Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը:
    Կույր-մարդ, որը վատ է տեսնում:
  2. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    Առակի հիմնական ասելիքը ամեն-ինչից դժգոհ չլինելն է:
  3. Բնութագրի՚ր կույրին:
    Կույրը դժգոհ և անամոթ էր:
  4. Նոր վերնագիր մտածիր:
    Կույրը, որին բոլորը լավություն են անում:
  5. Տեքստից դուրս գրել այն բառերը, որոնց հնչյունների ու տառերի քանակը չի համապատասխանում:

Երեքը-4 տառ, 5 հնչյուն:

Երկուսը-6 տառ, 7 հնչյուն:

Որոշել-6 տառ, 7 հնչյուն

Որքան-5 տառ, 6 հնչյուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով