Վ․ Սարոյան «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» մաս 1

Առաջադրանքներ

  • Սևով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։
    տենչանք-երազանք
    տոհմ-ցեղ
    գերդաստան-ընտանիք
    ախորժելի-հաճելի
    զարմիկ-բարեկամ
    գավակ-կոնք
    արշավել-վազել
  • Բառարոնով բացատրած բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն։
    Ամեն մեկն ունի իր տենչանքը։
    Մեր տոհմը շատ մեծ է։
    Մեր գերդաստանը բաղկացած է 4 անդամից։
    Հովհաննես Թումանյանը հռչակվել է բանաստեղծություններ գրելով։
    Ճաշը շատ ախորժելի է։
    Ես շատ զարմիկներ ունեմ։
    Ես նստեցի ձիու գավակին։
    Ձին շատ արագ է արշավում։
  • Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    լուսամուտ – լույս+ա+մուտք
    արևմուտք
    ամենազարմանալի – ամենա+զարմանք+ալի
    զամանալ
    ազնվություն – ազնիվ+ություն
    անազնիվ
    շնչառություն – շունչ+առ+ություն
    շնչել
    ծայրամաս – ծայր+ա+մաս
    մասնատել
    մրգաստաններ – միրգ+ա+ստան
    մրգեղեն
  • Ինչո՞ւ Արամը Մուրադին խելառ չէր համարում, եթե բոլորն այդ կարծիքին էին։
    Արամը Մուրադին խելառ չէր համարում, որովհետև Մուրադը նրա զարմիկն էր։
  • Ինչո՞ւ Արամը զարմացավ, երբ իր զարմիկ Մուրադին տեսավ ձիու վրա նստած։
    Արամը զարմացավ, որովհետև իրենք շատ աղքատ էին և ձի գնելու հնարավորություն չունեին։
  • Բնութագրիր Ղարօղլանյանների գերդաստանը։
    Նրանց ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ նրանց ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էին նրանք բավարար փող ճարում իրենց փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ նրանք հռչակված էին ազնվությամբ։ Նրանք իրենց ազնվությամբ հռչակավոր էին եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էին մի երկրում, որը նրանց համար և ողջ աշխարհն էր։ Նրանցից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։
  • Ըստ Արամին Մուրադի արածն ինչո՞ւ գողություն չէր։
    Նրան թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես նրա զարմիկ Մուրադն ու նա, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե նրանք ձին ծախեին, մի բան, որ վստահ էր, երբեք չէին անի։»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով