Մայրենիի Ամանորյա առաջադրանքներ

  1. Պատմեք արձակուրդի օրերին ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին:
    Ես դիտել եմ Один дома ֆիլմը: Ֆիլմը շատ հետաքրքիր էր: Այնտեղ Կևին անունով մի տղա խորամանկում է երկու գողերի:
  2. Ձայնագրեք ամանորյա ինքնատիպ բարեմաղթանքներ և կենացներ:
    Ցանկանում եմ, որ այս գալիք տարին բոլորին երջանկություն բերի: Թող, որ բոլորի երազանքները իրականություն դառնան: Այս գալիք տարին թող կատարի բոլոր մանուկների երազանքները: Այս Նոր տարում բոլորին թող ուղեկցի հաղթանակը, թող բոլոր խնդիրները մնան անցյալում, թող այս Ամանորը լինի ուրախ և հրաշքներով լի…
    Շնորհավոր Նոր տարի:
  3. Գրեք նամակ 2022-ին կամ պատմեք 2023-ի ձեր նախագծերի մասին:
    Ես ուզում եմ 2023-ին մեկնել ինքնաթիռով ուրիշ երկիր առաջին անգամ:
  4. Պատմեք, թե ինչպես եք նշում Ամանորը, ինչպե՞ս եք ձևավորում ձեր տունը:
    Մենք դնում ենք տոնածառ և զարդարում ենք լույսերով ու խաղալիքներով: Պատուհաններին փակցնում ենք նախշեր և գնում ենք տատիկի տուն Ամանորը ընտանիքի բոլոր անդամների հետ նշելու:
  5. Անդրադարձեք հետևյալ կետերից մեկին  կամ մի քանիսին:
    Ամանորյա ընթերցումներ
    Ես կարդացել եմ Ռոալդ Դալի “Ընձուղտը Պեղոն մեկ էլ ես”, “Ջեյմսը և հսկայական դեղձը”, “Կտրիճ աղվեսը” և “Դանին աշխարհի չեմպիոնը”: