Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։
Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։
Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։
Առաջադրանքներ
- Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
Հավը խոսեց երեք բերան-Աքաղաղը երեք անգամ կանչեց ծուղրուղու:
Խավարն անցավ գիշերային-Գիշերը վերջացավ:
Աշխարհ լցվեց լուսն ու բարին-Սկսվեց առավոտ:
Ժիր մըշակի երգը հանդում-Աշխույժ մշակը դաշտում երգում է: - Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
Խո-սել, ե-րեք, բե-րան, խա-վար, աղ-մուկ: - Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
Առավոտյան գյուղում մառախուղ է: Առավոտյան գյուղում լուռ է: - Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
Գյուղում լուսաբացը ավելի անձայն է, քան քաղաքում: - Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
Ես սիրում եմ երեկոն, որովհետև երեկոյան հանգիստ է: - Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
Արթուն, փակվել, լույս, դատարկել, չար, լռություն, խամրած: