Համո Սահյան “Ձորից եկավ ինչ-որ ճիչ”

Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է:
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է:
Սարը լույսի լուրն առել,
Կանգնել – մնում է:
Անտառն արդեն քունն առել,
Բայց դեռ լռում է:
Գետն ինձ խորհուրդ է տալիս.
– Գործդ մնում է,
Ժամանակը չի գալիս,
Թողել-գնում է։
Ձորից եկավ ինչ-որ ճիչ, –
Պախրան ծնում է։
Մութը մաշվում է քիչ-քիչ,
Աստղը քնում է։

Առաջադրանքներ

  • Բառարանի միջոցով գտեք պախրա բառի հոմանիշ։
    Պախրան եղջերուն է:
  • Վիքիբառարանում որոնում կատարեք և փոքր տեղեկություն ներկայացրեք պախրայի մասին:
    Եղջերուների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, զանգվածը՝ 100–300 կգ։ Ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու շարժուն ականջներ։ Արուները (հյուսիսային եղջերուների՝ նաև էգերը) ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով։ Եղջերուների գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները (երբեմն՝ նաև հասունները) բծավոր են։
  • Օրվա ո՞ր ժամն է նկարագրված բանաստեղծության մեջ։
    Բանաստեղծությունում նկարագրվում է լուսաբացը:
  • Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով նախադասությունները, դրանք բացատրեք։
    Մութը մաշվում է քիչ-քիչ:-Լուսանում է:
    Աստղը քնում է:-Աստղը կորում է:
    Սարը լույսի լուրն է առել:-Սարի վրա շողք է ընկել:
    Անտառն լռում է:-անտառի բնակիչները քնած են:
  • Երբ որ աստղը քնում է, ի՞նչը կզարթնի ըստ ձեզ։
    Իմ կարծիքով կզարթնի արևը: