Չարաճճի աշնան քամին

Քամին շատ էր թափառել՝

Պարապ-սարապ, թևը կախ,

Բայց արդեն գործ է ճարել

Տեսեք ինչքան է ուրախ

    Եվ այդպես, չարաճճի, ուրախ քամին շատ էր սիրում խշխշացնել աշնանային գույնզգույն տերևները և դրանով էլ զբաղված էր ամեն օր՝ առավոտից երեկո։ Նա ուրախ-ուրախ պտտացնելով բարձրացնում էր տերևները և ցած գցում դրանք։ Նաև նա սիրում էր խոտերի վրա տերևներից գունազարդ պատկերներ սարքել։ Եվ այդպես երջանիկ ապրում էր: