Category Archives: Նախագիծ

Եզդիներ

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: Եզդիական կրոնում չկա երկաստվածություն, այսինքն չկան բարու և չարի աստվածներ՝ նրանց համար աստված մեկն է:

Եզդիներն ունեն մի հետաքրքիր ավանդույթ, որը կոչվում է բսկ: Բսկը երեխայի մազերը առաջին անգամ կտրելու արարողությունն է շեյխի կողմից: Ծնողներն իրավունք չունեն առաջին անգամ կտրել երեխայի մազերը, դա պետք է կատարվի միայն հոգևորականի կողմից: Շեյխն աղոթում է և միաժամանակ կտրում երեխայի մազերից մի փոքր փունջ: Եզդիները մինչ օրս պահպանել են այս ավանդույթը, և շատ եզդիների տանն անց է կացվում այս արարողակարգը:

Եզդիներն ունեն նաև իրենց արգելքները․ նրանց արգելվում է վարազի միս ուտել, չորեքշաբթի օրը լողանալ և սափրվել, ինչպես նաև արգելվում է կապույտ գույնը:

Քրդեր


Քրդերը ցրված են Մերձավոր ու Միջին Արևելքի հսկայական տարածքներում, բայց համախմբված ձևով հիմնականում բնակվում են Թուրքիայում, Իրանում, Իրաքում և Սիրիայում։ Քրդեր են ապրում Հարավային
Կովկասի և Կենտրոնական Ասիայի նորանկախլ հանրապետություններում և Ռուսաստանի Դաշնությունում։ Քրդական սփյուռք գոյություն ունի Արևմտյան Եվրոպայի երկրներում (ավելի քան 1 միլիոն), ԱՄՆ-ում,
Ավստրալիայում և այլուր։ Աշխարհում քրդերի թվաքանակի վերաբերյալ ստույգ տվյալներ գոյություն չունեն։
Հայաստանի առաջին հանրապետության տարիներին քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ․ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր:Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ թվով քրդերեն գրականություն է հրապարակվել, ստեղծվել են ազգային դպրոցներ և ռադիո։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝ Խորհրդային Հայաստանը քրդական գրականության հիմնական կենտրոնն է եղել։ 1925 թվականին Հայաստանի քրդերի համար բացվել են ավելի քան 50 դպրոցներ: Քրդական հայտնի ուտեստներից մեկը Քարդուպիլաուն է։ Նոյեմբերյան փառատոնի ժամանակ քրդերը գյուղական վայրերում կազմակերպում են խնջույքներ, ուտում ավանդական սնունդ, հաճախ տոլմա և պարում ավանդական քրդական պարեր:

Ջայլամներ

Ջայլամները շատ հետաքրքիր չթռչող թռչուններ են: Ջայլամները լինում են երեք տեսակի՝ Էմու, Նանտու և Հարավ-աֆրիկյան։ Ամեն ոտքի վրա նրանք ունեն երկու մատ, որոնցից մեկը չունի եղունգ: Ջայլամների եղունգները շատ պինդ են և օգտագործվում են տարբեր ոլորտներում: Ջայլամների ծնկները ծալվում են հակառակ: Ջայլամները չափազանց վախկոտ կենդանիներ են և լարվում են ամեն մի աննշան ձայնից՝ բարձրացնում են գլուխները և նայում են շուրջը: Շատերը լսել են, որ ջայլամները գլուխը մտցնում են ավազի մեջ, բայց դա սխալ է: Ջայլամները գլուխը մոտեցնում են գետնին, որ լսեն վտանգը: Ջայլամները ունեն շատ կարճ հիշողություն, որովհետև նրանց ուղեղը աչքից փոքր է: Ջայլամները թարթում են աջից ձախ, ոչ թե վերևվից ներքև: Կոպը փակում են միայն քնելուց: Դեկորատիվ նպատակներով օգտագործվում են սպիտակ փետուրները, որոնք աճում են միայն թևատակերում: Ջայլամի միսն օգտագործվում է սննդում: Ջայլամի յուղը օգտագործվում է կոսմետիկ և բուժիչ միջոցներ արտադրելու մեջ:

Երվանդ Քոչար

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում, շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։  1906-1918 թվականներին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց)։ Սովորում է հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի (1870-1936)  դասարանում։ 1918 թվականին Երվանդ Քոչարը ուղևորվում է Մոսկվա, որտեղ 1918-1919 թթ. ուսումնառում է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում` Պ. Կոնչալովսկու դասարանում։ 1919 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների: 1922 թ. նոյեմբերին ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն, դասավանդում  Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և Ժ. Զաքարյանի դիմաքանդակները, ուսումնասիրում միաբանության հին հայկական մանրանկարչության հարուստ հավաքածուն։ 1923 թվականի ամռանը հաստատվում է Փարիզում, որտեղ ձեռք է բերում մեծ հանրաճանաչություն: 1925 թ. մասնակցում է նաև՝ «L’art d’Aujourd’hui» («Ժամանակակից արվեստ») միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին Պիկասոն և այլ հայտնի արվեստագետներ։ 1936 թվականի մայիսին, փառքի շեմին, 14 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Թիֆլիս՝ բնավ չկասկածելով, որ ընդմիշտ է լքում Փարիզը և Մելինեին։ Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու նրա դիմումը մերժվում է և նույն տարվա աշնանը տեղափոխվում է Երևան։ 1941 թվականի հունիսի 23-ին բանտարկվում է։ Երկու տարի անց միայն Անաստաս Միկոյանի և Կարո Հալաբյանի միջամտությամբ ազատվում է բանտից։ 1959 թվականին ստեղծել է «Սասունցի Դավիթ» արձանը: 1965 թվականին Հայրենիք վերադառնալուց  30  տարի անց Երևանում բացվում է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը։ Հայաստանի ԽՍՀ Գերգույն Խորհրդի նախագահության հրամանագրով Ե. Քոչարին շնորհվում է Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։ 1967 թվականին շնորհվում է Հայաստանի ԽՍՀ պետական մրցանակ։ Հետագայում նա ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ: Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թվականին Երևանում։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։ 1984 թվականին Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը: Երվանդ Քոչարը ստեղծել է «Մելամաղձություն» արձանը«Սասունցի Դավիթ» արձանը և Վարդան Մամիկոնյանի հուշարձանը:

Այց Երևանի պատմության թանգարան

Այսօր մենք այցելեցինք Երևանի պատմության թանգարան: Սկզբում մենք ուսումնասիրեցինք, թե ինչպես են մարդիկ ապրել և ինչպիսի գործիքներ են օգտագործել քարի, բրոնզի և երկաթի դարերում:

Հետո մեզ ցույց տվեցին հին Երևանի մանրակերտը: Վերևի հարկերից պրոյեկցիոն սարքերը լուսավորում էին մանրակերտի այն հատվածները, որոնց մասին գնում էր խոսքը:

Երկրորդ ցուցասրահում ներկայացված էր Երևանը 19-րդ դարում: Քաղաքի պատմությունը ներկայանում էր նաև բնակիչների կենցաղով, սովորույթներով ու բարքերով: Բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշների միջոցով տեղեկանում էինք, թե ինչպես էին մեր համաքաղաքացիները կահավորում իրենց բնակարանները և որ արհեստներն էին պահպանվել հնից:

Այնտեղ նաև պայմանական ներկայացված էր այն փողոցը, որը հիմա Աբովյան է կոչվում: Եւ երկրորդ ցուցասրահի վերջում կար կշեռք, որով այն ժամանակ առևվտուր էին անում: Երևանի տարածքում շատ տարբեր դրամներ էին գտել պեղումների ժամանակ, ինչը վկայում է, որ երևանում առևտուր անելը շատ տարածված էր:

Երրորդ ցուցասրահում ներկայացված էին հայ չեմպիոնների մրցանակները և նվերները թանգարանին: Օրինակ՝ Տիգրան Պետրոսյանի:

Նաև ինձ շատ դուր եկավ 20-րդ դարի սկզբի ձիաքարշը, որը հետագայում փոխարինվեց տրամվայներով:

Պատմության ներածություն

Ինչպե՞ս է առաջացել մարդը։

Մարդու ծագման հարցը դարեր շարունակ գրավել է մարդկության ուշադրությունը: Հազարամյակներ շարունակ գերիշխում էր մարրդու աստվածաբանական ծագման վերաբերյալ կրոնական տեսակետը: Ներկայումս էլ մարդու ծագման հարցի շուրջ գաղափարական սուր պայքար է ընթանում մարդու նախնիները Ադամն ու Եվան են, թե կենդանիները: Գիտնականները ենթադրում են, որ մարդկության նախահայրենիքը եղել էԱֆրիկայի հյուսիսարևելյան մասը, որտեղից մարդիկ տարածվել են ամբողջ Եվրոպայում: Ենթադրվում է, որ մեր հնագույն նախնիները եղել են փոքրիկ ծառաբնակ գազանիկներ:

Մ.Թ.Ա. 6-րդ դարում հույն փիլիսոփա Անաքսիմանդրոսը գրել է , որ << Արևի ճառագայթների ազդեցության շնորհիվ կիսահեղուկ տիղմի մեջ առաջացել են ձկնանման արարածներ, որոնք սկզբում ապրել են ջրում, հետո անցնելով ցամաք աստիճանաբար վերածվել են մարդու >>: Արիստոտելը նշել է որ մարդը շատ հատկանիշներով նման է կապիկներին: 17-րդ դարի վերջերում ի հայտ եկան նոր փաստեր , որոնք հերքեցին մարդու ծագման մասին աստվածաբանական վարկածները: Նույնիսկ մարդու աստվածային ծագման կողմնակից Լինեյը 1735թ. իր Բնության համակարգը աշխատության մեջ կիսակապիկների ու կապիկների հետ միասին մարդուն դասում է կաթնասունների դասին: Լամարկը 1809թ. գտնում է որ մարդը ծագել է ծառաբնակ կապիկներից, որոնք ծառերի վրա մագլցող կենսակերպից անցել են գետնի վրա քայլող կենսակերպի: 1871թ. Դարվինը և Հեքսլին համոզիչ կերպով ապացուցում են որ կենդանի օրգանիզմների շարքում մարդը հանդիսանում է բարձր կազմնավորված էակ: Հեկելը փորձել է կազմել մարդու ծագման տոհմածառը:

Գիտության ժամանակակից նվաճումները հաստատում են մարդու կենդանիներին նմանության շատ գծեր: Մարդն ունի քորդավոր կենդանիներին բնորոշ բոլոր գծերը: Բոլոր կաթնասունների նման մարդն ունի քառախորշ սիրտ,արյան շրջանառության մեծ և փոքր շրջան, երեք տեսակի ատամներ, երեխային կերակրում է կաթով և այլ նմանություններ: Իրենց կառուցվածքով և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ժամանակակից մարդուն ավելի մոտ են կանգնած շիմպանզեները: Նրանց հետ մարդն ունի ընդհանուր շատ գծեր` ձեռքերը բռնող տիպի են, աչքերը դասավորված են մեկ հարթության վրա,զարգացած է գլխուղեղը ,ունեն լավ հիշողություն,ներարգանդային զարգացման տևողությունը 9 ամիս է, վարակվում են այնպիսի հիվանդություններով, որոնք բացառապես հատուկ են մարդուն` ծաղիկ,գրիպ,տիֆ և այլն: Չնայած բերված նմանություններին մարդու և կենդանիների մեջ կան էական խոր տարբերություններ:

Առաջին մարդկանց մեկ օրը։

Նախնադարյան մարդկանց կյանքը եղել է դաժան ու դժվար։ Նրանք գործադրել են իրենց ողջ ուժը միայն գոյատևելու և սերունդ մեծացնելու համար։ Առաջին մարդիկ որսորդներ, հավաքողներ և ձկնորսներ են եղել: Գործիքները պարզունակ, իսկ կացարանները՝ աղքատ ու ցուրտ են եղել։ Ամեն օր տղամարդիկ գնացել են ուտելիք հայթայթելու, կանայք օջախի կրակն են պահել ու կերակուր պատրաստել։ Կանանց պարտականությունները ներառել են նաև կաշվի մշակումը, վառելափայտ հավաքելը և հագուստի ու կոշիկի պատրաստումը։ Տանը մնացած տղամարդիկ որսի համար գործիքներ ենն պատրաստել և կացարանը պաշտպանել են վայրի կենդանիներից ու թշնամիներից: