Երկրի օդային հագուստը

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Կենդանի օրգանիզմները օդ են շնչում և չեն կարող գոյություն ունենալ առանց օդի:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Օդը կազմված է թթվածնից, ազոտից և ածխաթթու գազից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Կանգնած օդը շատ վատ ջերմահաղորդիչ է, բայց շարժվող օդը շատ լավ ջերմահաղորդիչ է:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր փորձերը և կհամոզվես:
    Փորձ 1
    Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:
    Երբ ձագարը կպած է շշին և դրա մեջ ջուր կա՝ ջուրը թափվում է շշի մեջ բլթբլթալով, որովհետև օդը ազատ դուրս գալու տեղ չունի և դուրս է գալիս ձագարի միջով՝ չթողնելով, որ ջուրը անցնի:
    Երբ ձագարը բարձրացրած է և շշին չի կպնում՝ ջուրը առանց բլթբլթալու թափվում է, իսկ օդը դուրս է գալիս ձագարի կողքով:

    Փորձ 2
    Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:
    Շուտ կհանգչի 1 լիտրանոց տարայով ծածկածը, որովհետև թթվածինը մոմի շրջապատում կսկսի սպառվել կրակի այրման վրա և, երբ վերջանա մոմը կհանգի, որովհետև ինչքան տարածքը փոքր է այդքան քիչ օդ է այնտեղ տեղավորվում:

    Փորձ 3
    Վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում:
    Շուտ են տաքանում մուգ մարմինները, որովհետև մուգ գույնը իր մոտ է քաշում արևի լույսի ճառագաթները: Հետևաբար շուտ կհալվի սև ապակու տակի ձյունը: