Ուղևորվում ենք Գառնի

Երեքշաբթի օրը՝ 03.05.2022, մենք դասարանով գնացինք Գառնի: Երկուշաբթի երեկոյան մենք հավաքեցինք մեր ուսապարկերը: Երեքշաբթի մենք եկանք դասարան և շուտով մեքենայի մեջ էինք: ….

Սկզբում մենք գնացինք ջրի գործարան: Այնտեղ մենք տեսանք շատ հետաքրքիր սարքեր, որոնց միջոցով արտադրվում էին պլաստիկից շշերը: Իսկ վերջում մեզ տարան հյուրասիրությունների սեղանի մոտ: Ինձ շատ հետաքրքիր էր:

Հաջորդ մեր կանգառն էր Քարերի սիմֆոնիան: Այնտեղ մենք հանգստացանք, խաղացինք և վայելեցինք բնության գեղեցկությունը: Ինձ շատ դուր եկավ այդ երևույթը:

Stone Symphony | Քարերի սիմֆոնիա - Garrni, Kotayk'i Marz

Իսկ վերջում մենք գնացինք Գառնու տաճար: Այնտեղ մենք մտանք բաղնիք և իմացանք, թե ոնց էին մարդիկ շատ-շատ դարեր առաջ տաքացնում հատակը: Ինձ շատ հետաքրքիր էր:

Վերջում մենք հետ եկանք Երևան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով