14-19.01.2024 Շաբաթվա պատում

  1. Այս շաբաթն էլ շատ հետաքրքիր անցավ: Մենք գնացինք Հարավային դպրոց և փոքրերի հետ բնագիտական փորձեր կատարեցինք: Հետո ուսումնասիրեցինք դպոցի տարածքը: Հաջորդ օրը գնացինք Հյուսիսային դպրոց՝ Տիկին շողիկի լաբորատորիա: Այնտեղ նախորդ անգամվանից հետո շատ բան էր փոխվել, համստերները ձագեր էին ունեցել: Այնտեղ ինչպես միշտ շատ հետաքրքիր էր: Հինգշաբթի օրը մենք գնացինք Սևաբերդ: Այնտեղ ես եղել էի անցյալ տարի, բայց այս տարի ամեն-ինչ ուրիշ էր: Եղանակը ավելի տաք էր և ձյունը ավելի շատ էր: Շատ հավես օր անցկացրեցինք: Ուրբաթ մեր մեր մոտ եկան ավագ դպրոցից երկու տղա: Նրանց հետ կատարեցինք շատ հետաքրքիր բնագիտական և ֆիզիկական փորձեր: Այս շաբաթը շատ լավն էր: