Լեզվական առաջադրանք 02.04.2024

Նախադասության գլխավոր անդամներ

 

  1. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

            Ո՞վ ի՞նչ արեց:-Դավիթը ավարտեց:
Ի՞նչը ի՞նչ եղավ:-Մեքենան շարժվեց:
Ովքե՞ր ի՞նչ են անում:-Մարդիկ աշխատում են:
Ինչե՞րը ի՞նչ են լինում:-Բառերը անհետանում են:
Ո՞վ ո՞վ է:-Լեոն այլմոլորակային է:
Ի՞նչը ինչպիսի՞ն է:-Փիղը հսկա է:

 

  1. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ով է գործողությունը կատարում։

            Գագիկը նորից մտախոհ նստեց:
Ռուբենը բոլորից արագ է վազում:
Նա խիստ ուսուցիչ է:
Միքայելը իմ մոտ ընկերն է:
Ստեֆանին կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

 

  1. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

Կակաչը կարմիր է:
Ես առողջ եմ:
Մտնողը անհանգիստ է:
Կաթիլը փոքր է:
Ընկերս խելացի է:
Եղանակը տաք է:
Իմ ծննդավայրը Երևանն է:

 

  1. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

    Փուչիկը գունավոր է:
    Անձրևը հորդ է:
    Դուք գեղեցիկ եք:
    Նա բարի է:
    Կինը երիտասարդ է:
    Երկինքը մաքուր է:

 

  1. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

    Օրինակ՝
    Եղնիկը զգուշավոր է:
    Դու աշակերտ ես:

Տերևը կանաչ է:
Ես մեծ եմ:
Մեր բակը փոքր է:
Ջրի թագավորությունը հսկա է:
Արևը հսկա գունդ է:
Այս տարին ուրախ է:

 

  1. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

 

Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:

Նկար-նկարը գեղեցիկ է, նկարը ընկավ: Թիթեռ-թիթեռը գույնզգույն է, թիթեռը թռավ: Անտառ-անտառը խիտ է, անտառը քնեց: Քույր-քույրը բարի է, քույրը բարկացավ: Ճամփորդ-ճամփորդը փորձված է, ճամփորդը նստեց:

 

  1. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել նշանակում է հայտնել, տրամաբանորեն ինչոր բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

 

Վաղուց արդեն սարերը կանաչ են:
Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
Արագիլը հավատարիմ թռչուն է:
Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:
Նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ, որովհետև դրանք ինչ-որ բան հայտնում են: