջին անգամ հայտնվել են 1980-ականների սկզբին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ բարձրակարգ ռեստորանների խոհարարները սկսեցին դրանք ավելացնել իրենց ճաշատեսակներին: 1990-ականների կեսերին նորաձևությունը տարածվեց Հարավային Կալիֆորնիայում: Սկզբում միկրոկանաչների հավաքածուն փոքր էր՝ ռուկոլա, ռեհան, ճակնդեղ, համեմ, կաղամբ և «ծիածանի խառնուրդ» կոչվող հավաքածու: Ներկայումս տեսականին ներառում է տասնյակ տարբեր մշակաբույսեր։

Աճեցում
Միկրոկանաչի աճեցումը համեմատաբար հեշտ է: Շատ փոքր տնտեսություններ մեծացել են՝ վաճառելով իրենց կանաչեղենը ֆերմերների շուկաներում կամ ռեստորաններում: Դրենաժային անցքերով մակերեսային պլաստիկ տարան կհեշտացնի բողբոջումը և հետագա աճը փոքր մասշտաբով: Միկրոկանաչների աճեցումը պարտադիր չէ, որ արհեստական ​​լուսավորություն պահանջի, քանի որ դրանք կարող են աճել տարբեր լուսավորության պայմաններում, ներառյալ անուղղակի բնական լույսը, հատուկ արհեստական ​​աճող լույսերը կամ նույնիսկ կատարյալ մթությունը:Լուսավորման տարբեր պայմանները կարող են փոխել ձեր աճեցրած միկրոկանաչի համը: Օրինակ, եգիպտացորենի միկրոկանաչները քաղցր կլինեն, երբ աճեցվեն մթության մեջ, կամ դառը, երբ ենթարկվեն լույսի (ֆոտոսինթետիկ գործընթացների արդյունքում, որոնք տեղի են ունենում բողբոջող բույսերում):
Գիշերազգիների ընտանիքի բույսերը, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը և պղպեղը, չպետք է աճեցվեն կամ օգտագործվեն որպես միկրոկանաչ բույսեր, քանի որ գիշերային բույսերի ծիլերը թունավոր են: Դրանք պարունակում են թունավոր նյութեր, ինչպիսիք են սոլանինը և տրոպանը, որոնք կարող են անբարենպաստ ախտանիշներ առաջացնել մարսողական և նյարդային համակարգերում: Պետք է ձեռնպահ մնալ նաև դդում ուտելուց (ձմերուկ, վարունգ, սեխ, դդում)՝ դրանց ծիլերը դառն են։

Սովորողի անհատական ուսումնական պլան 2024

Սովորողի անուն-ազգանուն-Արամ Տոնոյան

Ընտրած ջոկատ-Բնագետ-տեխնոլոգների ջոկատ

Ընտրած նախագծեր
Փորձարարական բնագիտություն — Շուշան Ալեքսանյան (wordpress.com)
Սալիկ-գորգ — Նարեկ Հակոբյան բլոգ (wordpress.com)

Սովորողի առաջարկած նախագիծը(եթե կա այդպիսի)
Չկա:

Ճամփորդություններ, որոնց մասնակցելու է
Ձմեռային մարզական խաղեր. Սևաբերդ — Շուշան Ալեքսանյան (wordpress.com)
Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծ — Շուշան Ալեքսանյան (wordpress.com)

Ճամբարային էջի հղումը
https://aramtonoyan2013.edublogs.org/category/%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a1%d6%80/

Ճամբարային աշխատակարգը
Ձմեռային ճամբարի աշխատակարգ 2024 — Շուշան Ալեքսանյան (wordpress.com)

Շաբաթվա կամ օրվա աշխատակարգի հրապարակում

08-12.01.2024 Շաբաթվա պատում

08-12.01.2024 Շաբաթվա պատում

Այս շաբաթ մենք կատարել ենք “Փորձարարական բնագիտություն” նախագծի առաջին փուլը: Նախագիծը շատ հետաքրքիրն է: Նաև մենք մասնակցել ենք բակային աշխատանքներին: Աշնանային խորը էտից հետո ճյուղեր էին հավաքվել. դրանցից խոշորները հավաքվել դառել են խրձեր, իսկ ավելի մանրները հավաքել ենք փոցխով՝ առանձնացնելով տերևներից։

Գունային խաղեր

1.Տուփում  կա  8 սպիտակ և  5 կարմիր  վրձին:

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վրձին  պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը սպիտակ  է։
6 վրձին

բ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վրձին  պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։
9 վրձին

գ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞  վրձին  պետք է հանել  տուփից, որ ունենանք գոնե երկու միագույն վրձին։
3 վրձին

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞  վրձին  պետք է հանել  տուփից, որ ունենանք գոնե երկու տարբեր գունի վրձին։
9 վրձին

2. Տուփում  կան  8 կարմիր, 11 կանաչ և 6 դեղին գուաշներ։

ա) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գուաշ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կանաչ  է։
15 գուաշ

բ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գուաշ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին  է։
20 գուաշ

գ) Առանց նայելու ամենաքիչը  քանի՞ գուաշ  պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար,  որ դրանցից գոնե մեկը  կարմիր   է։
18 գուաշ

դ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանց  մեջ  կլինեն բոլոր գույնի  գուաշներից ։
20 գուաշ

ե) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գուաշ պետք է հանել, որպեսզի նրանցից  երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի:
12 գուաշ

զ) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գուաշ պետք է հանել, որպեսզի երեքը  հատկապես լինեն տարբեր գույնի։
25 գուաշ

է) Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գուաշ պետք է հանել, որ ունենանք գոնե երկու միագույն գուաշ:
12

Մարտիրոս Սարյանի տուն թանգարան

Մենք գնացել ենք Մարտիրոս Սարյանի տուն թանգարան։ Այնտեղ մենք զբոսնեցինք Սարյանի փողոցով և մտանք թանգարան, որտեղ մենք ծանոթացանք Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններին։ Ինձ շատ դուր եկան նրա նկարները։ Ինձ դուր են գալիս Սարյանի վառ գույները։ Գիդ ուկեցորդը շատ լավ ներկայացրեց նրա ստեղծագործական գործունեությունը։ Վերջում հավաքեցինք փազլ, որը Սարյանի նկարներից մեկն էր։ Սարյանի գույներով տպավորված նկարեցինք Նատյուրմորտ։ Կազմեցինք և լուծեցինք գունային խաղերի վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ։

Ձմեռային ճամբար 2023-ի ամփոփում

Մենք գնացել ենք Մարտիրոս Սարյանի թանգարան։ Այնտեղ մենք զբոսնեցինք Սարյանի փողոցով և մտանք թանգարան, որտեղ մենք ծանոթացանք Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններին։ Ինձ շատ դուր եկան նրա նկարները։ Ինձ դուր են գալիս Սարյանի վառ գույները։ Գիդ ուկեցորդը շատ լավ ներկայացրեց նրա ստեղծագործական գործունեությունը։ Վերջում հավաքեցինք փազլ, որը Սարյանի նկարներից մեկն էր։ Սարյանի գույներով տպավորված նկարեցինք Նատյուրմորտ։ Կազմեցինք և լուծեցինք գունային խաղերի վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ։

Մենք մասնակցել ենք ազգագրական ստուգատեսին և թխել ենք գաթա։ Այդ գաթայի մեջ դրել ենք կոպեկ և ում այն ընկնի նրա տարին բախտավոր կլինի։