Ստեփան Զորյան | Պապն ու թոռը

Եփրեմ պապը շա՜տ ծեր էր` նա վատ էր տեսնում, վատ էր լսում, նրա ձեռքերը ու գլուխը դողում էին: Եփրեմ պապը դժվարանում էր քայլել, և միայն արևոտ օրերին իր թոռնիկ Աստղիկի օգնությամբ զբոսնում էր տան առջևի պարտեզում: Տանը նրան այնքան էլ չէին սիրում, բայց նա սիրում էր ամենքին, և ամենից շատ փոքրիկ Աստղիկին. պատմում էր նրան հեքիաթներ, առակներ,երբեմն կոպեկներ էր  նվիրում նրան, որ կոնֆետ առնի… Եվ դրա համար Աստղիկը  պապին շատ էր սիրում,սակայն ափսոսում էր, որ պապը շուտ-շուտ հիվանդանում էր։ Այժմ էլ՝ պապը հիվանդ էր ու չնայած հազալուն շատ էր  ուզում դուրս գալ արևի տակ զբոսնելու,  բայց տատը չէր թողնում:

Մի օր տատն ու մայրիկը գնացել էին ժամ, իսկ հայրիկը քաղաքում էր։ Այդ օրը պապը Աստղիկի օգնությամբ դուրս եկավ պատշգամբ ու նստեց: Աստղիկը նկատեց, որ պապի դեմքը շատ տարօրինակ էր: Նա ինչ-որ բանի ականջ էր դնում: Լսվեց եկեղեցու զանգերի ղողանջը, և պապը վերհիշեց իր ամբողջ կյանքը: Նա խնդրեց Աստղիկին իրեն տանել բակ, իսկ հետո՝ դաշտ: Ամեն տեղ ուր գնաց այդ օրը պապը, կատարվում էր նույն բանը՝ պապը հիշում էր իր ամբողջ կյանքը: Դաշտում նա պարկեց ու մահացավ:

Երբ Աստղիկն այդ իմացավ, նա չէր կարողանում հավատալ, որ պապը  էլ ետ չի գա…