Լեզվական առաջադրանք 06.03.2024

280. Նախադասությունները լրացրո՛ւ:
Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե պատերազմներ չլինեն:
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե իրար չվիրավորեն:
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե նոր բացահայտություններ չլինեն:
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե բարի գործ անես:

281. Նախադասությունները լրացրո՛ւ:
Աշխարհը շատ տխուր կլինի, եթե մարդիկ իրար հետ չշփվեն:
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե բոլոր երեխաները երազեն դպրոց գնալ:
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե աշխարհի ամենաիմաստուն մարդը լինեմ:
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե մարդիկ ոտքով երթեվեկեն:

282. Նախադասությունները լրացրո՛ւ:
Եթե ոչ մեկին ոչինչ չարգելեն, աշխարհը կոչնչացվի:
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան ապրելն անիմաստ կլինի:
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, շատ գիտելիքներ կունենաս:
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, դասամիջոցի ժամանակ աղմուկ չի լինի:

283. Նախադասությունները լրացրո՛ւ:
Եթե տիեզերագնաց դառնամ, ես նոր մոլորակներ կուսումնասիրեմ:
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես երջանիկ կլինեմ:
Եթե նախօրոք ամեն ինչ հայտնի լինի, մարդիկ կկանխեն իրենց մահը:
Եթե ժամանակ ունենամ, հետաքրքիր գրքեր կկարդամ:

Իմ հորինած նախադասությունների սկզբերը:
Եթե մարդիկ սկսեն կենդանիներին հասկանալ, ………: Ընկերոջ պատասխանը-
Եթե տիեզերքում չհայտնաբերված մոլորակ չմնա, ………: Ընկերոջ պատասխանը-
Եթե մարդիկ Մարսի վրա բնակվեն, ………: Ընկերոջ պատասխանը-
Եթե կյանքը անվերջ լինի, ………: Ընկերոջ պատասխանը-