Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    Հողմ-ուժեղ քամի:
    Հալածական-հետապնդող:
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց-հիմա:
    Բարձր-ցածր:
    Չար-բարի:
    Բաժնել-միացնել:
    Լայն-նեղ:
    Տանում-բերում:
    Միասին-առանձին:
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
    Խոսքը սարի գագաթի մասին է:
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերը, որովհետև նրանցից անձրև չի գալիս:
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։
    Լինում են չեն լինում երկու սև ամպ են լինում: Նրանք շատ կռվարար են լինում և իրար ճանապարհ չեն զիճում: Մի անգամ նրանք բախվում են և նրանց բախումից ուժեղ ձայն է առաջանում: Այդպես ստղծվել է որոտը:

Հոկտեմբերի մաթեմատիկայի հաշվետվություն

  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո:

  • Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    https://aramtonoyan2013.edublogs.org/category/մաթեմատիկա/

  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում»
    Այո:

Прочитай. Отгадай, какое это животное.

В дверь вошло животное
До того голодное:
Съело веник и метлу,
Съело коврик на полу,
Занавеску на окне
И картину на стене,
Со стола слизнуло справку
И опять пошло на травку.

Коза

Прочитай отрывок из книги «Секреты орфографии». О каком правиле в нём говорится?
Есть в алфавите ъ (твёрдый знак). Какую же работу он выполняет? Оказывается, твёрдый знак занимается подсказками: если в слове есть приставка, которая оканчивается на согласную, то перед буквами е, ё, я, ю ставится ъ. Например: съела, подъём, разъярённый, адъютант. Твёрдый знак называют разделительным: подсказчик разделяет приставки и корни.

Прочитай слова.

Сел — съел; пойдём — подъём; отец — отъезд;
Сёма — съёмка; ёж — съёжился; обязан — объяснил.

Найдите «лишнее» слово в каждой группе слов. Запиши в два столбика, вставляя пропущенные буквы.
Колосья, друзья, подъезд, въюга.
Съедобный, подъём, шьём, въезд.
Коньки, пальцы, съел, тень, большой.

Вставь ъ или ь.
Съедобные грибы, верные друзья, съёжился от мороза, быстрые ручьи, подъезд школы, объяснил задачу, съехал с горы, взъерошенный воробей, объявление в газете, смешные обезьянки, тёмной ночью, сильная въюга.

С тремя любыми сочетаниями слов составь предложения. Запиши их.

Верные друзья всегда говорят правду.

Фотографию взъерошеного воробья напечатали в объявлении в газете.

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

Պատմությունը բացատրում է անցյալում տեղի ունեցած իրադարցությունները:

2. Ւ՞նչ է դարը:

Դար հարյուր տարվա ժամանակահատվածն է:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

Տարիների հաշվումը ընդունված է կատարել տասնամյակներով, դարերով, հազարամյակներով, ինչպես նաև տարանջատել ժամանակաշրջանը՝ մեր թվարկության և մեր թվարկությունից առաջ:

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

Ես ծնվել եմ 21-րդ դարում:

5. Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ.1-ին դար, 301թ.4-րդ դար, 2019թ.21-րդ դար, 405թ.5-րդ դար, 451թ.5-րդ դար, 1031թ.11-րդ դար, 1890թ.19-րդ դար, 1900թ.19-րդ դար, 678թ.7-րդ դար, 980թ.10-րդ դար, 760թ.8-րդ դար, 540թ.6-րդ դար:

Իմ աշնանային արձակուրդը Ենոքավանում

Իմ աշնանային արձակուրդը ես անցկացրել եմ Ենոքավան գյուղում: Ենոքավան գյուղը գտնվում է Տավուշի մարզում: Ես բռնել էի 6 հատ զատիկ, ձի էի քշել և բարձրացել ծառի վրայի տնակը(նկարը քիչ վերևում): Այնտեղ կար ձոր և շատ գեղեցիկ տեսարան էր: Արձակուրդը շատ հետաքրքիր անցավ:

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
    Նրանք հիանում են քամու զորությամբ:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս:
    Ինձ դուր է գալիս այս պատկերը՝
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
    Բանաստեղծությունը աչքի է ընկնում շարժումով:

    Գույն կա այս տողերում՝
    Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
    Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
    Բանասեղծության մեջ քամին թափում է աշնանային ոսկեգույն տերևները և դառնում է այդ ոսկու տերը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
    https://clipchamp.com/watch/oWqxcNBNXxl

Հայկական ազգային նվագարաններ

Դուդուկ-Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։

Պկու- Պկու, եղեգից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա մունդշտուկի փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ Այժմ, պկուն ունի 4 տարատեսակ, որոնք մեկը մյուսի հնչերանգային շարունակությունն են կազմում։ Պկուի ձայնածավալը մեծ է, մեծ օկտավայի մի-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը։

Բլուլ-Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։ Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա։ Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում։ Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։

Շվի-Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։

Քանոն-Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։

Թառ-Թառ (պարսկերեն՝ تار — «լար», «թել» բառերից), պարսկական ծագումով լարավոր-կնտնտոցային նվագարան։ Տարածված է ՀայաստանումԱդրբեջանում [1]Հարավային Կովկասի երկրներում, ԻրանումԹուրքիայումԱֆղանստանում, և Միջին Ասիայի երկրներում։
«Թառ» բառարմատն ընկած է մի շարք այլ նվագարանների անվան հիմքում, ինչպես օրինակ dotār (دوتار, “երկու լար”), setār (سه‌تار, “երեք լար”), pančtār (پنجتار “հինգ լար”), և šaštār կամ šeštār (ششتار “վեց լար”):
Չնայած թառը վաղուց տարածաշրջանային նվագարան է, սակայն 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչեց Ադրբեջանի ոչ նյութական մշակութային արժեք[2]։

Քամանչա-Քամանչա (հինպարսկերենում kamānča, որը ծագել է kamān (աղեղ, կնտկնտոց) բառից), լարային-աղեղնավոր նվագարան, որը տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով։ Տարածված է ՀայաստանումԻրանումՎրաստանումԱդրբեջանումՀունաստանումԴաղստանում և այլ երկրներում։ Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է։ Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք։