Category Archives: Տեղեկություն

Իմ ընկերների բլոգները

  1. Աբելյան Էրիկ
  2. Ալավերդյան Միա
  3. Անտոնյան Նռանե
  4. Ավագյան Ալեքսան
  5. Բաբաջանյան Սամվել
  6. Բադեյան Ավետ
  7. Բլեյան Էդուարդ
  8. Խանամիրյան Լեո
  9. Խաչատրյան Գագիկ
  10. Կարապետյան Ստեֆանի
  11. Հակոբյան Շուշան
  12. Հարոյան Լևոն
  13. Հարությունյան Վիկտորյա
  14. Հովհաննիսյան Վաչե
  15. Մկրտչյան Հասմիկ
  16. Մկրտչյան Հարություն
  17. Մկրտչյան Միքայել
  18. Չամսարյան Վահան
  19. Պարսամյան Սոֆիյա
  20. Պետրոսյան Մոնթե
  21. Սահրադյան Նատալի
  22. Սարգսյան Նարեկ
  23. Վարդանյան Սարգիս
  24. Տոնոյան Արամ
  25. Տոնոյան Դավիթ
  26. Տումանեան Վանէ
  27. Քեշիշյան Միքայել
  28. Օսիպյան Արեգ

Երվանդ Քոչար

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում, շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։  1906-1918 թվականներին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց)։ Սովորում է հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի (1870-1936)  դասարանում։ 1918 թվականին Երվանդ Քոչարը ուղևորվում է Մոսկվա, որտեղ 1918-1919 թթ. ուսումնառում է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում` Պ. Կոնչալովսկու դասարանում։ 1919 թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ մասնակցում է բազմաթիվ ցուցահանդեսների: 1922 թ. նոյեմբերին ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն, դասավանդում  Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և Ժ. Զաքարյանի դիմաքանդակները, ուսումնասիրում միաբանության հին հայկական մանրանկարչության հարուստ հավաքածուն։ 1923 թվականի ամռանը հաստատվում է Փարիզում, որտեղ ձեռք է բերում մեծ հանրաճանաչություն: 1925 թ. մասնակցում է նաև՝ «L’art d’Aujourd’hui» («Ժամանակակից արվեստ») միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին Պիկասոն և այլ հայտնի արվեստագետներ։ 1936 թվականի մայիսին, փառքի շեմին, 14 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Թիֆլիս՝ բնավ չկասկածելով, որ ընդմիշտ է լքում Փարիզը և Մելինեին։ Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու նրա դիմումը մերժվում է և նույն տարվա աշնանը տեղափոխվում է Երևան։ 1941 թվականի հունիսի 23-ին բանտարկվում է։ Երկու տարի անց միայն Անաստաս Միկոյանի և Կարո Հալաբյանի միջամտությամբ ազատվում է բանտից։ 1959 թվականին ստեղծել է «Սասունցի Դավիթ» արձանը: 1965 թվականին Հայրենիք վերադառնալուց  30  տարի անց Երևանում բացվում է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը։ Հայաստանի ԽՍՀ Գերգույն Խորհրդի նախագահության հրամանագրով Ե. Քոչարին շնորհվում է Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։ 1967 թվականին շնորհվում է Հայաստանի ԽՍՀ պետական մրցանակ։ Հետագայում նա ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ: Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թվականին Երևանում։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։ 1984 թվականին Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը: Երվանդ Քոչարը ստեղծել է «Մելամաղձություն» արձանը«Սասունցի Դավիթ» արձանը և Վարդան Մամիկոնյանի հուշարձանը:

“Փորձարարական բնագիտություն” Միկրոկանաչիներ

Միկրոկանաչները բույսերի երիտասարդ ընձյուղներ են, որոնք օգտագործվում են ինչպես սննդի, այնպես էլ ճաշատեսակներ զարդարելու համար։ Այն օգտագործվում է աղցանների, ապուրների, կոկտեյլների, սմուզիների և այլ ըմպելիքների ու ուտեստների պատրաստման մեջ։ Սննդանյութերի բարձր պարունակության պատճառով նման մթերքը համարվում է շատ խոստումնալից, և դրա սպառումը անշեղորեն աճում է։
Պատմություն
Ենթադրվում է, որ միկրոկանաչները առաջին անգամ հայտնվել են 1980-ականների սկզբին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ բարձրակարգ ռեստորանների խոհարարները սկսեցին դրանք ավելացնել իրենց ճաշատեսակներին: 1990-ականների կեսերին նորաձևությունը տարածվեց Հարավային Կալիֆորնիայում: Սկզբում միկրոկանաչների հավաքածուն փոքր էր՝ ռուկոլա, ռեհան, ճակնդեղ, համեմ, կաղամբ և «ծիածանի խառնուրդ» կոչվող հավաքածու: Ներկայումս տեսականին ներառում է տասնյակ տարբեր մշակաբույսեր։

Աճեցում
Միկրոկանաչի աճեցումը համեմատաբար հեշտ է: Շատ փոքր տնտեսություններ մեծացել են՝ վաճառելով իրենց կանաչեղենը ֆերմերների շուկաներում կամ ռեստորաններում: Դրենաժային անցքերով մակերեսային պլաստիկ տարան կհեշտացնի բողբոջումը և հետագա աճը փոքր մասշտաբով: Միկրոկանաչների աճեցումը պարտադիր չէ, որ արհեստական ​​լուսավորություն պահանջի, քանի որ դրանք կարող են աճել տարբեր լուսավորության պայմաններում, ներառյալ անուղղակի բնական լույսը, հատուկ արհեստական ​​աճող լույսերը կամ նույնիսկ կատարյալ մթությունը:Լուսավորման տարբեր պայմանները կարող են փոխել ձեր աճեցրած միկրոկանաչի համը: Օրինակ, եգիպտացորենի միկրոկանաչները քաղցր կլինեն, երբ աճեցվեն մթության մեջ, կամ դառը, երբ ենթարկվեն լույսի (ֆոտոսինթետիկ գործընթացների արդյունքում, որոնք տեղի են ունենում բողբոջող բույսերում):
Գիշերազգիների ընտանիքի բույսերը, ինչպիսիք են կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը և պղպեղը, չպետք է աճեցվեն կամ օգտագործվեն որպես միկրոկանաչ բույսեր, քանի որ գիշերային բույսերի ծիլերը թունավոր են: Դրանք պարունակում են թունավոր նյութեր, ինչպիսիք են սոլանինը և տրոպանը, որոնք կարող են անբարենպաստ ախտանիշներ առաջացնել մարսողական և նյարդային համակարգերում: Պետք է ձեռնպահ մնալ նաև դդում ուտելուց (ձմերուկ, վարունգ, սեխ, դդում)՝ դրանց ծիլերը դառն են։

Ենոքավան գյուղի մասին

Ենոքավան գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևանից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք, Խաչաղբյուրի կիրճի եզրին: Նախկինում, մինչև 1935թ. ուներ Քրդևան անվանումը: Բնակչության նախնիները 19-րդ դարի կեսին այստեղ են եկել Սևքար գյուղից։

Continue reading Ենոքավան գյուղի մասին

Էրեբունի

Երևանի հարավ-արևելյան ծայրամասում` Նոր-Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև տեղակայված Արին-Բերդ բլրի վրա է գտնվում Էրեբունի ամրոց-քաղաքը: Էրեբունի քաղաքանունը ուրարտական սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Սբ. Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։ Արգելոց-թանգարանն այսօր իր գործունեությունն իրականացնում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերով։ Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում և կարևոր ուրարտագիտական կենտրոն տարածաշրջանում։

Էրեբունի վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի և Արարատի մարզերին:

Անանյա Շիրակացու մասին

Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղիցից։ Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում։ Թվաբանություն սիրելով` որոշել է շարունակել ուսումը։ Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով` մեկնել է Բյուզանդիա։ Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսել է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որն ապրում էր Չորրորդ Հայքում։ Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անցկացնելուց հետո եկել է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանությանը։ Ապա կամեցել է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպել է այնտեղից եկող ծանոթների և լսել, թե Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին։ Շիրակացին ութ տարի սովորել է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետել թվաբանական գիտությանը, ինչպես նաև ծանոթաել այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի։ Ապա նա վերադարձել է Հայաստան և փորձել ուսուցանել իր գիտությունը։ Նա նաև բացել է դպրոց և գրել դասագրեր։

Վիկտոր համբարձումյանի մասին

Վիկտոր Համազասպի Համբարձումյան ծնվել է սեպտեմբերի 5, 1908, Թիֆլիս, հայ աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը։

Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։ Սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի հեղինակ է։ Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978), Հայաստանի ազգային հերոս (1994), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է։

Քարահունջ աստղադիտարան

Քարահունջ հնագույն աստղադիտարանը գտնվում է Երևանից 200 կմ հարավ՝  Սյունիքի Նախկին Ծղուկ գավառի տարածքում, Սիսիան քաղաքից երեք կիլոմետր հյուսիս, ծովի մակարդակից 1730-1770 մ բարձրության վրա՝ զբաղեցնելով իր հարակից կառույցների հետ միասին մոտ 70 -90 հեկտար տարածք: Հնավայրի տարածքն ավելի ծավալուն է եղել,  սակայն խորհրդային տարիների գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով ամբողջովին ավերվել է հնավայրի արևելյան հատվածը:

1....JPG
Շարունակել կարդալ

Գառնու հեթանոսական տաճար

Տրդատ Ա-ն մ. թ. 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (5463 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Ներոն կայսրը Տրդատին ընդունում է սիրալիր։ Ներապոլիս և Հռոմ քաղաքներում նրա պատվին կազմակերպվել են շքեղ հանդեսներ ու մրցախաղեր։ Տրդատ Ա-ին Ներոնը թագադրել է Հռոմի ֆորումում՝ բազմության և զորքի ներկայությամբ։ Այդ իրադարձությունը նկարագրում է Դիոն Կասիոսը. այդ օրը Տրդատը, բռնադատելով իր հպարտությունը, պատեհության և անհրաժեշտության առաջ դարձավ ծառայամիտ, առանց ուշադրություն դարձնելու, թե ստորացուցիչ ինչ խոսքեր էր բարբառելու իր ստանալիք պարգևի հույսով։ Նա խոսեց այսպես.

Ես, ո՛վ վեհապետ, Արսակեսի հետնորդն եմ, Վոլոգեսոս և Պակորոս թագավորների եղբայրը, իսկ քո ծառան։ Ու եկել եմ ես դեպի քեզ, իմ աստծուն, երկրպագելու քեզ, ինչպես Միթրային, և թող ինձ համար կատարվի այն, ինչ դու ինքդ կամենաս. քանզի դու ես իմ վիճակը և իմ բախտը[4]։


Իսկ Ներոնը նրան պատասխանեց.

Եվ դու լավ արեցիր անձամբ գալով այստեղ, որպեսզի քո ներկայությամբ իմ ներկայությունը վայելես. և այն ամենը, ինչ ոչ քո հայրը քեզ ժառանգություն թողեց, ոչ ևս քո եղբայրները քեզ տալուց հետո պահպանեցին, ես բոլորը քեզ պարգևում եմ և դարձնում Հայաստանի թագավոր, որպեսզի թե՛ դու և թե՛ նրանք հասկանաք, թե ես կարող եմ թագավորություններ և՛ վերցնել, և՛ պարգևել[5]։

Թե ինչու պետք է Ներոնի ուղարկած զորքին Հռանդեայի ճակատամարտում ծանր պարտության մատնած և խայտառակած (հռոմեական զորքին ստիպեցին անցնել նիզակների տակով) Տրդատը այսպես դիմեր կայսրին, մնում է անհասկանալի։ Նամանանավանդ, որ Տրդատին հաճոյեցնելու համար, որպեսզի վերջինս գա և ստանա գահ Հռոմում, Ներոնը վճարեց արքայի ողջ շքախմբի ճանապարհորդության համար դեպի Հռոմ և վճարեց Արտաշատի վերականգման համար։  Հայտնի է նաև, որ հռոմեական պատմիչը երբևիցե ականատես չէր եղել այդ իրադարձություններին, քանի որ ապրել էր 100 տարի հետո։  Կարելի է եզրակացնել, որ սա հռոմեական պատմիչի կողմից պարզապես հորինված պատմություն է, պարտություն կրած կայսրության դեմքը պատմության առաջ փրկերու համար։

Կորբուլոնի ավերած Արտաշատը վերաշինելու համար Ներոնը Տրդատին նվիրում է 50 միլիոն դինար-դրաքմե, ինչպես նաև Արտաշատը վերականգնելու համար՝ հռոմեացի բազմաթիվ արհեստավորներ։ Տրդատն ուներ շինարարական աշխատանքների ընդարձակ ծրագիր։ Նա չի բավարարվում Ներոնի տված արհեստավորներով և «… մեծ դրամ խոստանալով, ձգտում է իր հետ Հայաստան տանել այլ վարպետներ և արհեստավորներ, բայց Կորբուլոնը արգելք է հանդիսանում, թույլ տալով թագավորին տանել միայն նրանց, որոնց տվել էր կայսրը»[5]։ Տրդատ Ա-ն 66 թվականին իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցում է նաև Գառնու բերդը և նրա ներսում կառուցում նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։

1679 թվականին Գառնու տաճարը խոնարհվեց ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորները և պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը. դա հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունն իր նախնական տեսքով։ Մինչ այդ, հարկ է հիշատակել այն փաստը, որ տաճարի վերականգնման հարցը բարձրացվել է դեռևս 1880-ական թվականներին, երբ հնագետ կոմս Ա. Ա. Ուվարովի առաջարկությամբ նախատեսվում էր տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ։ Քարերի տեղափոխումը հանձնարարված էր Երևանի նահանգապետին, որը, բարեբախտաբար, չկատարեց այդ հանձնարարականը՝ հիմնավորելով տեխնիկական անհնարինությամբ[13]։

Գառնու տաճարի հետազոտությամբ զբաղվել են Նիկողայոս ԲունիաթյանըԲաբկեն Առաքելյանը, Ն. Տոկարսկին և այլ հեղինակներ։