Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    Հողմ-ուժեղ քամի:
    Հալածական-հետապնդող:
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց-հիմա:
    Բարձր-ցածր:
    Չար-բարի:
    Բաժնել-միացնել:
    Լայն-նեղ:
    Տանում-բերում:
    Միասին-առանձին:
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
    Խոսքը սարի գագաթի մասին է:
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերը, որովհետև նրանցից անձրև չի գալիս:
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։
    Լինում են չեն լինում երկու սև ամպ են լինում: Նրանք շատ կռվարար են լինում և իրար ճանապարհ չեն զիճում: Մի անգամ նրանք բախվում են և նրանց բախումից ուժեղ ձայն է առաջանում: Այդպես ստղծվել է որոտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով