Լեզվական առաջադրանք 23.04.2024

Կոչական

  1. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝      Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են   հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ             կողմնորոշվեն:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝          Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ   համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ       կողմնորոշվեն:

Ես կանվանեմ ընդգծված բառերը կոչական:

  1. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Ընգծված բառերը ցույց են տալիս, թե ում է դիմում հեղինակը:

  1. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
    Ընդգծված բառերը կոչվում են կոչականներ, որովհետև նրանք ինչ-որ մեկին կոչում են:
    344.
    Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Սամվե՛լ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Ավե՛տ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Ալե՛քս:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Արե՛գ:
Գիտե՞ս, Գագի՛կ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, Նարե՛կ, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

  1. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն    փիլիսոփա:
            Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ          պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Ա նախադասության մեջ սովորական կոչական է իսկ Բ նախադասության մեջ ինչպիսի կոչական։

  1. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ)և փոխի՛ր շեշտի տեղը:

Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:- Ա՛յ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:

Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:- Չարաճճի՛ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:- Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, ջղա՛յն նկարիչ:
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ.- Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, աշխատասե՛ր հովի՛վ.
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:- Գիտե՞ս, բարի՛ ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:- Իզուր չէիք եկել, ծույլիկ երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:

 

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով: