Համո Սահյան Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  1. Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    Հիշել-մոռանալ
    ընկերներ-թշնամիներ
    բերել-տանել
    մտնել-ելնել
    մանուկներ-մեծահասակներ
    ուշ-շուտ
    գիշեր-ցերեկ
  2. Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
    Եղևնին հպարտանում էր, որովհետև նա ձմռանը կանաչ էր և մանուկները հավաքվել էին նրա շուրջը:
  3. Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։
    Կար-չկար մի եղևնի կար: Նրան բերել էին անտառից տուն և զարդարել էին: Նա սկզբում շատ դժբախտ էր իրեն զգում: Միակ բանը որ նա հիշում էր, դա նրա հին ընկեր եղևնիներն էին: Մի օր տան երեխաներից մեկը նկատեց որ եղևվնին խոնարհվել է: Նա մոտեցավ եղևնուն և ասաց.
    -Մի՛ տխրիր: Մենք քեզ ընտրել ենք անտառից, որովհետև դու ամենագեղեցիկն ես: Մենք քեզ և քո ընկերներին նորից անտառ ենք տանելու:
    Եղևնին շատ ուրախացավ լսելով նրա ասածը և նաև իրեն մի-քիչ հպարտ էր զգում: Իսկ մեկ ամիս հետո, ինչպես և ասվել էր եղևնուն և նրա ընկերներին տարան անտառ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով