Հունվարյան ճամբար

Հունվար ամսին մենք գնացել ենք «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան (այնտեղ մենք տեսել ենք և փորձարկել ենք շատ հետաքրքիր սարքեր): Խաղացել ենք Բասկետբոլ Մայր դպրոցում (շատ հավես էր), լոլիկ և պղպեղ ենք ցանել (շատ հետաքրքիր էր), Quizizz կայքի միջոցով խաղեր ենք ստեղծել(հավես էր), հայկական գորգանախշեր ենք նկարել (շատ սիրուն էր), Քոլեջի սովորողները մեզ սովորեցրել են Microsft Excel ծրագիրը (լավ ծրագիր էր), մարզական խաղեր ենք խաղացել Մայր դպրոցում, մասնակցել ենք մաթեմատիկայի ճամբարային ֆլեշմոբին և խաղացել ենք ընկուզախաղեր (ծիծաղելի էր):

Հաշվետվություն.սեպտեմբեր-դեկտեմբեր 2021

Մայրենի
Մայրենիի ժամերին մենք սովորել ենք բանաստեղծություններ՝ «Աշուն օր», «Ձյուն», «Ամենից լավ տունը», «Աշուն» և «Թռչունի մտածմունքը»: Նաև կարդացել ենք հեքիաթներ՝ «Շաշ հյուրը», «Մկների ժողովը», «Խուլի այծերը», «Հեքիաթ փշատերև ծառի մասին» և «Ճանապարհորդություն դեպի Լուսին»: ….

Continue reading Հաշվետվություն.սեպտեմբեր-դեկտեմբեր 2021

Չարաճճի աշնան քամին

Քամին շատ էր թափառել՝

Պարապ-սարապ, թևը կախ,

Բայց արդեն գործ է ճարել

Տեսեք ինչքան է ուրախ

    Եվ այդպես, չարաճճի, ուրախ քամին շատ էր սիրում խշխշացնել աշնանային գույնզգույն տերևները և դրանով էլ զբաղված էր ամեն օր՝ առավոտից երեկո։ Նա ուրախ-ուրախ պտտացնելով բարձրացնում էր տերևները և ցած գցում դրանք։ Նաև նա սիրում էր խոտերի վրա տերևներից գունազարդ պատկերներ սարքել։ Եվ այդպես երջանիկ ապրում էր:

Աշնանային ճամփորդություն Վայոց Ձոր

Լեգենդ

Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն։ Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ։ ….

Continue reading Աշնանային ճամփորդություն Վայոց Ձոր

Ճամփորդություն Թեժառույքի վանք

Շաբաթ օրը չորրորդ դասարանցիների հետ գնացինք Ծովինարի ջրամբար: Այնտեղ մեքենայից իջանք և ծանոթացանք տեղանքին:

Նկարվեցինք, իսկ հետո նստեցինք մեքենա և շարժվեցինք դեպի Մեղրաձոր: Մեղրաձորում կերանք, իսկ հետո քայլելով հաղթահարեցինք Թեժառույքի վանքի բարձունքը: Բարձրանալուց ես և Լեոն առաջինն էինք, իսկ իջնելուց ես և Ռուբենը վերջում էինք:

Վերևում հանգստացանք և խաղացինք տարբեր խաղեր:

Continue reading Ճամփորդություն Թեժառույքի վանք

Տիեզերական մարմիններ

Արև

Արևը Երկիր մոլորակին ամենամոտիկ աստղն է: Ահա թե ինչու է Արևը այդքան մեծ, իսկ մնացած աստղերը այդքան փոքր: Իրականում Արևից մեծ աստղեր էլ կան, բայց դրանք մեզնից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են, դրա համար էլ նրանք երևում են փոքր կետիկների նման:

Continue reading Տիեզերական մարմիններ

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Շաբաթ օրը դասարանով գնացել էինք Արայի լեռ՝ Ծաղկեվանք: Երևանից մեքենայով գնացինք Արայի լեռ: Լեռան ստորոտին մեքենայից իջանք և ոտքով շարժվեցինք դեպի Ծաղկեվանք՝ բարձունք հաղթահարելու: Հասանք տեղ, նախաճաշեցինք, մտանք վանքը, իսկ հետո իջանք: Ճանապարհին տարբեր երգեր էինք երգում: Հետո գնացինք խնձորի այգի: Այնտեղ խնձոր քաղեցինք և կերանք: Հետո նստեցինք մեքենա և վերադարձանք Երևան:

Լեգենդ

Կար մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ: Նրա հետ մի իշխան էր ուզում ամուսնանալ, բայց Ծաղիկը չէր ուզում: Ուստի Ծաղիկը թաքնվում է մի քարանձավում, բայց հովիվը նրան արդեն տեսել էր: Ծաղիկը խնդրում է, որ հովիվը չասի իր տեղը: Բայց երբ իշխանը Ծաղիկին փնտրում էր և հարցրեց հովիվին, հովիվը իշխանից վախեցավ և ասաց Ծաղիկի տեղը: Ծաղիկը իմացավ, որ հովիվը նրա տեղը ասել է, և քանի որ չէր ուզում իշխանի հետ ամուսնանալ, իրեն սարից ցած է գցում: Ծաղկեվանքը այդ քարանձավն է, իսկ վանքի պատերից հոսող ջուրը Ծաղիկի արցունքներն են:

Արևմտյան դպրոց-պարտեզ, 5.1 դասարան 💀 ☠️

Զանցել գործիքագոտուն