Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Շաբաթ օրը դասարանով գնացել էինք Արայի լեռ՝ Ծաղկեվանք: Երևանից մեքենայով գնացինք Արայի լեռ: Լեռան ստորոտին մեքենայից իջանք և ոտքով շարժվեցինք դեպի Ծաղկեվանք՝ բարձունք հաղթահարելու: Հասանք տեղ, նախաճաշեցինք, մտանք վանքը, իսկ հետո իջանք: Ճանապարհին տարբեր երգեր էինք երգում: Հետո գնացինք խնձորի այգի: Այնտեղ խնձոր քաղեցինք և կերանք: Հետո նստեցինք մեքենա և վերադարձանք Երևան:

Լեգենդ

Կար մի աղջիկ, անունը՝ Ծաղիկ: Նրա հետ մի իշխան էր ուզում ամուսնանալ, բայց Ծաղիկը չէր ուզում: Ուստի Ծաղիկը թաքնվում է մի քարանձավում, բայց հովիվը նրան արդեն տեսել էր: Ծաղիկը խնդրում է, որ հովիվը չասի իր տեղը: Բայց երբ իշխանը Ծաղիկին փնտրում էր և հարցրեց հովիվին, հովիվը իշխանից վախեցավ և ասաց Ծաղիկի տեղը: Ծաղիկը իմացավ, որ հովիվը նրա տեղը ասել է, և քանի որ չէր ուզում իշխանի հետ ամուսնանալ, իրեն սարից ցած է գցում: Ծաղկեվանքը այդ քարանձավն է, իսկ վանքի պատերից հոսող ջուրը Ծաղիկի արցունքներն են: