«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան

Ուրբաթ օրը մենք դասարանով գնացել էինք «Փոքրիկ Էյնշտեյն» (Ալբերտ Էյնշտեյն) թանգարան: Այնտեղ մենք տեսանք շատ հետաքրքիր սարքեր: Ես ձեզ կպատմեմ ինձ ամենաշատ դուր եկած 2 սարքերի մասին: Առաջինը դա մեծ էլեկտրական գունդն էր, որին դիպչելուց մազերը բիզ-բիզ էին կանգնում, որովհետև գունդը էլեկտրական էր: Երկրորդ սարքը, դա հայելիներով տուփ էր:

Այդ տուփը հետևից գաղտնի մուտք ուներ, իսկ հայելիները «խաբելով» թույլ չէին տալիս, որ մուտքը երևա, մարմինը երևա և հայելիները արտացոլում էին իրենց շուրջը ու երևում էր, որ այդ մասում պատ չկա:

Թանգարանն ինձ շատ դուր եկավ:

Հունվարյան ճամբար

Հունվար ամսին մենք գնացել ենք «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան (այնտեղ մենք տեսել ենք և փորձարկել ենք շատ հետաքրքիր սարքեր): Խաղացել ենք Բասկետբոլ Մայր դպրոցում (շատ հավես էր), լոլիկ և պղպեղ ենք ցանել (շատ հետաքրքիր էր), Quizizz կայքի միջոցով խաղեր ենք ստեղծել(հավես էր), հայկական գորգանախշեր ենք նկարել (շատ սիրուն էր), Քոլեջի սովորողները մեզ սովորեցրել են Microsft Excel ծրագիրը (լավ ծրագիր էր), մարզական խաղեր ենք խաղացել Մայր դպրոցում, մասնակցել ենք մաթեմատիկայի ճամբարային ֆլեշմոբին և խաղացել ենք ընկուզախաղեր (ծիծաղելի էր):