Category Archives: Մայրենի

Ստեփան Զորյան | Պապն ու թոռը

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր` նա վատ էր տեսնում, վատ էր լսում, նրա ձեռքերը ու գլուխը դողում էին: Եփրեմ պապը դժվարանում էր քայլել, և միայն արևոտ օրերին իր թոռնիկ Աստղիկի օգնությամբ զբոսնում էր տան առջևի պարտեզում: Տանը նրան այնքան էլ չէին սիրում, բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ,երբեմն կոպեկներ էր  նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը  պապին շատ էր սիրում,սակայն ափսոսում էր, որ պապը շուտ-շուտ հիվանդանում էր։ Այժմ էլ՝ պապը հիվանդ էր ու չնայած հազալուն շատ էր  ուզում դուրս գալ արևի տակ զբոսնելու,  բայց տատը չէր թողնում:

Մի օր տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքում էր։ Այդ օրը պապը Աստղիկի օգնությամբ դուրս եկավ պատշգամբ ու նստեց: Աստղիկը նկատեց, որ պապի դեմքը շատ տարօրինակ էր: Նա ինչ-որ բանի ականջ էր դնում: Լսվեց եկեղեցու զանգերի ղողանջը, և պապը վերհիշեց իր ամբողջ կյանքը: Նա խնդրեց Աստղիկին իրեն տանել բակ, իսկ հետո՝ դաշտ: Ամեն տեղ ուր գնաց այդ օրը պապը, կատարվում էր նույն բանը՝ պապը հիշում էր իր ամբողջ կյանքը: Դաշտում նա պարկեց ու մահացավ:

Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը  էլ ետ չի գա…

Իմ ամառային արձակուրդը

Այս ամռանը ես գնացել եմ Լոռի: Ինձ շատ տպավորել է Ախթալա վանական համալիրը: Այդ եկեղեցին ունեցել է իր պատերի մեջ գաղտնի երկրորդ եկեղեցի: Ես եղել եմ նաև Ստեփանավանում: Այնտեղ ես գնացել եմ դենտրոպարկ: Դենտրոպարկում ես տեսել եմ աշխարհի ամենամեծ ծառերից մեկը՝ Սեկվոյան: Դեբետ կիրճի սարահարթին ես բաց եմ թողել օդապարուկ: Վերջին օրերին ես գնացել եմ Սևան:

Ախթալա վանական համալիր:

Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն-

Արամ Տոնոյան

Դպրոց, դասարան-

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Արևմտյան դպրոց-պարտեզ 4.1 դասրան

Ընտրությամբ  գործունեություն-

Դիզայներ

Երթուղուց օգտվում եք՞-

Ոչ, գալիս և գնում եմ տաքսիով:

Երկարօրյա մնու՞մ եք-

Ոչ

Լրացուցիչ պարապմունք ( գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետ, և նշեք առարկայի անունը)-

Հաճախում եմ Դավթաշենում կարատեի:

Լողալ գիտե՞ք, Հեծանիվ վարել գիտե՞ք-

Հեծանիվ վարել գիտեմ:

Ամառ 2022

Ճամփորդություններ

Այս ամռանը ես գնացել եմ Լոռի: Ինձ շատ տպավորել է Ախթալա վանական համալիրը: Այդ եկեղեցին ունեցել է իր պատերի մեջ գաղտնի երկրորդ եկեղեցի: Ես եղել եմ նաև Ստեփանավանում: Այնտեղ ես գնացել եմ դենտրոպարկ: Դենտրոպարկում ես տեսել եմ աշխարհի ամենամեծ ծառերից մեկը՝ Սեկվոյան: Դեբետ կիրճի սարահարթին ես բաց եմ թողել օդապարուկ: Վերջին օրերին ես գնացել եմ Սևան:

Գրքեր

Այս ամառ ես կարդացել եմ հետեվյալ գրքերը՝ Փոքրիկ վհուկը, Պատմվացքներ Ֆրանցի մասին և Զմրուխտյա մկրատը: Նրանք ինձ շատ դուր եկան և ես խորհուրդ կտամ իմ ընկերներին կարդալ դրանք:

Երբ մտքերը սառչում են օդում

Ալբերտ Մորավիա

Պիտի որ իմանաք, մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի», նույն վայրկյանին նրա գլխավերևում սառցեբեկորներով գրվում էր․ «Ցուրտ է, գրո՛ղը տանի»: Հենց այդ պատճառով Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը: …

Continue reading Երբ մտքերը սառչում են օդում

Չարաճճի աշնան քամին

Քամին շատ էր թափառել՝

Պարապ-սարապ, թևը կախ,

Բայց արդեն գործ է ճարել

Տեսեք ինչքան է ուրախ

    Եվ այդպես, չարաճճի, ուրախ քամին շատ էր սիրում խշխշացնել աշնանային գույնզգույն տերևները և դրանով էլ զբաղված էր ամեն օր՝ առավոտից երեկո։ Նա ուրախ-ուրախ պտտացնելով բարձրացնում էր տերևները և ցած գցում դրանք։ Նաև նա սիրում էր խոտերի վրա տերևներից գունազարդ պատկերներ սարքել։ Եվ այդպես երջանիկ ապրում էր: