Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։
— Կարելի՞ է։
— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք…
Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։ Եվ էլ ոչ մի խոսք։ Չորս հոգի նստած ենք կողք կողքի, ոչ մեկս չի հարցնում ո՞վ եք, ո՞ւր եք գնում, ինչպես լինում է առհասարակ։ Է՜հ, պատահում են այդպիսի մարդիկ էլ, որ խոսել չեն սիրում։ Այդպես անխոս գնում ենք մի փոքր տեղ, մեկ էլ տեսնեմ պառավի զամբյուղի մեջ ինչ-որ բան է շարժվում։ «Երևի հավ է», մտածում եմ։ Բայց պառավն այդ շարժումից անհանգստացավ, անմիջապես ոտքով խփեց զամբյուղին և փեշերով ավելի ծածկեց։ Մի կարճ տարածություն նա ոտն այնպես մի քանի անգամ զարկեց զամբյուղին ու շարունակեց անխոս կարդալ: Մի քիչ էլ գնացինք, զամբյուղից ճանկռտոց լսվեց: Այս անգամ պառավը փեշերը ետ տարավ ու կռացավ զամբյուղի վրա և կամաց, շատ կամաց, հազիվ լսելի ձայնով սաստեց. -Սո՛ւս, սո՛ւս, անպիտան։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին, իսկ ես մտածեցի, որ զամբյուղինը հավ չի, այլ երևի կատու։ Գնացինք մի փոքր էլ,  կոնդուկտորը  եկավ տոմսերն ստուգելու։
-Ձեր տոմսը, ձեր տոմսը,-կրկնում էր նա բարձրաձայն։

Եվ այդ ժամանակ ահա պառավի փեշերի տակից հանկարծ.

-Հա՛ֆ-հա՛ֆ-հա՛ֆ…

Վագոնը լցվեց շան հաչոցով։ Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա, իսկ պառավն, իրեն կորցրած, ոտով խփում էր զամբյուղին և շարունակ շշնջում.
-Ջեկո՛, Ջեկո՛, անպիտա՛ն… Շունը բոլորովին չի լսում. հաչում է, կլանչում և զամբյուղը ճանկռոտում։ Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ. նապաստակի արագությամբ դուրս նետվեց մի պստիկ, կատվից էլ փոքր ճերմակ շնիկ` վզին կապույտ ժապավենից մի բանթ։ Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։
-Սա ի՞նչ բան է,- ասում է կոնդուկտորը,- ձեզ ո՞վ իրավունք տվեց շանը բերել վագոն։
— Ի՜նչ կա որ,- ասում է պառավը շանը գրկելով,- զամբյուղի մեջ ձեզ հո վնաս չի տալիս։
-Շունը վագոն մտցնելու իրավունք չկա,-զայրանում է կոնդուկտորը։- Եկող կայարանում կա՛մ կիջնեք, կա՛մ շանը կթողնեք։
-Վա՛յ, ես իմ Ջեկոյին չեմ թողնի։ Գրկիս կպահեմ։
-Չի՛ կարելի,- կտրեց կոնդուկտորն ու անցավ մյուս ճամփորդների տոմսերն ստուգելու։

Հասանք կայարան. պառավը շփոթված սկսեց շանը փաթաթել փալասներով, երևի այդպես պահելու, որ չհեռացնեն։ Բայց կոնդուկտորը շուտով վերադարձավ։
— Դե, մայրիկ, կա՛մ իջեք, կա՛մ շանը թողեք էս կայարանում; Պառավը չի համաձայնում։
-Չեմ կարող,- ասում է,- շունը թողնել։ Սա տղայինս է. դրել է, որ տանեմ Երևան։ Կմեռնեմ` չեմ թողնի։
-Դե՛ իջեք։
-Ո՛չ կիջնեմ, ո՛չ կթողնեմ…
Երկար նա իրենն էր ասում, սա` իրենը, մեկ էլ կոնդուկտորը նեղսրտած առաջ եկավ։
— Հասկացի՛ր, մայրիկ, ես իրավունք չունեմ վագոնում շուն թողնելու։

Այս ասելով` նա շանը խլեց պառավի ձեռքից և կլանչեցնելով տարավ դռնից գցեց դուրս։ Պառավը ճղճղաց ու վազեց կոնդուկտորի ետևից, բայց մինչև կերթար դեպի դուռը, գնացքը շարժվեց։ Պառավը մնաց շվարած։
-Վա՛յ, հիմա ես ի՜նչ պատասխան տամ տղիս։

Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.
— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ  կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…

Առաջադրանքներ

1․ Պատմվածքի համար ավարտ մտածեք։
Ու մինչև մյուս կայարանը նա ձեռները խփում էր ծնկներին ու վշտացած տրորվում, հուզվում.
— Վա՛յ։ Ջեկո ջան, քեզ պահեցի, որ  կորցնե՜մ։ Վա՛յ, Ջեկո ջան…
Երբ հասանք հաջորդ կայարան, ծանոթ շան հաչոցը լսեցինք պատուհանի տակից։ Բոլորս դուրս նայեցինք և տեսանք, որ շնիկը այնտեղ էր։ Խեղճ շնիկը մի ամբողջ կայարան վազել էր վագոնի հետևից։
Ես արագ իջա և Ջեկոյին բարձրացրեցի ու տվեցի տատիկին։
Տատիկը հուզված գրկեց Ջեկոյին և արագ թաքցրեց զամբյուղի մեջ։ Մինչև Երևան շնիկը սուսուփուս նստած էր զամբյուղում, կարծես հասկանում էր, որ պետք է չհաչի։
2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։
Ստեղծված իրավիճակում մեղավոր էր Ջեկոն, որովհետև նա հաչեց և գրավեց բոլորի ուշադրությունը:
3․ Նկարագրեք Ջեկոյին։
Ջեկոն փոքրիկ, սիտակ և մեծ աչքերով շնիկ էր:
4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։
Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։
Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։
Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին։
Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա։
Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ.
Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։
5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։
Կատարեցի (1 դեմք, եզակի, անցյալ)
Նստեց (3 դեմք, եզակի, անցյալ)
Ծածկեց (3 դեմք, եզակի, անցյալ)
Եկավ (3 դեմք, եզակի, անցյալ)
Քաշվեցինք (1 դեմք, հոգնակի, անցյալ)
Հանեց (3 դեմք, եզակի, անցյալ)
Գնում ենք (1 դեմք, հոգնակի, ներկա)
Թռավ (3 դեմք, եզակի, անցյալ)
Նայեցին (3 դեմք, հոգնակի, անցյալ)
Շարժվում է (3 դեմք, եզակի, ներկա)

Եզդիներ

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: Եզդիական կրոնում չկա երկաստվածություն, այսինքն չկան բարու և չարի աստվածներ՝ նրանց համար աստված մեկն է:

Եզդիներն ունեն մի հետաքրքիր ավանդույթ, որը կոչվում է բսկ: Բսկը երեխայի մազերը առաջին անգամ կտրելու արարողությունն է շեյխի կողմից: Ծնողներն իրավունք չունեն առաջին անգամ կտրել երեխայի մազերը, դա պետք է կատարվի միայն հոգևորականի կողմից: Շեյխն աղոթում է և միաժամանակ կտրում երեխայի մազերից մի փոքր փունջ: Եզդիները մինչ օրս պահպանել են այս ավանդույթը, և շատ եզդիների տանն անց է կացվում այս արարողակարգը:

Եզդիներն ունեն նաև իրենց արգելքները․ նրանց արգելվում է վարազի միս ուտել, չորեքշաբթի օրը լողանալ և սափրվել, ինչպես նաև արգելվում է կապույտ գույնը:

Լեզվական առաջադրանք 23.04.2024

Կոչական

  1. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝      Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են   հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ             կողմնորոշվեն:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝          Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ   համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ       կողմնորոշվեն:

Ես կանվանեմ ընդգծված բառերը կոչական:

  1. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Ընգծված բառերը ցույց են տալիս, թե ում է դիմում հեղինակը:

  1. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
    Ընդգծված բառերը կոչվում են կոչականներ, որովհետև նրանք ինչ-որ մեկին կոչում են:
    344.
    Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Սամվե՛լ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Ավե՛տ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Ալե՛քս:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Արե՛գ:
Գիտե՞ս, Գագի՛կ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, Նարե՛կ, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

  1. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն    փիլիսոփա:
            Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ          պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Ա նախադասության մեջ սովորական կոչական է իսկ Բ նախադասության մեջ ինչպիսի կոչական։

  1. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ)և փոխի՛ր շեշտի տեղը:

Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:- Ա՛յ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:

Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:- Չարաճճի՛ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:- Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, ջղա՛յն նկարիչ:
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ.- Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, աշխատասե՛ր հովի՛վ.
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:- Գիտե՞ս, բարի՛ ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:- Իզուր չէիք եկել, ծույլիկ երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:

 

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:

 

Քրդեր


Քրդերը ցրված են Մերձավոր ու Միջին Արևելքի հսկայական տարածքներում, բայց համախմբված ձևով հիմնականում բնակվում են Թուրքիայում, Իրանում, Իրաքում և Սիրիայում։ Քրդեր են ապրում Հարավային
Կովկասի և Կենտրոնական Ասիայի նորանկախլ հանրապետություններում և Ռուսաստանի Դաշնությունում։ Քրդական սփյուռք գոյություն ունի Արևմտյան Եվրոպայի երկրներում (ավելի քան 1 միլիոն), ԱՄՆ-ում,
Ավստրալիայում և այլուր։ Աշխարհում քրդերի թվաքանակի վերաբերյալ ստույգ տվյալներ գոյություն չունեն։
Հայաստանի առաջին հանրապետության տարիներին քրդերը ստացել են քաղաքական իրավունքներ․ Հայաստանի ազգային ժողովի կազմում ընտրվել է նաև քրդական համայնքի ներկաչացուցիչ, իսկ որոշ քրդեր դարձել են հայկական բանակի սպաներ և կազմավորել քրդական կամավորական գնդեր:Խորհրդային տարիներին Հայաստանում մեծ թվով քրդերեն գրականություն է հրապարակվել, ստեղծվել են ազգային դպրոցներ և ռադիո։ Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի՝ Խորհրդային Հայաստանը քրդական գրականության հիմնական կենտրոնն է եղել։ 1925 թվականին Հայաստանի քրդերի համար բացվել են ավելի քան 50 դպրոցներ: Քրդական հայտնի ուտեստներից մեկը Քարդուպիլաուն է։ Նոյեմբերյան փառատոնի ժամանակ քրդերը գյուղական վայրերում կազմակերպում են խնջույքներ, ուտում ավանդական սնունդ, հաճախ տոլմա և պարում ավանդական քրդական պարեր:

Ստեփան Զորյան․ Չալանկը

Առաջադրանքներ

1․ Ինչո՞ւ էր Չալանկը ամռան օրերին տանջվում ճանճերից։
Չալանկը ամռան օրերին տանջվում էր ճանճերից, որովհետև փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին:
2․ Բնութագրեք պատմվածքի շանը։
Պատմվածքի շունը շատ հավատարիմ էր, երբեք սուտ չէր խոսում և պահում էր իրեն տերերի նման:
3․ Տեքստից դուրս գրեք անձնանիշ և իրանիշ 5-ական գոյականներ, դրանք դրեք գործիական հոլովով։
Շներ-շնով
Վիզ-վզով
Ոտնաձայն-ոտնաձայնով
Ձեռնափայտ-ձեռնափայտով
Հողը-հողով
Բարեկամ-բարեկամներով
Մարդկանց-մարդկանցով
Մուրացկանների-մուրացկաններով
Գող-գողով
Անծանոթների-անձանոթներով
4․ Տքստում գտեք 1-ին և 3-րդ դեմքով գործածված եզակի թվով դերանուններ, դրանք դարձրեք հոգնակի։
Նա-նրանք
Ես-մենք

Русский язык 18.04.2024

Пользуясь словами для справок, напишите ответы на вопросы.

Ворона каркает, а воробей? Воробей чирикает (что делает?)

Сова летает, а заяц? Заяц (что делает?) прыгает

Корова мычит, а собака? Собака (что делает?) лает

Слова для справок: лает, прыгает, чирикает

Прочитайте считалочку. Подчеркните слова, которые обозначают действие.

Раз, два, три, четыре, пять,

Вышел зайчик погулять,

Вдруг охотник выбегает…,

Прямо в зайчика стреляет!

Пиф! Паф! Ой-ой-ой!

Убегает зайчик мой.

Спишите текст, вместо точек вставьте подходящие по смыслу глаголы. Задайте к ним вопросы.

Бежала лиса по полю. Вдруг выскочили собаки и погнались за ней. Лиса бросилась бежать и в нору . В норе сидит и говорит сама себе: — Ушки, ушки, что вы слушали? — Мы слушали, чтобы собаки лисоньку не скушали.

Слова для справок: бежала, выскочили, погнались, бежать, убежала, спряталась, сидит, делали, слушали, скушали.

Прочитайте. Запишите ответ на вопрос.

Дождик крапал, моросил, (Что делал)

Ливнем лил, стеной стоял. (Что делал)

Припускал, стучал, косил, (Что делал)

Барабанил, травы мял. (Что делал)

Дождик (что делал?) моросил.

Составьте словосочетания. Подберите как можно больше слов.Образец: цветок (что делает?) растёт, распускается, пахнет, расцветает
море увеличивается

птичка летает

ветер дует

собака гавкает

Соберите слова каждой строчки в предложения так, чтобы получился стишок.

прихожу, из, Я, школы, Я прихожу из школы

на, положу, Всё, место. Всё положу на место. бывает, А, играю, что,. А бывает что играю что раскидаю, на, Всё, свете. Всё раскидаю на свете.

Но, гулять, иду, когда. Но гулять иду когда

на, место, Всё, кладу, я. Всё кладу я на место.

Русский язык 17.04.2024

Подберите и запишите как можно больше слов, которые показывают, каковы эти предметы по размеру, по форме, по цвету, по запаху, по вкусу.

Образец: яблоко (какое?) большое, маленькое, красное, румяное, круглое, сладкое, вкусное, кислое.

арбуз спелый (какой?)

мороженое вкусное (какое?)

ягода красная (какая?)

цветы новые (какие?)

2.Составьте словосочетания.

Синий шарф, дорогой подарок,  добрый мальчик,

Синяя дорожка, дорогая женщина, добрая девочка,

Синее небо, дорогое платье,  доброе дело,

Синие игрушки, дорогие дела, добрые люди.

3.Прочитайте начало текста. Продолжите его, используя данные ниже слова.

В день рождения Мише подарили аквариум с рыбкой. Рыбка была очень красивая. Миша полюбил рибку.

4.Соедините слова.

Хвост                          золотистые

Глаза                          нежное

Плавники                  оранжево-красные

Чешуя                         прозрачный

Брюшко                     блестящая
Хвост прозрачный, глаза оранжево-красные, плавники золотистые, чешуя блестящая, брюшко нежное.

5.Вставь нужные слова.

В лесу ещё полно снега, (она, оно, он) он спрятался под кустами и деревьями. Солнцу трудно достать (её, его) его там. В поле давно зеленеет рожь, а лес всё стоит голый. Но уже было в нём (в ней, в нём) весело. Налетело много разных птиц. Все (он, она, они) они летали между деревьями. Солнце теперь вставало рано, ложилось поздно, (они, оно, она) оно так грело, что жить стало легко.

Արևմտյան դպրոց-պարտեզ, 5.1 դասարան 💀 ☠️

Զանցել գործիքագոտուն