Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
    Նրանք հիանում են քամու զորությամբ:
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս:
    Ինձ դուր է գալիս այս պատկերը՝
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
    Բանաստեղծությունը աչքի է ընկնում շարժումով:

    Գույն կա այս տողերում՝
    Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
    Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
    Բանասեղծության մեջ քամին թափում է աշնանային ոսկեգույն տերևները և դառնում է այդ ոսկու տերը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
    https://clipchamp.com/watch/oWqxcNBNXxl