Ջաննի Ռոդարի «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում: ?Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Ինձ պատմությունը շատ դուր եկավ, որովհետև այն շատ լավ մարդու մասին էր:
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Ես կարծում եմ նա ամեն-ինչում վերջինն էր, որովհետև նա վատ մարդ չէր:
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
    Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.
    -Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ:
    Եւ այդպես էլ ստացվեց. նա միշտ և ամենուր առաջինն էր: Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր քաջ էին, ովքեր սիրում էին, առաջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր չէին փչում, ովքեր վատ բաներ չէին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում վերջինն էին: Մեկը քաղաքի վերջին գողն էր, մյուսը վերջին ավազակն էր շրջանում, մեկն էլ վերջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա առաջինն էր հիմարություններ դուրս չտվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում: Նա աշխարհի ամենալավ մարդն էր և նա առաջինն էր, ով իմացավ այդ մասին:
  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։
    Նա որոշել էր լինել ամեն-ինչում ամենաառաջինը, որովհետև նրա անունը Պրիմո էր:
  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Վախկոտիկ անունով մարդը պետք է լինի վախկոտ։
    Արագիկ անունով մարդը պետք է լինի արագ։
    Դանդաղիկ անունով մարդը պետք է լինի դանդաղ։
    Փոքրիկ անունով մարդը պետք է լինի փոքր։
    Մեծիկ անունով մարդը պետք է լինի մեծ։
    Բարիիկ անունով մարդը պետք է լինի բարի։
    Հորանջիկ անունով մարդը պետք է լինի անընդհատ հորանջող։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
    Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
    Եթե բոլորը սուտ խոսեին, մարդիկ ճշմարտություն չէին իմանա:

    Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    Եթե հիմարների մրցույթ լիներ, ոչ-մի հիմար չէր հաղթի։

    Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    Եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը, շները մարդկանց կպահեին:

    Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
    Եթե ես հայտնվեի վախկոնտների երկրում, բոլորը ինձնից կվախենաին։

    Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին, մտքերը արտահայտել պետք չէր լինի:

    Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Եթե բոլոր մարդիկ բարի լինեին պատերազմ չէր լինի։

    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    Եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր, ձիրանը ջրում լողալ կիմանար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով