- Գրեք 10-ական պարզ, բարդ և ածանցավոր բառեր:
Պարզ-տուն, գյուղ, սեղան, աթոռ, պարզ, մատ, գորգ, լար, պատ, շոր:
Բարդ-ավտոմեքենա, մայրաքաղաք, քաղաքապետարան, աչքածակ, ատամնաբուժ, հողագործ, քաղցրասեր,մթնշաղ, օդանավ, գետնախնձոր։
Ածանցավոր-տնակ, գիտություն, ուրախություն, ուլիկ, թիթեռնիկ, ձվիկ, սևուկ, աթոռակ, ածանցավոր, բախտավոր։ - Բարդ բառերի առաջին արմատները վերցրեք և դրանցից ածանցավոր բառեր ստացեք:
Դասագիրք-դասական, գրքային։ Մարդակեր-մարդկային։ Հողագունդ-գնդակ: Գլխամաս-անգլուխ: Ծաղկազարդ-ծաղկունք, զարդեղեն: - Ուհի, ություն, եղեն, իչ, ան, դժ, ային ածանցներով որքան կարող եք շատ բառեր գրեք:
Բժշկուհի, մաքրուհի, ուրախություն, տխրություն, հացաբուլկեղեն, բանջարեղեն, գրիչ, կապիչ, անգույն, անհավասար, դժբախտ, դժգույն, մարդկային, տեղային: - Մայրաքաղաք, լեզվակռիվ, հոգեհաց, դասաժամ, վարդագույն բառերի վերջին արմատը վերցրեք և կազմեք այնպիսի բարդ բառեր, որոնցում սրանց վերջին արմատը կդառնա առաջին արմատ, օրինակ՝ հեռախոս- խոսափող:
Քաղաքապետ, կռվախնձոր, հացթուխ, ժամացույց, գունավոր: