Այց Երևանի պատմության թանգարան

Այսօր մենք այցելեցինք Երևանի պատմության թանգարան: Սկզբում մենք ուսումնասիրեցինք, թե ինչպես են մարդիկ ապրել և ինչպիսի գործիքներ են օգտագործել քարի, բրոնզի և երկաթի դարերում:

Հետո մեզ ցույց տվեցին հին Երևանի մանրակերտը: Վերևի հարկերից պրոյեկցիոն սարքերը լուսավորում էին մանրակերտի այն հատվածները, որոնց մասին գնում էր խոսքը:

Երկրորդ ցուցասրահում ներկայացված էր Երևանը 19-րդ դարում: Քաղաքի պատմությունը ներկայանում էր նաև բնակիչների կենցաղով, սովորույթներով ու բարքերով: Բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշների միջոցով տեղեկանում էինք, թե ինչպես էին մեր համաքաղաքացիները կահավորում իրենց բնակարանները և որ արհեստներն էին պահպանվել հնից:

Այնտեղ նաև պայմանական ներկայացված էր այն փողոցը, որը հիմա Աբովյան է կոչվում: Եւ երկրորդ ցուցասրահի վերջում կար կշեռք, որով այն ժամանակ առևվտուր էին անում: Երևանի տարածքում շատ տարբեր դրամներ էին գտել պեղումների ժամանակ, ինչը վկայում է, որ երևանում առևտուր անելը շատ տարածված էր:

Երրորդ ցուցասրահում ներկայացված էին հայ չեմպիոնների մրցանակները և նվերները թանգարանին: Օրինակ՝ Տիգրան Պետրոսյանի:

Նաև ինձ շատ դուր եկավ 20-րդ դարի սկզբի ձիաքարշը, որը հետագայում փոխարինվեց տրամվայներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով