Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի», նույն վայրկյանին նրա գլխավերևում սառցեբեկորներով գրվում էր․ «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: …

Continue reading Երբ մտքերը սառչում են օդում

«Ելք» ստուգատես

Ես Արամն եմ: Հաճախում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց և Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոց (կարատեի): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցը ԻՄ դպրոցն է, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում ես հաճախում եմ դաշնամուրի, իսկ Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոց ես հաճախում եմ կարատեի: Ես շատ եմ սիրում կարդալ և կարդացել եմ շատ գրքեր օրինակ՝ Սեր Ստիվ Ստիվենսոնի Ագաթա Միստերին: Դասարանով շատ ճամփորդում ենք: 2022 թվի փետրվարից հունիս մենք գնացել ենք թատրոն (լավ բեմադրած հեքիաթ էր), Աշտարակ՝ շոկոլադի գործարան (շատ համեղ էր), Գառնի՝ ջրի գործարան (շատ հետաքրքիր էր), Ապարանի ջրամբար՝ Համբարձում նշելու (շատ գեղեցիկ տեսարան էր) և պաղպաղակի գործարան (Շատ հետաքրքիր և համեղ էր):

Continue reading «Ելք» ստուգատես

Ապարանի ջրամբարի ափին…

Հինգշաբթի օրը` 26.05.2022, մենք նշեցինք Համբարձման տոնը Ապարանի ջրամբարի ափին:

Լուսինե Պետրոսյան և խատուտիկներ

Երբ հասանք, պարզվեց, որ վերջնակետին հասնելու համար պետք է երկար քայլել (6 կմ): Մենք սկսեցինք քայլել և …

Continue reading Ապարանի ջրամբարի ափին…