Քամու բնութագրիչները

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:
2.Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
3.Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է:
4.Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
5.Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Իմ ընկերների բլոգները

  1. Աբելյան Էրիկ
  2. Ալավերդյան Միա
  3. Անտոնյան Նռանե
  4. Ավագյան Ալեքսան
  5. Բաբաջանյան Սամվել
  6. Բադեյան Ավետ
  7. Բլեյան Էդուարդ
  8. Խանամիրյան Լեո
  9. Խաչատրյան Գագիկ
  10. Կարապետյան Ստեֆանի
  11. Հակոբյան Շուշան
  12. Հարոյան Լևոն
  13. Հարությունյան Վիկտորյա
  14. Հովհաննիսյան Վաչե
  15. Մկրտչյան Հասմիկ
  16. Մկրտչյան Հարություն
  17. Մկրտչյան Միքայել
  18. Չամսարյան Վահան
  19. Պարսամյան Սոֆիյա
  20. Պետրոսյան Մոնթե
  21. Սահրադյան Նատալի
  22. Սարգսյան Նարեկ
  23. Վարդանյան Սարգիս
  24. Տոնոյան Արամ
  25. Տոնոյան Դավիթ
  26. Տումանեան Վանէ
  27. Քեշիշյան Միքայել
  28. Օսիպյան Արեգ

Լեզվական առաջադրանք 12.03.2024

Հրամայական Եղանակ

 

  1. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

 

  1. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
    Օրինակ՝
    գրել — գրի՛ր — գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել-սիրի՛ր, սիրե՛ք: Կանչել-կանչի՛ր, կանչե՛ք: Նկարել-նկարի՛ր, նկարե՛ք: Լսել-լսի՛ր, լսե՛ք: Նստել-նստի՛ր, նստե՛ք: Կանգնել-կանգնի՛ր, կանգնե՛ք: Զանգել-զանգի՛ր, զանգե՛ք: Կապել-կապի՛ր, կապե՛ք: Փրկել-փրկի՛ր, փրկե՛ք: Կապկպել-կապկպի՛ր, կապկպե՛ք: Կոտրատել-կոտրատի՛ր, կոտրատե՛ք: Կապոտել-կապոտի՛ր, կապոտե՛ք:
Բ. Խաղալ-խաղա՛, խաղացե՛ք: Սողալ-սողա՛, սողացե՛ք: Կարդալ-կարդա՛, կարդացե՛ք: Գնալ-գնա՛, գնացե՛ք: Մնալ-մնա՛, մնացե՛ք: Գոռալ-գոռա՛, գոռացե՛ք:

 

  1. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ-հեռացի՛ր, հեռացե՛ք: Գոհանալ-գոհացի՛ր, գոհացե՛ք: Վախենալ-վախեցի՛ր, վախեցե՛ք: Կամենալ-կամեցի՛ր, կամեցե՛ք: Հասնել-հասի՛ր, հասե՛ք: Թռչել-թռի՛ր, թռե՛ք: Մեռնել-մեռի՛ր, մեռե՛ք: Կորչել-կորի՛ր, կորե՛ք: Փախչել-փախի՛ր, փախե՛ք:
Բ. Ուտել-կե՛ր, կերե՛ք: Գալ-արի՛, եկե՛ք: Տալ-տու՛ր, տվե՛ք: Լինել-եղի՛ր, եղե՛ք: Տեսնել-տե՛ս, տեսե՛ք: Ելնել-ելի՛ր, ելե՛ք:
Կե՛ր-Նախաչաշդ արագ կե՛ր:
Արի՛-Բակից արագ տուն արի՛:
Տու՛ր-Ծաղիկները նրան տու՛ր:
Եղի՛ր-Միշտ խելացի եղի՛ր:
Տեսե՛ք-Տեսե՛ք, ի՜նչ գեղեցիկ թռչուն է:
Ելե՛ք-Ելե՛ք, արդեն առավոտ է:

  1. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
հավաքել — հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել — մաքրեցե՛ք — մի՛ մաքրեք:
Գնալ — գնացե՛ք — մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ — հեռացե՛ք — մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել-վճարե՛ք, մի՛ վճարեք: Հաշվել-հաշվե՛ք, մի՛ հաշվեք: Հանել-հանե՛ք, մի՛ հանեք: Գումարել-գումարե՛ք, մի՛ գումարեք: Բարձրանալ-բարձրացե՛ք, մի՛ բարձրացեք: Խաղալ-խաղա՛, մի՛ խաղա: Խոսել-խոսի՛ր, մի՛ խոսիր: Փորել-փորի՛ր, մի՛ փորիր: Գիտենալ-գիտեցի՛ր, մի՛ գիտեցիր: Մոտենալ-մոտեցի՛ր, մի՛ մոտեցիր:

Ժխտական խոնարհում

  1. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է:- Ձկների բնակարանը ծովը չէ:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը:- Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը:
Առանց ջրի կյանք կա:- Առանց ջրի կյանք չկա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:- Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային             գրադարանում:- Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:

 

  1. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ:

Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: — Մարդը չի թափահարում դրոշակը:

Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:- Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են:- Այդ լճի ջրերը չեն սառչում:
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:- Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:- Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:- Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:- Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:
Երկու գրքերն իրարից տարբերվում են:- Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):