Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբի առաջին մակարդակի առաջադրանքների քննարկում

1.Ճամբարականները Սմբատաբերդի բարձունքը հաղթահարելու համար Երևանից Արտաբույնք գյուղ շարժվեցին 09:00-ին: 15:00-ին նրանք հաղթահարեցին բարձունքը: Որքա՞ն ժամանակում մեքենան Երևանից հասավ Արտաբույնք, եթե ճամբարականները հասնելուց անմիջապես հետո բարձունքը հաղթահարել են 2 ժամ 45 րոպեում:

Լուծում

1)15-9=6 (ժ)

2)6ժ-2ժ 45ր=3ժ 15ր

Պատասխան 3ժ 15 ր

2.  Արատեսում կա 20 մեղվափեթակ: Քանի՞ կգ մեղր կունենանք մեղրաքամի արդյունքում, եթե 10 փեթակներից յուրաքանչյուրից ստացվի 6կգ մեղր, իսկ մնացած փեթակներից՝ 2 անգամ պակաս: 
Լուծում

1)6×10=60

2)20-10=10

3)6:2=3

4)3×10=30

5)60+30=90

Պատասխան 90 կգ

3. Արատես գետում լողալու իջավ ճամբարականների երկու խումբ: Մի խմբում կար 20, մյուսում՝ 22 մասնակից: Գետում լողացին ճամբարականների կեսը և երեք դասավանդող: Քանի՞ մարդ լողաց Արատես գետում:

2.  Արատեսում կա 20 մեղվափեթակ: Քանի՞ կգ մեղր կունենանք մեղրաքամի արդյունքում, եթե 10 փեթակներից յուրաքանչյուրից ստացվի 6կգ մեղր, իսկ մնացած փեթակներից՝ 2 անգամ պակաս: 
Լուծում

1)20+22=42

2)42:2=21

3)21+3=24

Պատասխան 24 մարդ

4.Ճամբարականները տեսակավորեցին 17կգ աղբ: Տեսակավորված աղբից 9կգ-ը ապակի էր, պլաստիկը՝ ապակուց 4կգ-ով քիչ, իսկ մնացածը թղթի թափոն էր: Որքա՞ն թղթի թափոն տեսակավորեցին ճամբարականները:
Լուծում

1)17-9=8

2)9-4=5

3)8-5=3

Պատասխան 3 կգ

Իմ երկրի մասին

Փորձելով նկարագրել իմ երկիրը առաջին հերթին պատկերացնում եմ այն վայրերը որտեղ եղել եմ՝ Ապարանի ջրամբարը և շրջապատող անտառները, Բուժական գյուղը, Օձունի սարահարթը, Դիլիջանի անտառապատ սարերը և շատ ուրիշ գեղեցիկ վայրեր: Դրանցից յուրաքանչյուրը գեղեցիկ է յուրովի: Ոչ մի տեսարան մեկը մյուսին չի կրկնում: Բոլոր այդ վայրերում տեսել եմ հիշարժան եկեղեցի կամ մատուռ: Ես շատ եմ ճամփորդում և այդ պատճառով այսքան գիտեմ: