Քարահունջ աստղադիտարան

Քարահունջ հնագույն աստղադիտարանը գտնվում է Երևանից 200 կմ հարավ՝  Սյունիքի Նախկին Ծղուկ գավառի տարածքում, Սիսիան քաղաքից երեք կիլոմետր հյուսիս, ծովի մակարդակից 1730-1770 մ բարձրության վրա՝ զբաղեցնելով իր հարակից կառույցների հետ միասին մոտ 70 -90 հեկտար տարածք: Հնավայրի տարածքն ավելի ծավալուն է եղել,  սակայն խորհրդային տարիների գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով ամբողջովին ավերվել է հնավայրի արևելյան հատվածը:

1....JPG

Քարահունջի խոշոր մենհիրները տեղադրված են հնավայրի արևելյան սահմանում, ձգվում են հյուսիսից հարավ և  բաղկացած հատվածներից, որոնց Պարիս Հերունին անվանել է կենտրոնական շրջան, հյուսիսային և հարավային թևեր, հյուսիս–արևելյան քարուղի, շրջանը հատող լարագիծ, ինչպես նաև առանձին կանգնած քարեր։

Մենհիրները  բազալտից են, բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը ներկայումս իրենց նախնական դիրքում են։  85 քարերի վրա կան անցքեր, որոնք ունեն 4-5 սմ տրամագիծ և երկու կողմից լավ մշակված, դեպի կենտրոն գնացող նեղացող շեղում։ Կան նաև կոտրված քարեր։ Քարահունջի մենհիրները տեղափոխվել են  մոտակա Դար գետի ձորի քարհանքից։ Անցքերը բացվել են հնավայրում, մեգալիթները տեղադրվել և ամրացվել են նպատակային ուղղություններով և կիրառվել են որպես որոշակի աստղագիտական գործիքներ։ Պեղումների հետևանքով դրանց մի մասը վնասված կամ տեղաշարժված է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով