There are windows, chairs, shelves, papers, white board, tables and clock in my classroom.
Author: aramtonoyan2013
My House
There are two beds, table, chair, books, shelves and window in my room.
There are three chairs, three armchairs, TV set, piano, table, carpet, window and sofa in the living-room.
There is a fridge, table and cupboard in the kitchen.
Վիճակի Արուս
Ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից է Համբարձման տոնի տիկնիկը` Վիճակի Արուսը: Համբարձումը ևս մեր ցնծագին տոներից էր: Տոնածիսական արարողությունները սկսվում էին տոնի նախորդ`չորեքշաբթի օրվանից: Այդ օրը աղջիկների մի խումբ գնում էր սար ու ձորից ծաղիկ հավաքելու: Եվ ոչ միայն ծաղիկ: ….
Continue reading “Վիճակի Արուս”Ուղևորվում ենք Գառնի
Երեքշաբթի օրը՝ 03.05.2022, մենք դասարանով գնացինք Գառնի: Երկուշաբթի երեկոյան մենք հավաքեցինք մեր ուսապարկերը: Երեքշաբթի մենք եկանք դասարան և շուտով մեքենայի մեջ էինք: ….

Հայտարարություններ
Շատ եմ ուզում ունենալ հետաքրքիր գրքեր հետախույզների մասին։ Ուզում եմ, որ հանրագիտարան չլինի։
Նվիրում եմ խաղալիք բեռնատար․ կապտականաչ, դեղին և շատ մեծ։
Այնպիսի ընկեր եմ փնտրում, որ ժպտերես, հետաքրքիր և ընկերասեր լինի։
Իմ հեռախոսահամարն է՝
0|}{“>5<.)(8*&6#$1%^3
Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք
Ես Արամն եմ: Նկատե՞լ եք, որ մարդիկ սկսել են ծառեր տնկել ու մեր օդը ավելի մաքուր է: Դա նրանից է, որ գիտնականները նկատել են, որ Երկիր մոլորակը շատ է հիվանդանում և ասել են, որ մենք պետք է շատ ծառեր տնկենք, որպեսզի բուժենք մեր մոլորակը:

Չարաճճի զատիկի արկածները
Լինում է, չի լինում, մի զատիկ է լինում: Այդ զատիկը շատ չարաճճի և հետաքրքրասեր է լինում: Նրա աչքից ոչ մի բան չի փախնում: Նրա քաղաքում չկար ոչ մի ծակ, որը նա չգիտեր: Նա այնքան հետաքրքրասեր էր, որ փոքր տարիքից սկսեց ուսումնասիրել ամեն ինչ: ….
Continue reading “Չարաճճի զատիկի արկածները”Հիշողություն
Ծաղկազարդ
Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»
Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։
Continue reading “Ծաղկազարդ”Գարունն Աշտարակում


Լեգենդ
Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով` փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը։
Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։