«Շանթ» պաղպաղակի գործարանում…

Չորեքշաբթի օրը՝ 01.06.2022, մենք անցկացրեցինք աշխարհի ամենալավ հունիսի մեկը: Մենք գնացինք ՊԱՂՊԱՂԱԿԻ գործարան: Այնտեղ մենք տեսանք տարբեր ու հետաքրքիր սարքեր։ Մենք տեսանք թե ինչպես են սարքերը պատրաստում տարբեր տեսակի պաղպաղակներ և փաթեթավորում։ Երբ մենք համեղ պաղպաղակներով դուրս եկանք գործարանից, մեզ սպասում ևս մեկ անակլնկալ․ մեր դիմաց բացեցին վաֆլիների և թխվացքաբլիթների արտադրամասի դուռը։ Մենք ներս մտանք և էլ ավելի հետաքրքրությամբ սկսեցինք նայել այդ սարքերին։ Սարքերը այդտեղ էլ էին շատ հետաքրքիր ու տարբեր։ Այնտեղ մենք տեսանք առանց պաղպաղակի վաֆլիներ, շոկոլադով վաֆլիներ և թխվացքաբլիթներ։ Եվ մեզ այդ ամենը հյուրասիրեցին։ Վերջում մենք դուրս եկանք, նստեցինք մեքենա և գնացինք Թումոյի այգի։ Այնտեղ մենք մի լավ խաղացինք ու գնացինք տներով։

Ապարանի ջրամբարի ափին…

Հինգշաբթի օրը` 26.05.2022, մենք նշեցինք Համբարձման տոնը Ապարանի ջրամբարի ափին:

Լուսինե Պետրոսյան և խատուտիկներ

Երբ հասանք, պարզվեց, որ վերջնակետին հասնելու համար պետք է երկար քայլել (6 կմ): Մենք սկսեցինք քայլել և …

Continue reading “Ապարանի ջրամբարի ափին…”

Գարունն Աշտարակում

Լեգենդ

Աշտարակում ապրող երեք քույրերը սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը։ Այս լուրն իմանալով` փոքր քույրը, սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ ԿարմրավորըԾիրանավորը և Սպիտակավորը։

Կա նաև տարածված մեկ այլ կարծիք՝ կապված եկեղեցիների անվանածագման հետ։ Ասում են՝ Սպիտակավոր եկեղեցու որմնանկարներից մեկում Սուրբ Մարիամ Աստվածածնի գլխանոցը սպիտակ է, իսկ Կարմրավորում և Ծիրանավորում՝ համապատասխանաբար կարմիր և ծիրանագույն։

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության ինտերակտիվ թանգարան

Ուրբաթ օրը մենք դասարանով գնացել էինք «Փոքրիկ Էյնշտեյն» (Ալբերտ Էյնշտեյն) թանգարան: Այնտեղ մենք տեսանք շատ հետաքրքիր սարքեր: Ես ձեզ կպատմեմ ինձ ամենաշատ դուր եկած 2 սարքերի մասին: Առաջինը դա մեծ էլեկտրական գունդն էր, որին դիպչելուց մազերը բիզ-բիզ էին կանգնում, որովհետև գունդը էլեկտրական էր: Երկրորդ սարքը, դա հայելիներով տուփ էր:

Այդ տուփը հետևից գաղտնի մուտք ուներ, իսկ հայելիները «խաբելով» թույլ չէին տալիս, որ մուտքը երևա, մարմինը երևա և հայելիները արտացոլում էին իրենց շուրջը ու երևում էր, որ այդ մասում պատ չկա:

Թանգարանն ինձ շատ դուր եկավ:

Աշնանային ճամփորդություն Վայոց Ձոր

Լեգենդ

Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում, ժայռերի ծերպին գտնվում էր իշխանի ամրոցը, որի գեղեցկուհի դուստրը բնության մի մասն էր կազմում։ Իշխանուհու ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից, սակայն նա մերժում էր բոլորին, քանզի նրա սիրտը պատկանում էր հովվի երիտասարդ, քաջարի ու գեղեցիկ որդուն։ Ամեն օր, կեսգիշերից հետո, ամրոցի իր ննջարանի լուսամուտից դեռատի իշխանուհին ձորն էր նետում երկար պարանի ծայրը, որով հովվի որդին խոր կիրճից բարձրանում էր սիրեցյալի մոտ։ ….

Continue reading “Աշնանային ճամփորդություն Վայոց Ձոր”

Ճամփորդություն Թեժառույքի վանք

Շաբաթ օրը չորրորդ դասարանցիների հետ գնացինք Ծովինարի ջրամբար: Այնտեղ մեքենայից իջանք և ծանոթացանք տեղանքին:

Նկարվեցինք, իսկ հետո նստեցինք մեքենա և շարժվեցինք դեպի Մեղրաձոր: Մեղրաձորում կերանք, իսկ հետո քայլելով հաղթահարեցինք Թեժառույքի վանքի բարձունքը: Բարձրանալուց ես և Լեոն առաջինն էինք, իսկ իջնելուց ես և Ռուբենը վերջում էինք:

Վերևում հանգստացանք և խաղացինք տարբեր խաղեր:

Continue reading “Ճամփորդություն Թեժառույքի վանք”

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Շաբաթ օրը դասարանով գնացել էինք Արայի լեռ՝ Ծաղկեվանք: Երևանից մեքենայով գնացինք Արայի լեռ: Լեռան ստորոտին մեքենայից իջանք և ոտքով շարժվեցինք դեպի Ծաղկեվանք՝ բարձունք հաղթահարելու: Հասանք տեղ, նախաճաշեցինք, մտանք վանքը, իսկ հետո իջանք: Ճանապարհին տարբեր երգեր էինք երգում: Հետո գնացինք խնձորի այգի: Այնտեղ խնձոր քաղեցինք և կերանք: Հետո նստեցինք մեքենա և վերադարձանք Երևան:

Լեգենդ

Կար մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ: Նրա հետ մի իշխան էր ուզում ամուսնանալ, բայց Ծաղիկը չէր ուզում: Ուստի Ծաղիկը թաքնվում է մի քարանձավում, բայց հովիվը նրան արդեն տեսել էր: Ծաղիկը խնդրում է, որ հովիվը չասի իր տեղը: Բայց երբ իշխանը Ծաղիկին փնտրում էր և հարցրեց հովիվին, հովիվը իշխանից վախեցավ և ասաց Ծաղիկի տեղը: Ծաղիկը իմացավ, որ հովիվը նրա տեղը ասել է, և քանի որ չէր ուզում իշխանի հետ ամուսնանալ, իրեն սարից ցած է գցում: Ծաղկեվանքը այդ քարանձավն է, իսկ վանքի պատերից հոսող ջուրը Ծաղիկի արցունքներն են: