Հ. Թումանյան Չախչախ թագավորը

  1. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, սովորեք:
    ջաղացպան-ջրաղացի աշխատանքին հսկող՝ ջրաղացը բանեցնող մարդ
    փոստալ-մորթե հնամաշ գլխարկ
    բաղարջ-չթթված խմորից թխած հաց
    լինգ-մեկ կամ երկու կողմից սրված ձող
    կոտ-փայտե մեծ աման
    վեզիր-բարձրաստիճան պալատական պաշտոնյա
  2. Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:
    ալրոտ-ալյուր+ոտ
    կիսավեր-կիսով+ավերված
    մոխրոտ-մոխիր+ոտ:
    լավություն-լավ+ություն
    թագավոր-թագ+ավոր
    աղբանոց-աղբ+անոց
  3. Կանաչով նշված դարձվածքի իմաստը գրեք մի դարձվածք էլ ինքներդ ավելացրեք:
    Վազ տալ-շատ արագ գնալ:
    Վեր գալ-մի բանի վրայից իջնել:
  4. Փորձեք բացատրել հեքիաթի վերնագիրը՝ ուշադրություն դարձնելով դրա ուղղագրությանը:
    Չախչախ թագավոր ասելով հեղինակը ինկատի ուներ հզորությունը:
  5. Տեքստից գտեք նշված բառերի հականիշները՝ հարուստ, շատ, կենդանացնել, վատություն, տանել։
    Հարուստ-աղքատ
    Շատ-քիչ
    Կենդանացնել-սպանել
    Վատություն-լավություն
    Տանել-բերել
  6. Համացանցում կարդացեք, թե ինչ է կոտը ու ինչո՞ւ թագավորը զարմացավ, որ ինչ-որ մեկը ոսկին կոտով է չափում։
    Կոտը մեծ
    աման է: Իսկ թագավորը զարմացավ, որովհետև ոսկին չափում են կշեռքով:
  7. Նարնջագույնով նշված բառերի բացատրությունը բառարանում նայեք, գրեք և սովորեք:
    ակ-թանկարժեք քար
    խնամախոս-հարսանախոս
    նշույգ-հեծնելու հարմար ձի
    շշկլվել-շփոթվել
    կողոպտել-հարձակվել
  8. Կապույտով նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմել մեկական բարդ բառ, ընդամենը՝ 4 բառ:
    Ջրաղացպան-ջրաղաց+պահող: Ջաղացպան:
    Աչքալուս-աչք+ա+լույս: Լուսավոր:
  9. Կանաչով նշված դարձվածքի իմաստները բացատրել:
    Բերանը բաց-զարմացած:
    Միտք է անում-մտածում է:
  10. Ի՞նչ հնարամտություն է բանեցնում աղվսը, որ ջաղացպանին թագավորական շորերով ու կառքով ապահովի։
    Աղվեսը ասում է. “Ճանապարհին Չախչախ թագավորին կողոպտել են և նա փախել և թագնվել է ձորում՝ մի ջրաղացում”:
  11. Ինչո՞ւ էր ջաղացպանը հարսանիքին նստել և ոչինչ չէր ուտում։
    Որովհետև նա նման ուտելիք չէր տեսել և չգիտեր որից սկսի:
  12. Արդյո՞ք աղվսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ։ Պատասխանը հիմնավորեք։
    Աղվեսն ջաղացպանի լավության տակից դուրս եկավ, որովհետև ջրաղացպանին ամուսնացրեց հարուստ թագավորի աղջկա հետ:
  13. Կանաչով նշված բառերը դրեք ուղիղ ձևով։
    Հանդես
    Դաշտ
    Զորք
    Ոչխար
    Հովիվ
    Հնձվոր
    Երկիր
    Աղվես
    Զուռնա
    Թմբուկ
    Երգ
    Աղմուկ
    Սար
    Թագավոր
  14. Մեկական բառով բնութագրել աղվեսին, Շահ-Մարին, ջաղացպանին:
    Աղվես-խորամանկ:
    Շահ-Մար-վախկոտ:
    Ջրաղացպան-ամչկոտ:
  15. Ըստ ձեզ հնարավո՞ր էր, որ Շահ Մարը հավատար աղվեսին ու փախչեր իր պալատից:
    Այո հնարավոր էր, որովհետև Աղվեսը հիշեցրեց Շահ-Մարին, որ նա իրեն լավություն է արել և ասաց, որ պատասխան լավություն է անում: