Կանաչ եղևնին

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր և գրիր դրանց հոմանիշները:
    զմրուխտ-վառ կանաչ
    ջերմ-տաք
    երեխա-մանուկ
    հազիվ-մի կերպ
    հզոր-ուժեղ
    տխրել-թախծել
    արտասվել-լացել
  2. Մոխրագույնով նշված բառերի համար իմաստով հակառակ բառեր գրիր։
    թույլ-ուժեղ
    մեծանալ-փոքրանալ
    բարձրանալ-իջնել
    կամաց-բարձրաձայն
    գոռալ-շշնջալ
    բացել-փակել
    հագնել-հանել
  3. Շագանակագույնուվ նշված բառերը դուրս բեր և գրիր երկու արմատները, նաև նշիր, թե բառն ըստ կազմության ինչպիսին է, օրինակ` մարտադաշտ- մարտ-ա-դաշտ, բարդ բառ:
    քաղցրահնչյուն-քաղցր-ա-հնչյուն-բարդ բառ
    այգեպան-այգի-ե-պան-բարդ բառ
    բարձրահասակ-բարձր-ա-հասակ-բարդ բառ
    փոքրիկ-փոքր-իկ-պարզ ածանցավոր բառ
    ինքնամփոփ-ինքն-ամփոփել-բարդ բառ
    անպատկառ-ան-պատկառելի-պարզ ածանցավոր
    ոսկեհեր-ոսկի-ե-հեր-բարդ բառ
    անսիրտ-ան-սիրտ-պարզ ածանցավոր
    դեսուդեն-դես-ու-դեն-բարդ բառ
    հուսահատ-հույս-ա-հատել-բարդ բառ
    խղճահարություն-խիղճ-ա-հար-ություն-բարդ ածանցավոր բառ
  4. Անծանոթ բառերը դուրս բեր և գրիր դրանց բացատրությունը:
    ինքնամփոփ-ուրիշների հետ շփում չունեցող
  5. Սևացրած բառերում գծիկների փոխարեն լրացրու պակասող տառերը։
    ողջունում
    ճանապարհը
    խեղճ
     անօգնական
    արհամարհանքով 
    կ
    ծկվեց
  6. Ինչո՞ւ էր արտասվում եղևնին:
    Եղևնին արտասվում էր, որովհետև նրան չէր հասնում արևի լույսը։
  7. Ի՞նչ սովորեցիր այս պատմվածքից:
    Այս պատմվածքից սովորեցի, որ մեծամիտ լինել չի կարելի։
  8. Մեկական բառով բնութագրիր, ապա նկարագրիր բարդուն և եղևնուն:
    Եղևնին շատ բարի, փոքրիկ և կանաչ էր։
    Բարդին մեծամիտ, ապերախտ և հսկայական էր։
  9. Դուրս գրիր այն հատվածը, որտեղ երևում է եղևնու բարությունը:

Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,- հուսահատ աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց խղճահարությամբ և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը

10․ Դուրս գրիր այն հատվածները, որտեղ`

Ա. Բնութագրվում է քամին
Բայց  ահա  խոր  աշնան անսիրտ քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց դեսուդեն:

Բ. Նկարագրված է այգեպանը
Ծեր այգեպանն իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց:

Գ. Նկարագրված է աշունը
Ամառն  էլ  անցավ  ու  եկավ ոսկեհեր աշունը:

Դ. Նկարագրված է ձմեռը
Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով