23 Հունիսի 2025

4-րդ ուսումնական շրջանի ամփոփում

Առաջին շաբաթ

Այս շաբաթ խաղացինք տարբեր խաղեր՝ «Մաֆիա», «Բլիբել», «Ջենգա», ունեցանք խեցեգործության պարապմունք, դիտեցինք 6․11 դասարանի աղջիկների համերգի փորձը։ Մասնակցեցինք ցուցահանդեսի, երգեցինք ու պարեցինք, կատարեցինք լեզվական խաղ-մրցույթներ, խաղացինք ֆուտբոլ։ Ունեցանք մարմնամարզության պարապմունք։

Երկրորդ շաբաթ

Այս շաբաթ խոսել ենք ճամփորդությունների մասին, Մեդիա կենտրոնում թխել ենք գաթա և բուլկի։ Մասնակցել ենք տարբեր խաղերի, պարապել ենք սեղանի թենիս, խաղացել ենք բատմինտոն, վոլեյբոլ։ Ունեցել ենք ճամփորդություն դեպի «Տեղերի Վանք», այցելել ենք եկեղեցի, որից հետո ես իմ ընկեր էդուարդը ուսումնասիրում էինք մոտակա տարածքները հեռադիտակով։

Մեր թխած գաթան՝

Տեղերի Վանքում՝

Երրորդ շաբաթ
Այս շաբաթ հիմնականում ունեցել ենք շատ ազատ ժամանակ և դիտել ենք 6․11-ի աղջիկների փորձերն ու համերգը։ Նաև այս շաբաթ հեծանիվ ենք քշել՝

22 Մայիսի 2025

Պատմության տարեկան հաշվետվություն

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները (ժամանակագրությամբ):

Հայոց պատմություն

  1. Ուրարտու պետության ստեղծումը – Մեր առաջին հին թագավորությունն էր։

  2. Արգիշտի Ա-ն կառուցեց Էրեբունին (մ.թ.ա. 782 թ.) – Երևանը ծնունդ առավ։

  3. Տիգրան Մեծի թագավորությունը – Հայաստանը դարձավ մեծ և հզոր պետություն։

  4. Քրիստոնեության ընդունումը (301 թ.) – Առաջին քրիստոնյա պետությունը։

  5. Վարդանանց պատերազմը (451 թ.) – Հայերը կռվեցին՝ պաշտպանելու իրենց հավատքը։

Համաշխարհային պատմություն

  1. Եգիպտոսում բուրգերի կառուցումը – Փարավոնների ժամանակ կառուցվեցին հսկա շինություններ։

  2. Հին Միջագետքի քաղաք-պետությունները – Շումերները ստեղծեցին գրությունը։

  3. Հին Հունաստանի զարգացումը – Այստեղ ծնվեցին գիտնականներ ու փիլիսոփաներ։

  4. Օլիմպիական խաղերի սկիզբը (Հունաստան) – Հույները սկսեցին մարզական խաղեր անցկացնել։

  5. Հռոմեական կայսրության հզորացումը – Հռոմը դարձավ աշխարհի կենտրոններից մեկը։

2. Ներկայացնել, հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

  • Արգիշտի Ա – Կառուցեց Էրեբունի բերդը (այժմ՝ Երևան):

  • Տիգրան Մեծ – Հայաստանը շատ մեծացրեց ու ուժեղ դարձրեց:

  • Աշոտ Ա – Նորից ստեղծեց անկախ Հայաստան՝ Բագրատունիների թագավորությունը:

  • Լևոն Բ Մեծագործ – Կիլիկիայում հզոր թագավորություն ստեղծեց և դաշնակիցներ գտավ Եվրոպայում:

  • Հեթում Ա – Դաշինք կնքեց մոնղոլների հետ՝ Հայաստանը պաշտպանելու համար:

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

1. Քրիստոնեության ընդունումը (301 թ.)

Փաստեր

  • Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ պետականորեն ընդունեց քրիստոնեություն։

  • Թագավորը՝ Տրդատ Գ, և հոգևոր առաջնորդը՝ Գրիգոր Լուսավորիչը, միասին տարածեցին նոր հավատքը։

  • Շատ հին տաճարներ փոխվեցին եկեղեցիների։
    Այս իրադարձությունը օգնեց, որ հայ ժողովուրդը պահի իր ինքնությունը տարբեր ժամանակներում։


2. Տիգրան Մեծի թագավորությունը (մ.թ.ա. 95–55)

Փաստեր

  • Տիգրան Մեծը մեծացրեց Հայաստանի սահմանները։

  • Նրա օրոք Հայաստանը դարձավ Արևելքի ամենահզոր պետություններից մեկը։

  • Նա կառուցեց նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը։
    Այս ժամանակահատվածը համարվում է Հայաստանի հզորության գագաթնակետը։


3. Վարդանանց պատերազմը (451 թ.)

Փաստեր

  • Պարսիկները ուզում էին, որ հայերը թողնեն քրիստոնեությունը։

  • Վարդան Մամիկոնյանն առաջնորդեց կռիվը՝ հավատքը պահպանելու համար։

  • Չնայած պարտվեցին, Հայաստանը պահեց իր կրոնը։
    Այս իրադարձությունը ցույց տվեց, որ հայերը պատրաստ են պայքարելու իրենց հավատքի և ազատության համար։


4. Ուրարտու պետության ստեղծումը

Փաստեր

  • Մ.թ.ա. 9-րդ դարում ստեղծվեց Ուրարտուն՝ առաջին հզոր հայկական պետությունը։

  • Ունեին գրություն, ամրոցներ, ջրատարներ։

  • Արգիշտի Ա-ն կառուցեց Էրեբունին (ներկայիս Երևանը)։
    Սա ցույց է տալիս, որ հայերն ունեին զարգացած քաղաքակրթություն շատ վաղուց։


5. Բագրատունիների թագավորության ստեղծումը (885 թ.)

Փաստեր

  • Շատ տարիներ օտարների տիրապետությունից հետո հայերը նորից ունեցան անկախ թագավորություն։

  • Թագավոր դարձավ Աշոտ Ա Բագրատունին։

  • Սկսվեց մշակութային զարգացում՝ եկեղեցիներ, գրքեր, նոր քաղաքներ։
    Այս իրադարձությունը համարվում է հայ ժողովրդի վերածննդի սկիզբը։

    Ուսումնասիրել եմ իմ ազգանվան պատմությունը։

    Ես ինձ գնահատում եմ 7/10:

16 Մայիսի 2025

Բնագիտության տարեկան հաշվետվություն 2025

1-ին կիսամյակ

Քիմիական ռեակցիաների ընթանալու պայմանները

Բնագիտության ամփոփիչ աշխատանք

Ամփոփիչ աշխատանք

Բնագիտության առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Բնագիտության ամփոփիչ աշխատանք

Մեխանիկական աշխատանք և էներգիա

Բնագիտություն սեպտեմբերի 30 — հոկտեմբերի 4

Մեխանիկական շարժում,արագություն

Քիմիական ռեակցիաներ. Սեպտեմբերի 23-27

Բնագիտություն 9-13.09.2024

Երկրի ձգողությունը. ծանրության ուժ և մարմնի կշիռ

Առանձգականության ուժ , ուժի չափումը:Նոյեմբերի 18-22.

2-րդ կիսամյակ

Բնագիտության փետրվարի ամփոփիչ աշխատանք

Ջերմային երևույթների բազմազանությունը 10-14.02.2025

Մարմինների էլեկտրականացում

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Էլեկտրական հոսանք, կայծակ, մարտի 10-14

Բանգիտություն 01-04.04.2025

Բջջի կառուցվածքը

Լույսը և գույնը բնության մեջ

Բնագիտություն 17-21.03.2025

Բնագիտության ապրիլ ամսվա ամփոփիչ աշխատանք

Աչք և տեսողություն։ Տեսողության հիգիենա։

8 Մայիսի 2025

Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ
ժամատախտակ
Տեխնոլոգիայի խմբեր-Առողջագիտություն
Ֆիզկուլտուրայի խումբը, օրը- Բասկետբոլ, երկուշաբթի
Ընտրության խմբեր-Բոլորը բասկետբոլ
Լրացուցիչ պարապմունք դպրոցում-Չկա
Երկարօրյա-Չկա
Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս-Մաթեմատիկա Ֆիզմաթ Դպրոցում
Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/-https://aramtonoyan2013.edublogs.org/2025/04/04/%d5%ab%d5%b4-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/
Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)-Չեմ օգտվում
Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)-Բարձրունք՝ Սևաբերդ
6 Մայիսի 2025

Բնագիտության ապրիլ ամսվա ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    25սմ
  2. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    • Եղջերաթաղանթ – բեկում է լույսը և պաշտպանում աչքը։

    • Ակնաբյուրեղ – փոփոխում է ձևը՝ տեսողության հարմարվողականությունը ապահովելով (հեռավոր և մոտ առարկաներ տեսնելու համար)։

    • Ապակենման մարմին – լրացնում է աչքի ներքին մասը և օգնում լույսը փոխանցել ցանցաթաղանթ։

    • Ցանցաթաղանթ – ընկալում է լույսը և ձևավորում պատկերը։

    • Ծիածանաթաղանթ – կարգավորում է բիբի բացվածքը՝ վերահսկելով աչք մտնող լույսի քանակը։

    • Բիբ – լույսի մուտքի բացվածք է, որի տրամագիծը փոխվում է կախված լուսավորությունից։

  3. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
    Կրում են ցրող ոսպնյակներով ակնոց:
  4. Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

    Տեսողության արատները կանխելու համար անհրաժեշտ է՝

    • Աշխատել լավ լուսավորվածության պայմաններում։

    • Պարբերաբար հանգստացնել աչքերը, եթե երկար ժամանակ աշխատում ես կամ կարդում։

    • Չկարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում։

    • Չկռանալ շատ գրքի կամ տետրի վրա, աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ։

    • Գրելիս ապահովել, որ լույսը ճիշտ կողմից ընկնի, որպեսզի ձեռքից ստվեր չգցվի։

    • Սահմանափակել հեռուստացույցի և համակարգչի օգտագործման ժամանակը։

  5. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
    Մարմինների գույնը պայմանավորված է նրանով, թե ինչպես են նրանք կլանում և անդրադարձնում լույսը: Սպիտակ մակերևույթներն անդրադարձնում են բոլոր գույները, իսկ սևերը՝ կլանում են բոլոր լույսերը: Այլ մարմիններ անդրադարձնում են միայն որոշակի գույներ՝ այդպիսով ձևավորելով իրենց տեսանելի գույնը:
  6. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
    Իսահակ Նյուտոնը:
  7. Ի՞նչ է բջիջը։
    Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է
  8. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ
  9. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Բջջաթաղանթ, ցիտոպլազմա, կորիզ և օրգանոիդներ
  10. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Այն պահպանում է բջիջը շրջակայից և ապահովում է նյութերի փոխանակումը շրջակայի հետ։
  11. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
    Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։ Շատ կենդանիներ չեն տարբերում գույները, օրինակ՝ մեղուները տեսնում են միայն դեղին, կապույտ և ուլտրամանուշակագույն գույները, բայց չեն տեսնում կարմիր գույնը։ Թռչունների աչքերը ունեն շատ ավելի սուր տեսողություն, իսկ ձկները տեսնում են միայն մոտ տարածության վրա։
  12. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
    Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն։
  13. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։
    Անթափանց մարմինների գույնը կախված է նրանից, թե ինչ գույնի լույսեր են նրանք անդրադարձնում և թե որ ճառագայթներն են կլանում։
  14. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։
    Թափանցիկ մարմինների գույնը կախված է նրանից, թե որ գույնի լույսեր են անցնում դրանց միջով։ Օրինակ՝ կապույտ ապակին թողնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանում է, իսկ սովորական ապակին անդրադարձնում է բոլոր գույները:
  15. Ի՞նչ է հյուսվածքը։
    Հյուսվածքը բջիջների այն խումբն է, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը և ծագումը:
  16. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։
    Գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող և մեխանիկական։
  17. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
    Էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային։
  18. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
    Մեխանիկականը:
30 Ապրիլի 2025

Մայրենիի ապրիլ ամսվա հաշվետվություն

Այս ամիս ունեցել ենք 3 գործնական քերականության դաս՝
Գործնական քերականություն 07.04.2025

Գործնական քերականություն 16.04.2025
Գործնական քերականություն 28.04.2025

Կարդացել ենք Համո Սահյանի բանաստեղծությունները և գտել 10 հետաքրքիր փաստեր Համո Սահյանի մասին։

Նաև կարդացել ենք Փորձությունը (hնդկական հեքիաթ) և Ղազարոս Աղայանի «Հնարագետ ջուլհակը»։

4 Ապրիլի 2025

Մայրենիի մարտ ամսվա հաշվետվություն

Ամիսը սկսեցինք Հ. Թումանյանի Ահմադը և Իմ ընկեր Նեսոն պատմվածքներից:

Նաև ունեցել ենք 2 գործնական քերականության դաս.
Գործնական քերականություն 10.03.2025
Գործնական քերականություն 17.03.2025

 

Անգիր եմ սովորել Ե.Չարենցի  «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Ու մասնակցել եմ մայրենիի մարտ ամսվա ֆլեշմոբին:

28 Փետրվարի 2025

Մայրենիի փետրվարյան հաշվետվություն

Փետրվարի 7-ին Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը ես կազմեցի Ուսումնական տեսանյութ օնլայն բառարանից օգտվելու մասին, որովհետև Սեբաստացին նաև զբաղվել է բառարանագրությամբ:

Նաև ունեցել ենք 2 գործնական քերականության դաս.
Գործնական քերականություն 26.02.2025
Գործնական քերականություն 03.02.2025
Անցել ենք գոյականների տեսակները:

Նաև մասնակցել եմ Մայրենիի փետրվարյան ֆլեշմոբին:

Անգիր եմ սովորել Վահան Տերյանի Մթնշաղի անուրջներ-ից «Շիրակի դաշտերից» բանաստեղծությունը:

Սովորել եմ Հ.Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը:

7 Դեկտեմբերի 2024

Բնագիտության առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Բնագիտություն սեպտեմբերի 30 — հոկտեմբերի 4

Մեխանիկական շարժում,արագություն

Քիմիական ռեակցիաներ. Սեպտեմբերի 23-27

Բնագիտություն 9-13.09.2024

Երկրի ձգողությունը. ծանրության ուժ և մարմնի կշիռ

https://aramtonoyan2013.edublogs.org/2024/12/06/%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b6%d5%b1%d5%a3%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d5%aa-%d5%b8%d6%82%d5%aa%d5%ab-%d5%b9%d5%a1%d6%83%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8%d5%b6%d5%b8/

Ամփոփիչ-աշխատանք

Բնագիտության ամփոփիչ աշխատանք

Քիմիական ռեակցիաների ընթանալու պայմանները

19 Հոկտեմբերի 2024

Բնագիտության ամփոփիչ աշխատանք

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։
    Ֆիզիկական երևույթ են կոչվում այն երևույթները, որոնց ընթացքում փոխվում է վիճակը և ձևը։
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։
    Քիմիական երևույթ են կոչվում այն երևույթները, որոնց ընթացքում փոխվում է համը, հոտը և գույնը։
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։
    Հետևյալ երևույթներից ֆիզիկական են՝ մոմի այրվելը, բաժակի կոտրվելը, ջրի եռալը, եղյամի առաջացումը։
  4. Բերե’ք ֆիզիկական երևույթի օրինակներ։
    Ֆիզիկական երևույթի օրինակ է՝ աթոռի կոտրվելը։
  5. Բերե’ք քիմիական երևույթի օրինակներ։
    Քիմիական երևույթի օրինակ է՝ կաթի թթվելը։
  6. Քիմիական երևույթների ժամանակ ի՞նչ փոփոխություններ են կատարվում նյութի հետ։
    Քիմիական երևույթի ժամանակ փոխվում է համը, հոտը և գույնը։
  7. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։
    Քայքայման ռեակցիա են անվանում այն ռեակցիաները, որոնց ընթացքում մեկ բարդ նյութից ստացվում է երկու(կամ ավել) պարզ կամ բարդ նյութ։
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։
    Միացման ռեակցիա են անվանում այն ռեակցիաները, որոնց ընթացքում երկու(կամ ավել) պարզ կամ բարդ նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ։
  9. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։
    Տեղի է ունենում քայքայման ռեակցիա։
  10. .Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։
    ա) C+O2 =CO2 բ)CH4=H2+C
    գ)H2+S=H2S. դ) FeS=Fe+S
  11. Բերե’ք քայքայման ռեակցիայի օրինակներ։
    Ջուր=ջրածին+թթվածին
  12. Բերե’ք միացման ռեակցիայի օրինակներ։
    Երկաթ+ծծումբ=երկաթի սուլֆիդ
  13. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։
    Դա քիմիական ռեակցիաները, որը ընթանում է ջերմության և լույսի անջատմամբ։
  14. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
    Այրման պայման է թթվածնի առկայությունը:
  15. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։
    Ջուր, կրակմարիչ, թթվածնի հոսքի կանգ։
  16. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
    Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն օքսիդացման ռեակցիաներն են, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդները:
  17. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
    Աղերը կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։
  18. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
    Հիմքերը կազմված են մետաղի ատոմից և հիդրօքսիլ խմբերից:
18 Մայիսի 2024

Մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարել և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Ես կարողանում եմ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։ Այդ նախագծի շրջանակներում ներկայացրու տարվա ընթացքում ձեռքբերած մեդիահմտություններդ՝
  • geogebra ծրագրով աշխատելու կարողություն: Գծեք ուղիղ, 2 հատվող ուղիղներ, զուգահեռ ուղիղներ, հատված, ճառագայթ, անկյուններ, բազմանկյուններ, խորանարդ:
  • google forms-ով աշխատելու կարողություն: Կազմեք մաթեմատիկայի ինքնաստուգման թեստ:
    Google forms-Մաթեմատիկայի ինքնաստուգում
    Geogebra-

  • Լրացրու բացթողումներդ:
    Բացթողում չունեմ
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Կատարում եմ երկրորդ մակարդակը
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկի
  • Գնահատիր մայիս ամսվա քո աշխատանքը՝ 1-10 միավորային համակարգով:
    8
  • Կատարո՞ւմ ես լրացուցիչ մաթեմատիկական աշխատանքներ:
    Այո
  • Ի՞նչ կավելացնես հաշվետվությանդ:
    Ոչինչ
18 Մայիսի 2024

Հայրենագիտության հաշվետվություն

Դիր  բլոգիցդ հայրենագիտության բաժնի հղումը՝
Հայրենագիտություն
Քանի՞ նյութ ունես հայրենագիտության բաժնում՝
Ունեմ 46 նյութ
Այս տարվա մեջ հաջողված նախագիծ, որն ամենաշատն ես հավանել, դիր հղումը՝
Լութեր Ջորջ Կարապետ Սիմջյան
Ուսումնական ի՞նչ նյութ քեզ ամենաշատը դուր եկավ, որն ամենաինֆորմատիվն էր՝
Հին արհեստներն ու արվեստները Հայաստանում. Քանդակագործություն
Դժվարություններ ունեացա՞ր  այս տարվա առարկայական ծրագիրը ուսումնասիրելիս, ինչու՞
Դժվարություններ եղել են, որովհետև տեղեկությունները շատ քիչ էին և դրանք գտնելը երկար էր տևում
Ո՞ր նախագծերով ես ճամփորդել դիր բոլորի հղումները՝
Չեմ չամփորդել
Ի՞նչ կցանկանայիր փոխել-ավելացնել հայրենագիտություն առարկայի մեջ՝
Ոչինչ
Ինչպե՞ս քեզ կգնահատես այս առարկայից 1-10 բալային սանդղակով՝

8

18 Մայիսի 2024

Բնագիտության հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտություն

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես։
Օշինդրը` վնասատուների դեմ պայքարի բնական միջոց
Բույսերի խնամք

3.Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Կլիմա

Եղանակ
Դիտել
Քամու բնութագրիչները

Քամու տեսակները

Մթնոլորտային ճնշում

Մթնոլորտի տաքացումը

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ճահիճներ

Ստորերկրյա ջրեր

Գետեր

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ

Ջրոլորտ՝ ջուրը բնության մեջ, ջրի հատկությունները

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել։
Մասնակցել եմ մանրադիտակով ծաղկի կառուցվածքը ուսումնասիրելուն:

5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։
Բահ-բահով փորում են հողը, որպեսզի ծառ կամ ծաղիկ տնկեն:
Փոցխ-փոցխով հարթացնում են հողը և առանձնացնում քարերից:

6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։
Գործիքով աշխատելիս պետք է զգույշ և ուշադիր լինել, գործիքը տեղափխելիս պետք է այն ցածր պահել և չշարժել:

7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Կկարողանամ ցանել և աճեցնել միկրոկանաչիներ:

8. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Մասնակցել եմ 1 ֆլեշմոբի

18 Մայիսի 2024

Годовой отчёт

  1. Напишите ваше имя и фамилию.
    Арам Тоноян.
  2. Сколько вам лет?
    Мне 11 лет.
  3. В каком классе вы учитесь? В какой школе?
    Я учусь в пятом классе в Западной школе.
  4. Какой ваш любимый предмет?
    Мой любимый предмет — Армянский.
  5. Расскажите о своей семье.
    Моя семья маленькая. В моей семье 4 человека. Мама, папа, сестра и я.
    Мою маму зовут Гоар.
    Моего папу зовут Андраник.
    Мою сестру зовут Анна.
  6. Есть ли у вас домашнее животное? Расскажите о нем.
    У меня нет домашних животных.
  7. Какой ваш любимый вид спорта?
    Мой любимый вид спорта—баскетбол.
  8. Какие книги вы любите читать?
    Я люблю читать книги про приключения.
  9. Участие в флешмобах.
    Участвовал во всех флешмобах.
  10. Над какими проектами вы работали в этом году?
  11. Рубрика «Русский язык» /ссылка/
4 Մայիսի 2024

Մաթեմատիկայի մարտ ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    https://aramtonoyan2013.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Լրացրու բացթողումներդ:
    Ես բացթողում չունեմ:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Մաթեմատիկայի մարտ ամսվա ինքնաստուգում | Արամ Տոնոյան
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Սովորաբար կատարում եմ երկրորդ մակարդակը:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկի
  • Գնահատիր ապրիլ ամսվա քո աշխատանքը՝ 1-10 միավորյաին համակարգով:
    8/10
28 Փետրվարի 2024

Մաթեմատիկայի փետրվար ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո։
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։
    Ոչ։
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։
    Ոչ։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։
    Այո։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Ոչ։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Ես կատարում եմ ֆլեշմոբի երկրորդ մակարդակը:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Ես կատարում եմ ֆլեշմոբը հայրիկիս հետ։
27 Հունվարի 2024

22-26.01.2024 Շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ լավ ձյուն էր եկել: Հինգշաբթի օրը մենք տղաներըվ ձյունից բերդ սարքեցինք: Եւ շատ հավես ժամանակ անցկացրեցինք: Նաև մենք մեր միկրոկանաչիներից աղցան պատրաստեցինք: Շատ համեղ աղցան էր: Այս շաբաթն էլ շատ լավ անցավ:

20 Հունվարի 2024

14-19.01.2024 Շաբաթվա պատում

  1. Այս շաբաթն էլ շատ հետաքրքիր անցավ: Մենք գնացինք Հարավային դպրոց և փոքրերի հետ բնագիտական փորձեր կատարեցինք: Հետո ուսումնասիրեցինք դպոցի տարածքը: Հաջորդ օրը գնացինք Հյուսիսային դպրոց՝ Տիկին շողիկի լաբորատորիա: Այնտեղ նախորդ անգամվանից հետո շատ բան էր փոխվել, համստերները ձագեր էին ունեցել: Այնտեղ ինչպես միշտ շատ հետաքրքիր էր: Հինգշաբթի օրը մենք գնացինք Սևաբերդ: Այնտեղ ես եղել էի անցյալ տարի, բայց այս տարի ամեն-ինչ ուրիշ էր: Եղանակը ավելի տաք էր և ձյունը ավելի շատ էր: Շատ հավես օր անցկացրեցինք: Ուրբաթ մեր մեր մոտ եկան ավագ դպրոցից երկու տղա: Նրանց հետ կատարեցինք շատ հետաքրքիր բնագիտական և ֆիզիկական փորձեր: Այս շաբաթը շատ լավն էր:
16 Հունվարի 2024

Բնատգիտատեխնիկական ստուգատես 2024-ի պատասխանները

Բնագիտատեխնիկական ստուգատես 2024-ի հաշվետվություն

Ես Բնագիտատեխնիկական ստուգատես 2024-ի պատասախանատու սովորողների ցանկում էի: Ես Ընկեր Շուշանի օգնականն էի հայտերի ստուգման ժամանակ: Հայտերը պետք էր ընտրեինք ըստ հետևյալ կետերի.
1.Տեսանյութի գերակշռող մասը պետք էր լիներ մասնակցի խոսքը։
2.Լիներ 1-3 րոպե տևողությամբ։
3.Հղումը լիներ ուսումնական բլոգից։
Արևմտյան դպրոցը ընդունել է հարյուրից ավել հայտ:

13 Հունվարի 2024

08-12.01.2024 Շաբաթվա պատում

Այս շաբաթ մենք կատարել ենք “Փորձարարական բնագիտություն” նախագծի առաջին փուլը: Նախագիծը շատ հետաքրքիրն է: Նաև մենք մասնակցել ենք բակային աշխատանքներին: Աշնանային խորը էտից հետո ճյուղեր էին հավաքվել. դրանցից խոշորները հավաքվել դառել են խրձեր, իսկ ավելի մանրները հավաքել ենք փոցխով՝ առանձնացնելով տերևներից։

15 Դեկտեմբերի 2023

Полугодовой отчет по русскому языку

  1. Расскажите о себе. Как вас зовут? Сколько вам лет? Чем вы любите заниматься?
    Меня зовут Арам. Мне 10 лет. Я люблю читать и играть на пианино.
  2. Какие темы (тексты) по русскому языку вы прошли в этом полугодии?
    Мороз Иванович. Часть 2 | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    aramtonoyan2013.edublogs.org/2023/12/13/мороз-иванович-часть-1/
    Четыре желания | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Белая шубка | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Цветик — семицветик. Часть 4. | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Цветик — семицветик часть 3 | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Цветик — семицветик. Часть 2. | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Цветик- семицветик часть 1 | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Заплатка | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Передышка часть 2 | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Передышка часть 1 | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Тайное становится явным часть 1 | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Тайное становится явным часть 2 | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    aramtonoyan2013.edublogs.org/2023/10/05/ереван/
    aramtonoyan2013.edublogs.org/2023/09/30/умный-попугай/
    Сказка о чудесном дереве | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Главные реки | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Как слон ходил в гости к ёжику | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Школа клоунов | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Моя семья | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
    Мои летние каникулы | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
  3. Что нового вы узнали?
    Я узнал сказку “Мороз Иванович”.
  4. Какие темы вам понравились?
    Мне понравилась текст “Цветик семицветик”.
  5. Над какими проектами вы работали?
    Мы роботали над проектом “Рассказы Николая Носова”.
  6. Над какими темами вы бы хотели работать в следующем полугодии?
    Я хотел бы работать над интересными темами.
15 Դեկտեմբերի 2023

Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

15 Դեկտեմբերի 2023

Մայրենիի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
Մայրենի | Արամ Տոնոյան edublogs.org
Սեպտեմբեր-10
Հոկտեմբեր-13
Նոյեմբեր-11
Դեկտեմբեր-6

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, դրանցից յուրաքանչյուրի մասին կարճ գրեք, թե ինչ եք հիշում։
Ուղագրություն ու ուղղախոսություն-Ես սովորել եմ նոր բառեր, որոնք կարդում էն ուրիշ ձև, իսկ արտասանում են ուրիշ ձև։
Ձևաբանություն-Բառերն ըստ իմաստի բաժանվում են տարբեր խմբերի:
Առարկա ցույց  տրվող բառերը կոչվում են գոյական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը՝ ածական, գործողություն ցույց տվող բառերը՝ բայ և այլն:
Հայերենում կա տասը խոսքի մաս՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն և վերաբերական:
Բառակազմություն-Ես սովորեցի բառեր կազմել։
Բառագիտություն-Ես սովորել եմ բառերի ձեվեր:
Վանկ-Ես սովորել եմ բառերը ճիշտ վանկերի բաժանել:
Հնչյունաբանություն-Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է: Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով: Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են: Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են: Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ): Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

3․ Առաջին ուսումնական շրջանում ի՞նչ հեղինակներ ենք ուսումնասիրել, նրանցից յուրաքանչյուրի մեկական ստեղծագործություն ներկայացրեք և գրեք, թե ինչու հենց դա եք ընտրել։
Վիլյամ Սարոյան-Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Համո սահյան-Ինչ կատարվեց երկնքում
Ջաննի Ռոդարի-Թե ինչպես կապիկները ճամփորդեցին
Հովհաննես Թումանյան-Սասունցի Դավիթը
Հանս Քրիստիան Անդերսեն-Լուցկիներով աղջիկը

4․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք դրանց վերնագրերի վրա։
Ռոալդ Դալ “Ջորջի հրաշագործ բալասանը”:

5․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեույթունն է հետաքրքրում, ինչո՞ւ /գործունեության տեսակներ՝ լեզվական, ընթերցանություն, աշխատանք տեքստի հետ, բանաստեղծություններ անգիր սովորել, քնարկումներ․․․/:
Ինձ հետաքրքրում է տեքստի հետ աշխատանքը: Որովհետև ինձ հետաքրքիր է կարդալ տեքստը և կատարել առաջադրանքները:

6․ Ի՞նչ նախագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
Ես ավելացնելու բան չունեմ:

7․ Առաջին ուսումնական տարվա աընթացքում ի՞նչ չափածո ստեղծագործություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները։
Հովհաննես Թումանյան Սասունցի Դավիթը: Համո Սահյան Ձորից եկավ ինչ որ ճիչ, Ինչ կատարվեց երկնքում, Հայաստան ասելիս: Ինձ ամենից շատ դուր եկավ Սասունցի Դավիթը:

8․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝
Գնահատում եմ 8 միավոր:

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Գնահատում եմ 5 միավոր: Ինձ մայրենիի դասերը շատ հետաքրքիր են:
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
    Կատարում եմ ինքնուրույն:
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Գնահատում եմ 5 միավոր:

9․ Լրացրեք առցանց հարցաթերթը
Լրացրել եմ:

13 Դեկտեմբերի 2023

Մաթեմատիկայի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Գրեթե միշտ պարտաճանաչ, բայց ունեմ որոշ թերացումներ:
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մեծ մասամբ ինքնուրույն, ձեր պատասխանը/:
    Մեծ մասամբ ինքնուրույն:
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Երևան քաղաքի պատմության թանգարան: Մաթեմատիկական խաչբառեր և խնդիրներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես  «Ուսումնական աշուն. 2023» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի կազմում․ Սովորող-սովորեցնող» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:

  • Մաթեմատիկական գիտելիքներդ կարո՞ղ ես օգտագործել առօրյայում: Ներկայացրու որևէ օրինակ:
    Օրինակ ես կարող եմ հաշվել իմ գումարը, հանգիստ կատարում եմ գնումներ:
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
    Լրացուցիչ նախագծերին չեմ մասնակցել:
  • Ո՞ր նախագիծն է քեզ ամենից շատ դուր եկել:
    Ինձ դուր է եկել «Ստեղծագործ մաթեմատիկներ»-ը:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա  ֆլեշմոբին։ Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել։
    Բոլորին մասնակցել եմ:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Երկրորդ:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկի:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները:
    Ոչ:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
    Բոլորը կատարել եմ:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա հաշվետվությանը:
    Այո:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր ամսվա հաշվետվությանը:
    Այո:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա հաշվետվությանը:
    Այո:
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 1-ին ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
    8
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը։
    Ոչինչ:
2 Դեկտեմբերի 2023

Մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա հաշվետվություն

25 Մայիսի 2023

Я умею я могу

Рассказать о своих интересах.
Мне все интересно.

Рассказать о прочитанных в последнее время книгах.
Я не читал книг.

На какие темы ты можешь говорить на русском языке?
Я умею и люблю читать, писать и переводить с русского языка.

Напиши, о каких новостях ты узнал, выскажись по этому поводу.
Я не узнал никаких новостей.

Помести какое-нибудь созданное тобой видео.
Я не создавал видео.

Помести удачный отрывок из написанного тобой сочинения.
Я не писал сочинения.

Что вы любите делать?
Я люблю читать.

Что вы не любите делать?
Я не люблю заниматься неинтересными вещами.

Кто ваши друзья?
Мои друзья-мои одноклассники.

Какие они?
Они очень смелые.

Как называется ваш любимый фильм?
Мой любимый фильм-Гарри Поттер.

О чём вы мечтаете?
Мечтаю быть хорошим человеком.

Я умею и люблю читать, писать, переводить с русского языка . Я понимаю русский язык, и говорю на разные темы. Я умею выражать свои мысли, могу создавать видео и размещать их в своем блоге. Люблю играть в игры, читать и рисовать.

20 Մայիսի 2023

Հայրենագիտության երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Հրապարակիր հայրենագիտության բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ունես հրապարակված։
Հայրենագիտություն | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)

Սեպտեմբեր 4 նյութ

Հոկտեմբեր 4 նյութ

Նոյեմբեր 7 նյութ

Դեկտեմբեր 2 նյութ

Հունվար 2 նյութ

Փետրվար 3 նյութ

Մարտ 2 նյութ

Ապրիլ 2 նյութ

Մայիս 1 նյութ

Պատումի տեսքով ներկայացրու քո երրորդ ուսումնական շրջանի աշխատանքը:

Ինձ համար շատ հետաքրքիր ուսումնական շրջան էր, մենք ուսումնասիրեցինք թեմաներ, որոնք ես շատ եմ սիրում ու ինձ շատ հետաքրքիր է։ Ուսումնական շրջանի սկզբում ուսումնասիրեցինք Հայ հեթանոս աստվածների մասին։ Ես իմացա Արամազդի, Վահագնի, Աստղիկի ու էլի շատ աստվածների ու իրենց տված շնորհների մասին։ Հետո ծանոթացանք առասպելներին։ Հայկի և Բելի առասպելը ես շատ հավանեցի։ Իմացա Տորք Անգեղի, Արա Գեղեցիկի և Շամիրամի, Վահագն վիշապաքաղի մասին։

Հետո ուսումնասիրեցինք հայոց արքաներին։ Ուրարտական թագավորությունից Արգիշտի առաջինն է հիմնել մեր Երևանը, որը ավելի հին է քան Հռոմը, դրա մասին կա քարի վրա փորագրված և այդ քարը Երևանի ծննդյան վկայագիրն է։ Հետո ուսումնասիրեցինք Արտաշեսյաններին։ Ծանոթացանք մեր ամենասիրելի արքաներին՝ Արտաշեսին Առաջինին ու Տիգրան Մեծին։

Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկած ուսումնական նյութերից, որն էր քեզ առավել հետաքրքիր։

Շատ նյութեր կային հետաքրքիր, բայց ինձ ամենաշատը դուր եկավ Հայկի և Բելի մասին առասպելը։

Ներկայացրեք  յուրաքանչյուր ամսվա աշխատանքը։

Հունվար՝
Տարազ | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
Գառնու հեթանոսական տաճար | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)

Փետրվար՝
Ճամփորդություն դեպի Սևաբերդ գյուղ | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
Իմ հայրենագիտական ռեբուսները | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
Հայ Դիցաբանության Աստվածներ | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)

Մարտ՝
Վահագն Վիշապաքաղ | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
Տորք անգեղի հուշարձան | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)

Ապրիլ՝
Մենուայի ջրանցք | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)

Մայիս՝
Ուրվական դարձող Երևան | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)

18 Մայիսի 2023

Բնագիտության ամփոփիչ հաշվետվություն

  1. Տեղադրի՛ր բնագիտության բաժնի հղումը:
    Բնագիտություն | Արամ Տոնոյան edublogs.org

2. Առանձնացրու՛ երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես։
Գործնական աշխատանք մանրադիտակով:

3. Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն
էր ավելի դժվար, որը`հեշտ։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները
կատարել ես։
Կենդանիների բազմությունը իմ համար դժվար էր։ Մանրադիտակով գործնական աշխատանքը իմ համար
հետաքրքիր էր։ Իսկ Գյուղատնտեսությունը՝ հեշտ։ Ես կատարել եմ առաջադրանքները՝ Երկրի օդային հագուստը | Արամ Տոնոյան (edublogs.org), Գյուղատնտեսություն | Արամ Տոնոյան (edublogs.org), Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը | Արամ Տոնոյան (edublogs.org), Բակտերիաներ և սնկեր | Արամ Տոնոյան (edublogs.org), Հողը և կենդանի օրգանիզմները | Արամ Տոնոյան (edublogs.org), ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ | Արամ Տոնոյան (edublogs.org):

4. Գործնական պարապմունքներից որի՞ն ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ մանրադիտակով բջիջները ուսումնասիրելուն:

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր
օրինակներ։
Ես կկարողանամ ծաղիկ տնկել:

6. Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել:
1:

15 Մայիսի 2023

“Ելք” ստուգատես 15.05.2023

Մայրենիի հաշվետվություն սեպտեմբեր 2022-մայիս 2023

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։
    Ես այս ուսումնական տարվա ընթացքում հրապարակել եմ մայրենիի կարգում 84 նյութ:
    Մայրենի | Արամ Տոնոյանedublogs.org
  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։
    Իմ իրականացված ամենահետաքրքիր նախագիծը “Իմ սիրելի սեբաստացին” է:
    Իմ սիրելի սեբաստացին | Արամ Տոնոյանedublogs.org
  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․
    Ինձ դուր է գալիս ընթերցանությունը:
  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։
    Իմ մայրենիի դասը հետաքրքիր է։ Մենք անգիրները դրսում ենք պատմում։ Ընթերցանությունը անում համ ներսում, համ դրսում:
  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
    Ծառեր թփեր լեցուն միրգ | Արամ Տոնոյան edublogs.org
  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։
    Մենք կարդացել ենք՝ Հովհանես Թումանյանի, Ղազարոս Աղայանի և Ջաննի Ռոդարիի հեքիաթներն և բանաստեղծությունները:
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ինչ գույն կընտրես։
    Ես կնտրեմ կանաչ գույնը:
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
    Ես 9 միավոր կտամ:
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
    Ես կուզեի մայրենիի հետ կապված խաղերը լինեին շատ։
  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։
    Ես կուզեի ամեն ինչ մնար նույն ձևի:

28 Ապրիլի 2023

Մաթեմատիկայի ապրիլ ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Գունային խաղեր» նախագծին։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։
    Ոչ:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես  ապրիլ ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։
    Այո:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    1 և 2:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկի:
24 Մարտի 2023

Մարտ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» նախագծին։
    Ոչ:
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։
    Այո:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի մարտ  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    1-ին և 2-րդ:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկի:
27 Փետրվարի 2023

Մաթեմատիկայի Փետրվար Ամսվա Հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում: Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Մոգական հնարքներին չեմ մասնակցել, մնացածին մասնակցել եմ:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և երկրորդ:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հայրիկի հետ:
27 Հունվարի 2023

Մարտիրոս Սարյանի տուն թանգարան

Մենք գնացել ենք Մարտիրոս Սարյանի տուն թանգարան։ Այնտեղ մենք զբոսնեցինք Սարյանի փողոցով և մտանք թանգարան, որտեղ մենք ծանոթացանք Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններին։ Ինձ շատ դուր եկան նրա նկարները։ Ինձ դուր են գալիս Սարյանի վառ գույները։ Գիդ ուկեցորդը շատ լավ ներկայացրեց նրա ստեղծագործական գործունեությունը։ Վերջում հավաքեցինք փազլ, որը Սարյանի նկարներից մեկն էր։ Սարյանի գույներով տպավորված նկարեցինք Նատյուրմորտ։ Կազմեցինք և լուծեցինք գունային խաղերի վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ։

27 Հունվարի 2023

Ձմեռային ճամբար 2023-ի ամփոփում

Մենք գնացել ենք Մարտիրոս Սարյանի թանգարան։ Այնտեղ մենք զբոսնեցինք Սարյանի փողոցով և մտանք թանգարան, որտեղ մենք ծանոթացանք Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններին։ Ինձ շատ դուր եկան նրա նկարները։ Ինձ դուր են գալիս Սարյանի վառ գույները։ Գիդ ուկեցորդը շատ լավ ներկայացրեց նրա ստեղծագործական գործունեությունը։ Վերջում հավաքեցինք փազլ, որը Սարյանի նկարներից մեկն էր։ Սարյանի գույներով տպավորված նկարեցինք Նատյուրմորտ։ Կազմեցինք և լուծեցինք գունային խաղերի վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ։

Մենք մասնակցել ենք ազգագրական ստուգատեսին և թխել ենք գաթա։ Այդ գաթայի մեջ դրել ենք կոպեկ և ում այն ընկնի նրա տարին բախտավոր կլինի։

18 Դեկտեմբերի 2022

Բնագիտության առաջին ուսումնական շրջանի ամփոփիչ հաշվետվություն

  1. Տեղադրիր բնագիտության բաժնի հղումը:
    Բնագիտություն | Արամ Տոնոյան edublogs.org.

2. Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես և ինչ կուզենայիր ավելացնել։
Ես մասնակցել եմ “Դեղաբույսերը մեր կյանքում” նախագծին:

3. Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Մեզ սնող հողը
Ավստրալիա
Աֆրիկայի հայտնագործումը
Մարմիններ, նյութեր, մասնիկներ
Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը
Մենք էլ ենք բնության մի մասնիկը

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ հողի ստուգմանը և սովորել եմ ինչպես է դա արվում:

5. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։
Մասնակցել եմ 2 ֆլեշմոբի: (Սեպտեմբեր, հոկտեմբեր):

18 Դեկտեմբերի 2022

Մաթեմատիկայի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Նախագծերի հղումները տեղադրել եմ հետևյալ հաշվետվություններում:

Սեպտեմբեր
Սեբտեմբեր ամսվա մաթեմաթիկայի հաշվետվություն

Հոկտեմբեր
Հոկտեմբերի մաթեմատիկայի հաշվետվություն

Նոյեմբեր
Նոյեմբեր ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

Դեկտեմբեր
Մաթեմատիկայի դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
Այո:

Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը:
Հիմնականում կատարում եմ ինքնուրույն:

Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
Այո (տես ավելի վեր):

Ինքնագնահատում:
7

18 Դեկտեմբերի 2022

Մաթեմատիկայի դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

16 Դեկտեմբերի 2022

Մայրենիի առաջին կիսամյակի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել:
Մայրենի | Արամ Տոնոյան (edublogs.org)
Սեպտեմբերին ունեմ 8 գրառում: Հոկտեմբերին ունեմ 14 գրառում: Նոյեմբերին ունեմ 15 գրառում: Դեկտեմբերին ունեմ 5 գրառում:

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։
Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր մենք ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները. Բառակազմություն, Շեշտ և հնչյունափոխություն, Վանկ ու Հայերենի հնչյունական համակարգը: Ես ամենալավը հասկացել եմ Բառակազմություն թեման:

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։
09.12-Էվրիկա՜ էվրիկա՜ գրքաշար | Բանկը պատի մեջ
25.11-02.12-Պատմական որոնումներ գրքաշար | Միջնադարյան սպանդ
11.11-Ազատ Շահինյան | Սուրն ու Սամը
07.10-Ստեփան Զորյան | Մի գիշեր անտառում
02.09-Ստեփան Զորյան | Պապն ու թոռը

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։
Ինձ հետաքրքրում է ընթերցանություն դասը, որովհետև ես ընթերցասեր եմ:

5․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։
Ես կավելացնեի “Ընթերցանության մրցույթ” կոչվող նախագիծ, որտեղ սովորողները մրցում են իրար հետ բարձրաձայն կարդալով, իսկ հետո քվիարկում են և հաղթողներին նվեր է տրվում:

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածը:
Մենք անցել ենք Եղևնին, Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա, Հ.Թումանյան Առավոտ, Երկու սև ամպ, Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է, Մշուշների շաղարշի տակ, Աշուն օր և Ծառեր, թըփեր լեցուն միրգ բանաստեղծությունները:
Ինձ ամենից շատ դուր է եկել Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա:

7․ Գիրք-տետրով աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։
Ես լրացրել եմ բոլոր էջերը և բոլոր առաջադրանքները ինձ դուր են գալիս բայց մի-քիչ դժվարանում եմ ստեղծագործական աշխատանքներում:

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։
Իմ դպրոցի հրաշալիքները, Իմ սիրելի սեբաստացին, Երաժշտությունը իմ կյանքում, Իմ ամառային արձակուրդը:

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝
Գնահատում եմ 1-10 միավորով: 8 միավոր:

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով\:
    Ինձ մայրենիի դասերը հետաքրքիր են: 4 միավոր:
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը:
    Մայրենիի առաջադրանքները կատարում եմ ինքնուրույն:
  • Մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով\:
    Մայրենիի ուսուցչուհին (Ընկեր Գոհարը) դասերը անցկացնում է շատ արդյունավետ: 4 միավոր:
12 Դեկտեմբերի 2022

Հայրենագիտության առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Սեպտեմբեր
Իմ ազգանվան պատմությունը
Հայկական լեռնաշխարհ
Իմ երկրի մասին
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Իմ ամառային արձակուրդը

Հոկտեմբեր
Կոմիտասի անունը կրող վայրերի հետքերով
Նախնադարյան մարդը հայկական լեռնաշխարհում
Իմ աշնանային արձակուրդը Ենոքավանում
Մեր հայրենիքի անցյալն ու ներկան
Կոմիտաս թանգանգարանում

Նոյեմբեր
Գրիգոր Լուսավորիչ
Մովսես Խորենացի
Մագաղաթ
Գրիգոր Լուսավորիչ և Մովսես Խորենացի
Մեսրոպ Մաշտոցի անունը կրող վայրերի հետքերով
Մեսրոպ Մաշտոց
Մատենադարան
Ճամփորդություն դեպի մատենադարան

Դեկտեմբեր
Դիցաբանություն

12 Դեկտեմբերի 2022

Полугодовой отчёт

  1. Какие тексты вы прошли?
    Мы прошли 15 текстов.
    Ռուսերեն | Արամ Տոնոյան 💀 ☠️ (edublogs.org)
  2. Что нового вы узнали?
    Мы узнали про приставку, предлог и много другого.
  3. Какие тексты вам понравились?
    Мне понравились тексты: “Мой папа” и “Семейный закон”.
  4. Над какими проектами вы работали?
    Мы работали над Новогодним проектом, над проектом “Мой любимый писатель”, “Времена года” и “Мои летние каникулы”.
  5. Какой проект вам понравился?
    Мне понравились: “Мой любимый писатель” и “Новогодний проект”.
  6. Над какими проектами вы бы хотели работать в следующем полугодии? Какие темы вас интересуют?
    Меня интересует космос.
3 Դեկտեմբերի 2022

Նոյեմբեր ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Շոշափելի քառանկյուններ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո:
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ դուր եկավ «Շոշափելի քառանկյուններ»-ը:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Ես սովորաբար կատարում եմ 2-րդ մակարդակը:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հիմնականում հայրիկիս հետ:
2 Հոկտեմբերի 2022

Սեբտեմբեր ամսվա մաթեմաթիկայի հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին մակարդակը:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Հիմնականում քննարկում եմ հայրիկիս հետ:
30 Մայիսի 2022

«Ելք» ստուգատես

Ես Արամն եմ: Հաճախում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց և Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոց (կարատեի): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցը ԻՄ դպրոցն է, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում ես հաճախում եմ դաշնամուրի, իսկ Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոց ես հաճախում եմ կարատեի: Ես շատ եմ սիրում կարդալ և կարդացել եմ շատ գրքեր օրինակ՝ Սեր Ստիվ Ստիվենսոնի Ագաթա Միստերին: Դասարանով շատ ճամփորդում ենք: 2022 թվի փետրվարից հունիս մենք գնացել ենք թատրոն (լավ բեմադրած հեքիաթ էր), Աշտարակ՝ շոկոլադի գործարան (շատ համեղ էր), Գառնի՝ ջրի գործարան (շատ հետաքրքիր էր), Ապարանի ջրամբար՝ Համբարձում նշելու (շատ գեղեցիկ տեսարան էր) և պաղպաղակի գործարան (Շատ հետաքրքիր և համեղ էր):

Continue reading
27 Հունվարի 2022

Հունվարյան ճամբար

Հունվար ամսին մենք գնացել ենք «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան (այնտեղ մենք տեսել ենք և փորձարկել ենք շատ հետաքրքիր սարքեր): Խաղացել ենք Բասկետբոլ Մայր դպրոցում (շատ հավես էր), լոլիկ և պղպեղ ենք ցանել (շատ հետաքրքիր էր), Quizizz կայքի միջոցով խաղեր ենք ստեղծել(հավես էր), հայկական գորգանախշեր ենք նկարել (շատ սիրուն էր), Քոլեջի սովորողները մեզ սովորեցրել են Microsft Excel ծրագիրը (լավ ծրագիր էր), մարզական խաղեր ենք խաղացել Մայր դպրոցում, մասնակցել ենք մաթեմատիկայի ճամբարային ֆլեշմոբին և խաղացել ենք ընկուզախաղեր (ծիծաղելի էր):