Ճամփորդություն դեպի մատենադարան

Այսօր մենք դասարանով գնացինք Մատենադարան: 😀

Մատենադարանում մենք տեսանք շատ հին ձեռագրեր և Մագաղաթներ: Իսկ գիտե՞ք, որ ամենամեծ Մագաղաթը՝ Մշո ճառընտիրը, կշռում է 28 կգ: Երբ մենք նայում էինք Մագաղաթները մենք տեսանք, որ Մագաղաթներից մի-քանիսի մեջ կային գույնզգույն զարդանախշեր: Ներկերը այդ զարդանախշերի համար սարքում էին տարբեր միջատներից, բույսերից և քարերից: Կային նաև շատ տարբեր գրքեր՝ քարից, կաշվից, ոսկուց և արծաթից: Երբ դուրս եկանք, փողոցով իջանք ներքև ու ընկեր Սոնան գնեց մեր համար պոնչիկներ: Մենք գնացինք այգի, այնտեղ նստեցինք և կերանք պոնչիկները: Հետո վերադաձանք դպրոց:🙂