All posts by Արամ Տոնոյան

Ես Արամն եմ: Սիրում եմ շատ գրքեր կարդալ, նկարել և տարբեր հետաքրքիր համակարգչային ծրագրեր ուսումնասիրել: Բարի գալուստ իմ բլոգ...

Լեզվական առաջադրանք 13.03.2024

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Նախադասություն

  1. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: — Բ. Նա մի          ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու     կատակով հյուծված: — Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով     դիմավորեցին հյուծված ուղտավորին:
Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով             քաղաքից մարդը: — Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը          շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
Ա խմբում բառեր են, իսկ Բ խմբում այդ բառերից սարքած նախադասություններ են:

  1. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը:
    Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:-Թշնամու բանակը շրջապատել է քաղաքը:
    Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:-Մայրամուտին արեգակը պալատները կարմիր էր ներկել:
    Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:-Փախստականները բարձրացան ժայռերից մեկի վրա:
    Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:-Այնտեղ՝ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ են փորել:
  2. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ պատերազմել են:
«Բիբլիա» հայերեն «գիրք» է:
Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար են միացել:
Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական             առևտրականներն ու ծովագնացները դարձան:
Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանն էր:
Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան ավիրեցին:
Այս բառախմբերում գործողություններ չկան, դրա համար էլ դրանք նախադասություններ չեն:

  1. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում: Ընկերոջից շատ ձուկ             որսալու համար մեկը պղտորում է ջուրը: Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը: Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

 

Русский язык 13.03.2024

1. Как называются слова, которые здесь перечислены?

Бегемот, болезнь, верблюд, гроза, дождь, диван, доброта, жадность, инженер, костюм, карандаш, охотник, печаль, посуда, вьюга, радость, писатель, друг, упрямство, актер.

Впишите слова:

Друг, писатель, актер, инженер, охотник — люди;

Бегемот, верблюд — животные; Диван, костюм, карандаш, посуда, — предметы, вещи;

Болезнь, доброта, жадность, печаль, упрямство, радость — чувства, качества человека;

гроза, дождь, вьюга — явления природы.

2. Прочитайте начало текста. Продолжите его.

Лес.

Вот и пришла осень в лес. Все деревья, кусты, цветы стали жёлтыми, пошел дождь, невозможно играть.

3. Продолжите ряд слов.

Названия деревьев: дуб, ива, оливка, миндаль, кокосовая пальма.

Название цветов: подснежник, пионы, тюльпан, астра, азалия.

Названия грибов: боровик, белый гриб, сыроежки, лисички, рыжик.

Названия птиц: воробей, орел, дрозд-деряба, дрозд-белобровик, дербник.

Названия животных: тигр, рыба, лев, медведь, лебедь.

4. Прочитайте. Запишите слова в два столбика.

Музыка, композитор, картина, художник, сочинять, пение, певец, гнездо, птичка, петь, бабочка, цветок, машина, водитель, учить. (Кто? Что?) Кто — Композитор, художник, певец, птичка, водитель. Что — Музыка, картина, сочинять, пение, гнездо, петь, бабочка, цветок, машина, учить.

5. Спишите, вставляя нужные предлоги.

Всё лето листья подставляли солнцу свои ладошки. Они пропитались солнцем. К осени листочки стали золотыми (в, за, к). Капля воды стукнула по листку (с, по). Лист упал. Синица села на дерево (на, до, над). Ветер закружил листву. Зашумел золотой дождь. Как красиво осенью в лесу (по, из, в)!

6. Прочитайте. Разделите текст на предложения. Спишите. В конце предложений поставьте нужные знаки препинания.

Из родников вода течёт в ручьи. Из ручьёв она бежит в реки. Большие реки текут в моря, куда девается вода? Из моря почему она не бежит через край. Вода из моря поднимается туманом. Из тумана рождаются тучи. Из туч вода падает на землю.

7. Продолжите:

Одежда: шуба, майка.

Пища: суп, шоколад

Напитки: чай, лимонад

Посуда: тарелки, вилки

Учебные вещи: книга, тетрадь  

8. Составьте 3 вопросительных и 3 побудительных предложения. Ура, наступило лето! Ура, наступила весна! Ура, наступила зима! Когда мненя отвезут в парк? Когда твой день рождения? Тебе телефон купили?

Քամու բնութագրիչները

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը:
2.Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
3.Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է:
4.Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
5.Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Իմ ընկերների բլոգները

  1. Աբելյան Էրիկ
  2. Ալավերդյան Միա
  3. Անտոնյան Նռանե
  4. Ավագյան Ալեքսան
  5. Բաբաջանյան Սամվել
  6. Բադեյան Ավետ
  7. Բլեյան Էդուարդ
  8. Խանամիրյան Լեո
  9. Խաչատրյան Գագիկ
  10. Կարապետյան Ստեֆանի
  11. Հակոբյան Շուշան
  12. Հարոյան Լևոն
  13. Հարությունյան Վիկտորյա
  14. Հովհաննիսյան Վաչե
  15. Մկրտչյան Հասմիկ
  16. Մկրտչյան Հարություն
  17. Մկրտչյան Միքայել
  18. Չամսարյան Վահան
  19. Պարսամյան Սոֆիյա
  20. Պետրոսյան Մոնթե
  21. Սահրադյան Նատալի
  22. Սարգսյան Նարեկ
  23. Վարդանյան Սարգիս
  24. Տոնոյան Արամ
  25. Տոնոյան Դավիթ
  26. Տումանեան Վանէ
  27. Քեշիշյան Միքայել
  28. Օսիպյան Արեգ

Լեզվական առաջադրանք 12.03.2024

Հրամայական Եղանակ

 

  1. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

 

  1. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
    Օրինակ՝
    գրել — գրի՛ր — գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել-սիրի՛ր, սիրե՛ք: Կանչել-կանչի՛ր, կանչե՛ք: Նկարել-նկարի՛ր, նկարե՛ք: Լսել-լսի՛ր, լսե՛ք: Նստել-նստի՛ր, նստե՛ք: Կանգնել-կանգնի՛ր, կանգնե՛ք: Զանգել-զանգի՛ր, զանգե՛ք: Կապել-կապի՛ր, կապե՛ք: Փրկել-փրկի՛ր, փրկե՛ք: Կապկպել-կապկպի՛ր, կապկպե՛ք: Կոտրատել-կոտրատի՛ր, կոտրատե՛ք: Կապոտել-կապոտի՛ր, կապոտե՛ք:
Բ. Խաղալ-խաղա՛, խաղացե՛ք: Սողալ-սողա՛, սողացե՛ք: Կարդալ-կարդա՛, կարդացե՛ք: Գնալ-գնա՛, գնացե՛ք: Մնալ-մնա՛, մնացե՛ք: Գոռալ-գոռա՛, գոռացե՛ք:

 

  1. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ-հեռացի՛ր, հեռացե՛ք: Գոհանալ-գոհացի՛ր, գոհացե՛ք: Վախենալ-վախեցի՛ր, վախեցե՛ք: Կամենալ-կամեցի՛ր, կամեցե՛ք: Հասնել-հասի՛ր, հասե՛ք: Թռչել-թռի՛ր, թռե՛ք: Մեռնել-մեռի՛ր, մեռե՛ք: Կորչել-կորի՛ր, կորե՛ք: Փախչել-փախի՛ր, փախե՛ք:
Բ. Ուտել-կե՛ր, կերե՛ք: Գալ-արի՛, եկե՛ք: Տալ-տու՛ր, տվե՛ք: Լինել-եղի՛ր, եղե՛ք: Տեսնել-տե՛ս, տեսե՛ք: Ելնել-ելի՛ր, ելե՛ք:
Կե՛ր-Նախաչաշդ արագ կե՛ր:
Արի՛-Բակից արագ տուն արի՛:
Տու՛ր-Ծաղիկները նրան տու՛ր:
Եղի՛ր-Միշտ խելացի եղի՛ր:
Տեսե՛ք-Տեսե՛ք, ի՜նչ գեղեցիկ թռչուն է:
Ելե՛ք-Ելե՛ք, արդեն առավոտ է:

  1. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
հավաքել — հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել — մաքրեցե՛ք — մի՛ մաքրեք:
Գնալ — գնացե՛ք — մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ — հեռացե՛ք — մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

Վճարել-վճարե՛ք, մի՛ վճարեք: Հաշվել-հաշվե՛ք, մի՛ հաշվեք: Հանել-հանե՛ք, մի՛ հանեք: Գումարել-գումարե՛ք, մի՛ գումարեք: Բարձրանալ-բարձրացե՛ք, մի՛ բարձրացեք: Խաղալ-խաղա՛, մի՛ խաղա: Խոսել-խոսի՛ր, մի՛ խոսիր: Փորել-փորի՛ր, մի՛ փորիր: Գիտենալ-գիտեցի՛ր, մի՛ գիտեցիր: Մոտենալ-մոտեցի՛ր, մի՛ մոտեցիր:

Ժխտական խոնարհում

  1. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ:

Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է:- Ձկների բնակարանը ծովը չէ:
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը:- Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը:
Առանց ջրի կյանք կա:- Առանց ջրի կյանք չկա:
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:- Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան:
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային             գրադարանում:- Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:

 

  1. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ:

Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: — Մարդը չի թափահարում դրոշակը:

Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:- Խաչմերուկում շարժումը չի կառավարում լուսակիրը:
Այդ լճի ջրերը սառչում են:- Այդ լճի ջրերը չեն սառչում:
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:- Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:- Շունչը պահած մարդը չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:- Նա չէր հետաքրքրվում ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:- Նրա հարցերի թիվը հիմա չի մեծացել:
Երկու գրքերն իրարից տարբերվում են:- Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

 

Հ.Թումանյան Արծիվն ու կաղնին

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:

1898

Առաջադրանքներ

  1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կնդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։
    Ըստ բալլադի հավքերի արքան Արծիվն էր, իսկ անտառի արքան՝ Կաղնին: Բնության արքաներից ես գիտեմ Առյուծին:
  2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
    Դարը հարյուր տարին է, իսկ հինգ հարյուր տարին հինգ դար է:
  3. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
    Տարում-դարում
    Անտառում-դպրոցում
    Կանգնած-նստած
  4. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
    Իմ կարծիքով կաղնին ավելի դիմացկուն էր, որովհետև փոթորկից հետո նա ընկավ, բայց շարունակեց ապրել: Իսկ արծիվը արդեն ծերացել էր և շուտով մահանալու էր:
  5. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
    Պինդ, հպարտ, կանաչ, թարմ, երկաթի, ծերացած, անզոր, տկար, գոռոզ, պարծենկոտ:
    «Հպարտ, պարծենկոտ և գոռոզ կաղնին»
  6. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
    Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։
    Ճյուղերը երկաթի են, որովհետև շատ պինդ են: Իսկ արմատի ճանկերով կաղնին պինդ բռնվեց հողից, որ չընկնի:

Հպարտ, պարծենկոտ և գոռոզ կաղնին

Պինդ, հպարտ, կանաչ, թարմ, երկաթի, ծերացած, անզոր, տկար, գոռոզ, պարծենկոտ:
Կար-չկար, մի պինդ կաղնի կար։ Նրա տերևները միշտ կանաչ ու թարմ էին, իսկ ճյուղերն ու արմատները՝ երկաթի պես պինդ։ Բայց նա չափազանց հպարտ էր և նույնիսկ՝ գոռոզ։ Նա շատ պարծենկոտ էր և վերևից էր նայում մնացած բերքատու ծառերին։ Նրան դուր չէր գալիս, որ նրանք ամեն գարուն ծաղկում և գեղեցկանում են, իսկ հետո բերք են տալիս։ Բայց մի օր նա տեսավ, թե որքան շատ օգուտ են տալիս նրանք, և հասկացավ, որ նրա կողմից շատ վատ և անիմաստ բան էր գոռոզ և պարծենկոտ լինելը։ Եւ կաղնին միանգամից իրեն զգաց ծերացած, անզոր ու տկար։