Լեզվական աշխատանք 07.11.2023

86. Տրված բառերի րնդհանուր մասերը գտի՛ր, դրանց  ուղիղ  ձևերը գրի´ր և տրված բառերը  բացատրի´ր:

 Օրինակ՝

բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես: — Բարի:

Բարեսիրտ — բարի սիրտ ունեցող:

Բարեկամ — բարին կամեցող:

Բարեսեր — բարին (բարի բան) սիրող:

Բարետես — բարի (գեղեցիկ) տեսք ունեցող:

ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ:-Կտուց:
Կտցաձև-կտուցի ձև ունեցող, կտցահարել-կտուցով հարել, կտցաչափ-կտոււցի չափ ունեցող:

բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն:-Ուղիղ:
Ուղղագրություն-ուղիղ գրելու արվեստ, ուղղագիծ-ուղիղ գիծ, ուղղամիտ-ուղիղ միտք ունեցող, ուղղություն-ուղիղ կողմ:

գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել:-Ուղի:

Ուղեկից-մեկի ուղևորության ընկեր, ուղևոր- Փոխադրամիջոցներով ճամփորդություն կատարող մարդ, փոխադրամիջոցով որևէ տեղ գնացող մարդ, ուղեմոլոր- Ուղուց՝ ճանապարհից շեղված, ճանապարհը կորցրած, ուղևորել-Ճանապարհել, ճամփու դնել:

87. Պարզի´ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո´ւ:

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող,- բաղադրյալ բառեր են:

Բ. Ջուր, հող,- գրված է ուղիղ ձևով:

89. Բառերը բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ինչո՞վ են միանում:
 Մարդամոտ-մարդ-ա-մոտ, լուսամուտ-լույս-ա-մուտք, ծնողասեր-ծնող-ա-սիրող, գորգագործ-գորգ-ա-գործ, փառատոն-փառք-ա-տոն:
Արմատները միանում հոդակապ ա-յով:

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր):
Սառ-սառնասիրտ
Միտ-մտամոլոր
մուր-մրոտ

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն — մայր + ություն

անամոթ — ան + ամոթ:

Ամպոտ-ամպ-ոտ=ամպ, քարոտ-քար-ոտ=քար, օդային-օդ-ային=օդ, անշնորհք-ան-շնորհք=շնորհք, դժգոհ, հեռավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ:

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր:

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Անտուն, ոսկյա, թթենի, կարմրավուն, գունավոր, կաթնեղեն, խորհրդարան, անգույն:

Մաթեմատիկայի ինքնաստուգում

  1. Քանի՞ անկյուն կստացվի երկու ուղիղների հատումից։
    4
  2. Քանի՞ աստիճան է փռված անկյունը։
    1800
  3. Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։
    900
  4. A(150) , B(360) և C(30) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում:
    B(360)
  5. A(600) , B(320) և C(100) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի ձախ գտնվում։
    C(100)
  6. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(35) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը:
    34
  7. Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել միա քանի ճառագայթներ։ Եթե այո, պատկերել դրանք։
    Այո:

8. Հայտնի է, որ |AB|=5 սմ, |BC|=13 սմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։
18 սմ

9. AB հատվածի երկարությունը 8 սմ 4 մմ, AC հատվածը՝ 21 սմ 6 մմ է: Գտիր CB հատվածի երկարությունը:
30 մմ

10. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 121 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։
849

11. Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 227 է, թերի քանորդը՝ 15,
մնացորդը՝ 2։
3447

12. 50սմ 6մմ+12սմ 9մմ=63 սմ 5 մմ
7ժ 35ր+3ժ 30ր=11 ժ 5 ր
8օր 16ժ+2օր 9ժ=11 օր 1 ժ

13. Հաշվիր տարբերությունը.
15սմ 2մմ-5սմ 8մմ=9 սմ 4 մմ
7ժ 25ր-3ժ 30ր=3 ժ 55 ր
15կգ 100գ-5կգ 500գ=9 կգ 600 գ

14. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
29-ի բաժանելիս։
18

Заплатка

У Бобки были замечательные штаны: зеленые, вернее сказать, защитного цвета. Бобка их очень любил и всегда хвастался:

— Смотрите, ребята, какие у меня штаны. Солдатские!

Все ребята, конечно, завидовали. Ни у кого больше таких зеленых штанов не было.

Однажды Бобка полез через забор, зацепился за гвоздь и порвал эти замечательные штаны. От досады он чуть не заплакал, пошел поскорее домой и стал просить маму зашить.

Мама рассердилась:

— Ты будешь по заборам лазить, штаны рвать, а я зашивать должна?

— Я больше не буду! Зашей, мама!

— Сам зашей.

— Так я же ведь не умею!

— Сумел порвать, сумей и зашить.

— Ну, я так буду ходить, — проворчал Бобка и пошел во двор.

Ребята увидели, что у него на штанах дырка, и стали смеяться.

— Какой же ты солдат, — говорят, — если у тебя штаны порваны?

А Бобка оправдывается:

— Я просил маму зашить, а она не хочет.

— Разве солдатам мамы штаны зашивают? — говорят ребята. — Солдат сам должен уметь все делать: и заплатку поставить и пуговицу пришить.

Бобке стало стыдно.

Пошел он домой, попросил у мамы иголку, нитку и лоскуток зеленой материи. Из материи он вырезал заплатку величиной с огурец и начал пришивать ее к штанам.

Дело это было нелегкое. К тому же Бобка очень спешил и колол себе пальцы иголкой.

— Чего ты колешься? Ах ты, противная! — говорил Бобка иголке и старался схватить ее за самый кончик, так чтоб не уколоться.

Наконец заплатка была пришита. Она торчала на штанах, словно сушеный гриб, а материя вокруг сморщилась так, что одна штанина даже стала короче.

— Ну, куда же это годится? — ворчал Бобка, разглядывая штаны. — Еще хуже, чем было! Придется все заново переделывать.

Он взял ножик и отпорол заплатку. Потом расправил ее, опять приложил к штанам, хорошенько обвел вокруг заплатки чернильным карандашом и стал пришивать ее снова. Теперь он шил не спеша, аккуратно и все время следил, чтобы заплатка не вылезала за черту.

Он долго возился, сопел и кряхтел, зато, когда все сделал, на заплатку было любо взглянуть. Она была пришита ровно, гладко и так крепко, что не отодрать и зубами.

Наконец Бобка надел штаны и вышел во двор. Ребята окружили его.

— Вот молодец! — говорили они. — А заплатка, смотрите, карандашом обведена. Сразу видно, что сам пришивал.

А Бобка вертелся во все стороны, чтобы всем было видно, и говорил:

— Эх, мне бы еще пуговицы научиться пришивать, да жаль, ни одна не оторвалась! Ну ничего. Когда-нибудь оторвется — обязательно сам пришью.

  1. Ответьте на вопросы:
  1. Какие штаны были у Бобки?
    У Бобки были штаны зелёного цвета.
  2. Почему он хвастался?
    Потому, что штаны были похожи на военные.
  3. Как порвались штаны Бобки?
    Он застрял на заборе.
  4. Что ответила мама?
    Она сказала:
    -Сумел порвать, сумей и зашить.
  5. Что сделали ребята?
    Они стали смеяться.
  6. Как Бобка шил штаны?
    Он колол себе пальцы и бранил иголку.
  7. Чем закончился рассказ?
    Рассказ кончился тем, что Бобка на весь двор хвастался, что сам зашил штаны.

    2. Выпишите из текста слова, которые отвечают на вопросы кто? что? Составьте с этими совами предложения.
    Кто-Бобка, ребята, мама, солдат
    Что-штаны, цветы, забор,
    Бобка съел пирог.
    Ребята ехали на велосипеде.
    Мама посмотрела на меня.
    Я люблю солдатиков.
    У моего друга белые штаны.
    Я люблю цвети.
    У нас есть забор.

    3.Выпишите из текста слова, которые отвечают на вопросы какой? какая?
    Зеленый, защитная.

    4. Выпишите из текста восклицательные и вопросительные предложения.
    — Ты будешь по заборам лазить, штаны рвать, а я зашивать должна?
    — Я больше не буду! Зашей, мама!
    -Так я же ведь не умею!
    — Какой же ты солдат, -говорят, -если у тебя штаны порваны?

Ազատ Շահինյան | Սուրի և Սամի արկածները

Այս շաբաթ ես կարդացել եմ Ազատ Շահինյանի «Սուրն ու Սամը» գրքի առաջին մասը: Այդ գիրքը երկու տղաների մասին էր: Սուր և Սամ նրանց կրճատ էին անվանում: Նրանց անուններն էր՝ Սուրեն և Սամվել: Նրանք շատ թափթփված էին և ուրիշների հետ ընկերություն չէին անում: Ահա ինձ դուր եկած գլուխը.

Հիշո՞ւմ եք վեցերորդ «բ» դասարանի «Մոծակ» երգիծական պատի թերթի այս տարվա նախավերջին համարը: Դե, այն, էլի, որ գարնանային արձակուրդները վերջանալուց հետո լույս տեսավ ու երկար ժամանակ փակցված մնաց միջանցքի պատին: Այ, հենց այդ թերթի վերջին սյունակում, ինչպես հիշում եք, երկու ծիծաղելի մռութներ կային նկարված: Դրանք, իհարկե, Սուրն ու Սամն էին:
Դեռ անցյալ տարվանից, երբ դպրոցում կազմակերպվեցին թափթփվածների ու ցրվածների դեմ պայքարող խմբակներ, ամեն մի դասարան իր ակտիվ մասնակցությունն ունեցավ այդ, առաջին հայացքից տարօրինակ թվացող, նախաձեռնությանը: Ահա հենց այդ օրերին էլ ծնվեց մեր «Մոծակի» առաջին համարը, որի վերջին սյունակը հատկացվեց ցրվածներին ու թափթփվածներին:
Եվ այսպես ուրեմն, դեռ նոր էր փոխվել «Մոծակ» թերթի հերթական համարը, երբ վերջերս պատահած ծիծաղելի մի դեպք մեր «հերոսներին» նորից բարձրացրեց թերթում գրաված իրենց մշտական տեղը:
Սուրի և Սամի ցրվածության մասին գիտեին դպրոցի համարյա բոլոր աշակերտները: Չէր լինում այնպիսի օր, որ նրանք մի որևէ բան չթողնեին դպրոցում: Զանգը տալիս էր, թե չէ, նրանք այնպես էին գլխապատառ դուրս թռչում դասարանից, որ չէին հասցնում անգամ իրենց նստարանի դարակները նայել:
Մի անգամ, դասերից հետո, երբ Սուրն ու Սամը իրենց խորհրդավոր գործերի մասին ոգևորված պատմելով տուն էին վերադառնում, հանկարծ Սամը ուսերին անսովոր թեթևություն զգաց՝ նա ակամայից շոշափեց ինքն իրեն և ամբողջ ձայնով ճչաց.
— Վա՛յ, վերարկուս…
Այս խոսքի վրա Սուրը ցնցվեց: Երկու ձեռքով բռնեց գլուխն ու բացականչեց.
— Պայուսա՜կս, ես էլ պայուսակս մոռացա…
Եվ նրանք գլխապատառ ետ վազեցին եկած ճանապարհով:
Երկրորդ հերթի դասերը դեռ չէին սկսվել, երբ նրանք դպրոց հասան:
Շքամուտքի մոտ խմբված աղմկում էին տղաներն ու աղջիկները: Երբ նրանք բակ մտան, բոլորը միանգամից լռեցին ու նայեցին հուզմունքից կրակված աչքերով, իսկ նրանց այտերը, թվում էր, ուր
որ է կպատռվեն զսպված ծիծաղից:
Երկրորդ հարկի միջանցքի կենտրոնական լուսամուտից դանդաղ ներքև էին իջնում թելից կախված Սուրի պայուսակն ու Սամի վերարկուն: Նրանց վրա խոշոր տառերով մի թերթ էր փակցված հետևյալ մակագրությամբ.
«Ո՜վ մոլորյալներ… Եթե դուք շարունակեք մեզ մոռանալ, ապա մենք այս թելի վրայով, սարդի նման, նորից վեր կմագլցենք և դուք ընդմիշտ կկորցնեք մեզ գտնելու ճանապարհը»:
Տակը ստորագրված էր.
«Որբացած պայուսակ և մի դժբախտ վերարկու»:
Երբ Սուրն ու Սամը մոտեցան իրենց կորցրած իրերը վերցնելու, դպրոցի ներսում ու դրսում մի այնպիսի ծիծաղ պայթեց, որ ամբողջ շենքը դղրդաց:
Եվ ահա նրանք տուն են դառնում դպրոցից՝ թթված դեմքերով: Քայլում են կողք-կողքի, ոչ մի բառ չփոխանակելով իրար հետ: Լռությունն առաջինը խզեց Սուրը.
— Այնքան շտապեցրիր, որ խելքս գլխիցս թռավ…
— Դե, դու միշտ էլ ցնորված ես, էլի: Հի՛, հի՛ հի՜, — քրքջաց Սամը իր ճղճղան ձայնով, իսկ Սուրը կատաղությունից քիչ մնաց պայթեր:
— Ի՜նչ ես ճղճղում, գոճի, — բարկացած ճչաց նա:
— Հի , հի՜, հի՛, — շարունակեց քրքջալ Սամը: — Իմս ի՜նչ է որ։ Մե՞ծ բան է: Բայց խելոք մարդիկ էլ կարող են մոռանալ իրենց վերարկուները, իսկ պայուսակը… Այ թե բան էին հնարել, հա՜… Որբացած պայուսակ: Հի՛, հի՛, հի՛…
— Լեզուդ չես քաշելու, հա՞: Որ այդպես է, ա՛ռ քեզ…
Սուրի բռունցքն ամբողջ ուժով իջավ Սամի կլորիկ փորին: Նրա կոկորդից ինչ-որ տարօրինակ հնչյուններ դուրս թռան: Սամը երկու ձեռքով բռնեց փորը:
— Սպասի՛ր, ընձուղտ… Ես քեզ… — հազիվ արտաբերեց նա ու ցավից պպզեց:
Հենց այստեղ էր, որ բռնկվեց նրանց այն սովորական կռիվներից մեկը, որոնցից միշտ էլ մեր հերոսները դուրս էին գալիս արնոտված քթերով ու կապտած դեմքերով: