Տիեզերական մարմիններ

Արև

Արևը Երկիր մոլորակին ամենամոտիկ աստղն է: Ահա թե ինչու է Արևը այդքան մեծ, իսկ մնացած աստղերը այդքան փոքր: Իրականում Արևից մեծ աստղեր էլ կան, բայց դրանք մեզնից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են, դրա համար էլ նրանք երևում են փոքր կետիկների նման:

Լուսին

Լուսինը մեզ համար մոխրագույն կլորակ է: Իրականում Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լուսնի վրա ջուր և թթվածին չկա: Այդ պատճառով էլ Լուսնի վրա կյանք չի կարող լինել:


Աստղեր

Աստղերը անթիվ-անհամար են: Դրանք կապույտ, դեղնանարնջագույն և կարմիր գույներ ունեն: Աստղի գույնը կապված է Աստղի ջերմաստիճանից: Շատ բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են ջերմ աստղեր, ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնանարնջագույն են։ Իսկ ցածր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են սառը աստղեր, ունեն կարմիր գույն։ Մեր Արեգակը միջին աստիճանի դեղին գույն աստղ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով