Լեզվական աշխատանք 17.10.2023

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս եկածը:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝ մարտ բառով

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես  մարտը վերջացավ:

Նրանց սերը անվերջ էր:
Կաթի վրա սեր էր:

Իմ հոր աշխատանքը շատ հետաքրքիր է:
Հորը շատ խորն էր:


68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ կամ նույնանուններ:

Մարտ — մարտ, սեր — սեր, հոր — հոր, հոտ — հոտ, անտառ — անտառ, արի – արի, կար — կար:
Տրված զույգերը կոչվում են համանուններ կամ նույնանուններ, որովհետև ունեն նույն կառուցվածքը, բայց տարբեր իմաստներ:

69. Ընդգծված բառերի  և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր) – կարճ կապեր:

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր) — երկար չէր:

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ) — խոնարհ էր:

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ) – իջեցներ:

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի) – կողպեքի:

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի) – ծածկի:

70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:

Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր) – ինչե՞ր

Հեռվում երևացողը  նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր) — ի՞նչ

Քաղաքում կային այգիներ:  (ի՞նչ, ինչե՞ր) — ինչե՞ր

Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը) — ի՞նչը

Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր) — ի՞նչ

Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր) — ինչե՞ր

Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ) – ի՞նչ աներ

Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր) – ո՞վ

Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր) — ովքե՞ր

Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) — ի՞նչ

Տղան փետուրնևրից սարքել էր նետեր:  (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) — ինչե՞ր

Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ) — ի՞նչ աներ

71. Ընդգծված յուրաքանչյուր բառի համար ինքդ հարց գրիր։

Մեր ձեղնահարկում կատվի ձագեր գտա: Ինչե՞ր

Որջից  դուրս եկողը ձագ էր: Ի՞նչ

Որդին պահարանն էր բերել ու դրել սենյակի անկյունում: Ի՞նչը

Դպրոցին այսպիսի պահարաններ են պետք: Ինչե՞ր

Երկնքում նորից թռչուններ երևացին: Ինչե՞ր

Վանդակի թռչունն էր դուրս եկել: Ի՞նչը

Հատիկը հավաքողները մրջյուններ են: Ինչե՞ր

Ձմռանը պատրաստ սպասողը մրջյունն էր: Ի՞նչը

Գոռացողը պահակն էր: Ո՞վ

Պահակներ կարգեք, որ ապահով լինեք: Ովքե՞ր

72.Կետերի փոխարեն գրի´ր փակագծերում տրված համապատասխան բառը կամ արտահայտությունը:

Ծառերին արթնացնողը քամին էր (քամին էր, քամիներ):
Այդ օրվանից հետո շատ քամիներ (քամին էր, քամիներ) են փչել:
Տարբեր պարեր (պարեր, պար էր) են սովորեցնում դպրոցում:
Դա չտեսնված մի պար էր (պարեր, պար էր):
Պարտեզի բոլոր ծաղիկները սպիտակ են (սպիտակ են, սպիտակեն):
Եթե բոլոր ծաղիկները միանգամից սպիտակեն (սպիտակ են, սպիտակեն), լա՞վ կլինի:
Թող հենց հիմա աչքերը փակեն (փակ են, փակեն) ու քնեն:
Բոլոր դռները փակ են (փակ են, փակեն), մի՞թե տանը մարդ չկա:
Անծանոթ համ էր (համ էր, համեր), այդ մրգից չէի կերել:
Տարբեր խոհարարների եփած նույն անունով ճաշերը տարբեր համեր (համ էր, համեր) ունեն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով